Վահագն Ալեքսանյանն այսօր 18։00-20։00-ն ԱԺ լրացուցիչ նիստ ավելացրեց՝ անտեսելով մինչև քվեարկությունը ընդմիջման «Ուժեղ Հայաստանի» պահանջը

«Հարգելի պատգամավորներ, ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն առաջարկում եմ այսօր 18։00-ից մինչև 20։00-ն անցկացնել մեկ լրացուցիչ նիստ»,-հայտարարեց ԱԺ նիստը նախագահող փոխխոսնակ, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մինչև քվեարկելը վարման կարգով ձայն խնդրեց, այդ իրավունքը սահմանված է ԱԺ Կանոնակարգ օրենքով։ Վահագն Ալեքսանյանը լսեց Աբրահամյանի տեղից արձագանքը բայց հարցը … Read more

Համաշխարհային ամոթ է, մեր ամոթն է, խայտառակություն է. Սամվել Կարապետյանը՝ եկեղեցու դեմ իշխանության քայլերի մասին

«Համաշխարհային ամոթ է, մեր ամոթն է, խայտառակություն է»,- դատական նիստից առաջ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով եկեղեցու դեմ իշխանության քայլերին։  Ինչ վերաբերում է նրան, որ նոր կառավարության ծրագրով պետք է «ապահովվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն», Սամվել Կարապետյանն ասաց. … Read more

Բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը պսակադրվել է

Բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը պսակադրվել է: Այս մասին տեղեկանում ենք մարզիկի ինստագրամյան էջի Story բաժնից:   Նշենք, որ նա և իր կինն արդեն ունեն մեկ դուստր՝ Մարիան:   Հիշեցնենք, որ 2019 թվականին Արթուրը բաժանվել է առաջին կնոջից՝ Մերի Աբրահամյանից:

Իմ դեմ այս գործերը հարուցվեցին իմ հնչեցրած երկու բառից հետո. Սամվել Կարապետյան

Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստի ժամանակ հանրային մեղադրողը հրապարակեց  «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքը։ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում։Դատավոր Վահե Դոլմազյանի հարցին՝ ներկայացված մեղադրանքում ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ, Սամվել Կարապետյանն ասաց. «Իհարկե, ոչ»։ Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սամվել Կարապետյանն ասաց, որ բոլոր երեք քրեական գործերը բացարձակ … Read more

ԱԺ-ում իրավիճակը կրկին լարվեց. Պարոն Քոչարյան, դուք ինձ լսեք… անջատեք խոսափողը

ԱԺ-ում իրավիճակը լարվեց այն բանից հետո երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը «Ուժեղ Հայաստան» խմբակցության  պատգամավոր Հայկ ֆարմանյանին հարց տալու ժամանակ մտահոգություն հայտնեց, որ  Հայկ Ֆարմանյանի՝ հանձնաժողովի նախագահի թեկնածության քննարկման ժամանակ ՔՊ-ական պատգամավորներից մեկը առաջարկել էր հաղորդում ներկայացնել իր դեմ, ինչը նշանակում է «գործ տալ»։ Նիստը նախագահող վահագն Ալեքսանյանը հայտարարեց, թե Քոչարյանի ասացը քրեական մշակույթի … Read more

Քրեական ենթամշակույթին բնորոշ խոսույթ է, անջատե՛ք խոսափողը. «գործ տալը» բանավեճի առիթ դարձավ (Տեսանյութ)

ԱԺ-ում մի պահ իրավիճակը լարվեց, երբ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը ոստիկանությանը դիմելու մասին խոսելիս հավելեց նաև «գործ տալ» արտահայտությունը։  Նա չկարողացավ շարունակել խոսքը, նշել, թե ինչ կոնտեքստում է նման արտահայտություն անում։ «Անջատե՛ք պարոն Քոչարյանի խոսափողը, ես եմ խոսում, լսեք ինձ։ Ձեր ասածը քրեական ենթամշակույթին բնորոշ խոսույթ է։ Չկա մի պատգամավոր, որ կարող է այս … Read more

Սերժ Սարգսյանն այսուհետ դատական նիստերին չի մասնակցի

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, այսպես կոչված, «Իսակովի հողերի» և «Սիլվայի» միացված գործերով դատաքննությունը:  Ամրամ Մակինյանը միջնորդություն ներկայացրեց, որը պայմանավորված էր Քրդատ օրենսգրքի կարգավորումներով: Պաշտպանը միջնորդեց, որ դատական նիստերը հետայսու անցկացվեն առանց Սերժ Սարգսյանի մասնակցության, ինչին վերջինս չի առարկում: Միևնույն … Read more

ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահների անունները հայտնի են

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրեց ԱԺ 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների վերաբերյալ փակ քվեարկության արդյունքները:  Վիլեն Գաբրիելյանն ընտրվեց պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 62 կողմ, 10 դեմ: Արուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 62 կողմ, 29 դեմ: Սարգիս Խանդանյանն ընտրվեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ձայները՝ 62 կողմ, … Read more

Ինձ թվում է՝ գաղտնի պլանի արդյունքները շուտով կտեսնենք. Սամվել Կարապետյան

«Փաշինյանը մեզ 10-րդ հանրապետություն էլ կհասցնի, դրա համար չպետք է թողնենք»,- դատական նիստից առաջ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը։ Նա շարունակեց. «Եթե հողերը հանձնելով հռչակենք հանրապետություններ՝ կգանք ու կհասնենք Լոռվան»։ Սամվել Կարապետյանն ասաց, որ իր հայտնած գաղտնի պլանի հետ կապված այլ ուժերի հետ հանդիպում պետք չէ։ «Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն … Read more