Բուժումը նորմալ գնում է. արդեն սկսել ենք. Գոռ Հակոբյանը որդու մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Հուզիչ կադրերով նոր հրապարակում է արել Գոռ Հակոբյանը՝ այս անգամ ներկայացնելով որդու մասնակցությամբ տեսանյութ։   Տեսանյութում հենց փոքրիկն է պատասխանում հայրիկի հարցերին՝ անկեղծ ու պարզ ներկայացնելով՝ ինչպես է իր ինքնազգացողությունը։ Պարզվում է՝ երեխայի բուժումը արդեն ընթացքի մեջ է։ Գոռ Հակոբյանի հարցին, թե ինչպես է իրեն զգում, Ֆելիքսը պատասխանում է՝ «նորմալ է»։   Երբ հայրը հարցնում … Read more

Ծաղկազարդի օրը, Մինասյան եղբայրներից բացի, այլ երիտասարդ էլ է ձերբակալվել. նա թքել է Փաշինյանի մեքենայի վրա

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ կիրակի օրը բացի Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներից ու ազատամարտիկ Գևորգ Գևորգյանից, ևս մեկ երիտասարդ է ձերբակալվել։ Երիտասարդը, ում անունը նույնպես Միքայել է, ձերբակալվել է Էրեբունի համայնքից։ Երիտասարդն աղբ թափելիս է եղել, երբ նկատել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը, թքել է Փաշինյանին սպասարկող մեքենայի վրա։ Նա 48 ժամ անազատության մեջ … Read more

Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը

Խոր ցավով տեղեկացանք մեր սիրելի շրջանավարտի` Վահե Մարգարյանի եղերական մահվան մասին։   Դպրոցի ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Վահեի ընտանիքին, կիսում է հարազատների վիշտը։   Նրա հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում` որպես լուսավոր, բարի և ժպտերես աշակերտ։ Թող Վահեի հոգին հանգչի խաղաղությամբ։      

«Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորական մանդատս չեմ վերցնելու. Հրաչուհի Միրզոյան

«Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորական մանդատս չեմ վերցնելու։ Այս մասին հայնում է Ռազմավարական հաղորդակցությունների մասնագետ,  Fabula Strategic Communications ընկերության հիմնադիր, տնօրեն, Mediamonitoring.am համահիմնադիր Հրաչուհի Միրզոյանը։ «Ի պատասխան բոլորիդ հարցումների` տեղեկացնում եմ, որ «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավորական մանդատս չեմ վերցնելու։ Այդ երկամսյա աթոռն այս ԱԺ-ում ինձ անհրաժեշտ չէ։ Այն ինձ ավելի շատ խանգարելու է՝ նախագծերիս և նպատակներիս իրագործման … Read more

Brunello Cucinelli, կամ՝ վարկով հեռուստացույցից մինչև ավելի քան 5000 դոլար արժեցող կիսաբաճկոն. Արարատ Միրզոյանը գլխում հաղթահարե՞լ է աղքատությունը

Նիկոլ Փաշինյանի չհայտարարված քարոզարշավի կիրակնօրյա արարին ՀՀ ԱԳՆ պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանը ներկայացել էր առաջին հայացքից չափազանց սովորական, հասարակ «լուքով»՝ կիսաթև բաճկոնով: Սակայն, ինչպես ցույց են տալիս բաց աղբյուրները, նրա այդ բաճկոնը Brunello Cucinelli-ի բրենդից է և բավականին թանկարժեք. այն, ըստ որոշ կայքերի՝ տատանվում է՝ 5000-ից` ավելի քան 5600 դոլարի սահմաններում: Արարատ Միրզոյանի սոցիալական թռիչքաձև աճի մասին ԶԼՄ-ներն առիթ … Read more

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից եղբայրներից Դավիթ Մինասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը լրագրողներին ասաց, որ Դավիթ Մինասյանին տեղափոխել են դատարան։ Թե որ դատավորին է մակագրվել միջնորդությունը՝ դեռ հայտնի չէ։

Մեզ պետք է ուժեղ և երաշխավորված խաղաղություն, քանի որ այս իշխանությունն արդեն ինչ կա տվել է Ադրբեջանին. Նարեկ Կարապետյան

Մենք գնում ենք նրան, որ մեր հասարակությունը պետք է որոշի կա՛մ Փաշինյանն է, կա՛մ Կարապետյանն է, երկու մեծ այլընտրանք կա այսօր, եթե ուզում ենք շարունակել այս անկայուն իրավիճակը, եթե ուզում ենք ամեն ինչ նույնը մնա՝ տարբերակը կա, եթե ուզում ենք փոխել մեր երկրի ընթացքը, եթե ուզում ենք վերջապես բերել իրական երաշխավորված խաղաղություն, վերջապես բերել նորմալ … Read more

Կարևորը մանդատը չէ, այլ աշխատանքի արդյունքը. Գագիկ Ծառուկյան

Օրերս տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը։ «Մի հարկի տակ հավաքվել էին պատկառելի կենսագրությամբ, հանրային լուրջ կշիռ ունեցող տարբեր ոլորտների, տարբեր սերունդների հեղինակավոր անձինք, որտեղ կուսակցական պատկանելությունը որևէ նշանակություն չուներ։ Այս նիստին նախորդել էին իմ բազմաթիվ հանդիպումները հանրային, քաղաքական, հասարակական գործիչների, տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ, որի արդյունքը ծրագրի համակարգող խորհրդի պատկառելի ու … Read more