Վահագն Ալեքսանյանն այսօր 18։00-20։00-ն ԱԺ լրացուցիչ նիստ ավելացրեց՝ անտեսելով մինչև քվեարկությունը ընդմիջման «Ուժեղ Հայաստանի» պահանջը

«Հարգելի պատգամավորներ, ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն առաջարկում եմ այսօր 18։00-ից մինչև 20։00-ն անցկացնել մեկ լրացուցիչ նիստ»,-հայտարարեց ԱԺ նիստը նախագահող փոխխոսնակ, ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մինչև քվեարկելը վարման կարգով ձայն խնդրեց, այդ իրավունքը սահմանված է ԱԺ Կանոնակարգ օրենքով։

Վահագն Ալեքսանյանը լսեց Աբրահամյանի տեղից արձագանքը բայց հարցը դրեց քվեարկության։

 Նա հայտարարեց, թե քվեարկությունից հետո է տալու ձայնքը։

ՔՊ-ն 56 կողմ ձայնով հավանություն տվեց մեկ լրացիցիչ նիստ անցկացնելու առաջարկին, որից հետո Ալեքսանյանը ձայն տվեց Տիգրան Աբրահամյանին։

 Աբրահամյանը հայտարարեց որ ըստ ԱԺ Կանոնակարգ օրենքի ցանկանում էր քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցնել և հետք պատգամավորների համար առաջարկն անսպասելի էր, քանի որ պատգամավորները պլանավորած գործեր ունեն, նաև ՝ քաղաքացիների հետ հանդիպումը։

Հիշեցնենք, որ հանձնաժողովների նախագահների «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած 3 թեկնածուներին էլ ՔՊ-ական պատգամավորները դեմ էին քվեարկել, որից հետո խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել էր. «Կարծում եմ խնդիրը նաև նրանում է, որ ժամանակ չի եղել, մենք լավ. խորը և համապարփակ չենք ներկայացրել թե ովքեր են թեկնածուները։ Այդ իսկ պատճառով մենք գնում ենք այն ճանապարհով, որ մենք ամբողջությամբ օգտագործելու ենք ելույթների հնարավորությունը, որպեսզի հանդես գաք հայտարարություններով և հարցերով»։

Այդ հայտարարությունից հետո ՔՊ-ական Բաբկեն Թունյանը մտահոգություն հայտնեց, որ այդ կերպ 3 հանձնաժողովների նախագահների ընտրությունը կարող է մինչև հոկտեմբեր ձգձգվել՝ ակնարկելով, որ եթե ընդդիմադիր խմբակցությունների բոլոր անդամները հարցեր հնչեցնեն և 10 րոպեանոց ելույթներ ունենան, ապա սահմանադրությամբ նախատեսված 20 օրվա ընթացքում կառավարությունը չի կարողանալու իր ծրագիրը ներկայացնել։

Leave a comment