ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն նախկին ոստիկանապետն է․ Shamshyan

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի ամենահավանական թեկնածուն ՆԳ նախարարի նախկին տեղակալ, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանն է, գրում է shamshyan.com-ը։   Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այսօր ազատման դիմում է գրել: Վարչապետ Փաշինյանը բանակում մահվան դեպքից հետո ավելի վաղ հայտարարել էր ՌՈ-ում կադրային փոփոխությունների մասին։

Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան

«Բանակի բարձրագույն հրամանատարությունը Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ պետք է հանգամանալից բացատրություն տա հանրությանը բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մահվան դեպքերի մասին»,-նշել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։  Նա գրել է. «Շուրջ քսան օր է անցել զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքից և ահա մահվան նոր դեպք է գրանցվում․մահացու հրազենային վնասվածք է ստացել զինծառայող Գրիգոր Զաքարյանը։Բարձրագույն հրամանատարական կազմից որևէ մեկն … Read more

Նույնիսկ իր բատինկայի փոշին չարժես, դավաճան. Քրիստինե Պեպելյան

Նույնիսկ իր բատինկայի փոշին չարժես, դավաճան. Քրիստինե Պեպելյան   Երգչուհի Քրիստնե Պեպելյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակին։   Ինստագրամի սթորի բաժնում հրապարակված նկարին կից երգչուհին գրել է. «Նույնիսկ իրա բատինկայի փոշին չարժես, դավաճան»։ Քրիստինե Պեպելյանն օգտագործել է նաեւ «պատիժդ չի ուշանալու» հեշթեգը։

Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 13-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում հրդեհ է բռնկվել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները։ Նրանք անմիջապես սահմանազատել են տարածքը՝ կանխելով … Read more

Եթե Ռուսաստանն ուզի, որ մենք ԱՄՆ-ի դեմ գործիք դառնանք, մենք այն չպետք է անենք. Վարդանյան

«Քիչ առաջ 10 րոպե ԱԺ ամբիոնից հիմնավորվեց, որ այաստանի անհրաժեշտ չէ, ավելին՝ վտանգավոր է Հայոց Ցեղասպանության միջազգային գործընթացը»,-ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ի առաջարկած Սարգիս Խանդանյանի թեկնածության քննարկման ժաանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։  Ընդդիմադիր պատգամավորը հարց հնչեցրեց, թե ճանաչման գործընթացը Թուրքիային ատելու հետևանք  է, և պատասխանեց, որ Ցեղասպանության ճանաչումը պետք է … Read more

Օկուպացված Հադրութում պղծել են Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (Տեսանյութ)

Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին։ Հասարակական գործիչ Ալեն Ղուլյանը տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում հստակ երևում է, որ տաճարի պատերին գրառումներ են արված և դեֆորմացված են, իսկ գմբեթի խաչը հանված է։