Եղկելի են այն բոլոր պաշտոնյաները, որոնք փորձում են համոզել, որ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելը միջազգային պահանջ է

Եղկելի են այն բոլոր պաշտոնյաները, որոշում կայացնողները, որոնք փորձում են հանրությանը համոզել, որ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելը միջազգային պահանջ է կամ ստանդարտ․ գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 

Նրա խոսքով, գործող ռեժիմում ստորաքարշությունն այնքան առաջնորդող է դարձել, որ պաշտոնյաները փորձում են մեկը մյուսին գերազանցել՝ գոհացնելու 2 շեֆերին՝ Փաշինյանին ու Ալիևին:

 

Աբրահամյանի բնորոշմամբ, սա ոչ թե արցախցիների խնդիրն է, այլև հայոց պատմությանը, հայ ժողովրդի ինքնությանն ու արժանապատվությանը հասցվող ծանր հարված՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Leave a comment