Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն


Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։


 


Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների մրցաշարում Հայաստանի հավաքականի 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում պահել է 112, 119 և 122 կգ։ Այս վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր։ Հրում վարժությունում Ավետիսյանը գլխավերևում պահել է 140 և 146 կգ։ Այս ձևում ևս նա ոսկե մեդալակիր է։


 


Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։

Դիտումների քանակ3

Leave a comment