Արթուր Հովհաննիսյանը առաջադրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում։   Հերթական նիստը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 2-ին։   Ավելի վաղ հայտնել էինք, որ Արուսյակ Մանավազյանը ևս առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի պաշտոնում։

Հայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը. Փաշինյանի շնորհավորական ուղերձը Կանադայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ Կանադայի օրվա առիթով: Այս մասին տեղեկացնում են Կառավարությունից:     Շնորհավորական ուղերձում ասված է.   «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին Կանադայի օրվա առիթով։   Ինձ համար մեծ պատիվ էր հյուրընկալել Ձեզ Երևանում ընթացիկ տարվա մայիսին՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում։ … Read more

Ազատությո՛ւն Ավետիք Չալաբյանին․ «ՀայաՔվե»-ի կոչը և քաղաքական ուղերձը

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը հաղորդագրություն է տարածել․ ««ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորման: Մեզ չե´ք լռեցնի: Ազատությո՛ւն «ՀայաՔվեի» համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին»:

Իշխանությունը չի կրճատում վարժական հավաքների ժամկետը՝ դա դիտարկելով որպես «պատիժ»․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.   «25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին։   Ճիշտ պլանավորման և աշխատանքի արդյունավետ բաշխման պայմաններում հնարավոր է նախատեսված ծրագրերն իրականացնել 20-21 օրում՝ ներառյալ մարտական հերթապահությունը։   Ե՛վ մարդկանց ժամանակն են … Read more

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնում ծննդյան օրվա առթիվ իրեն հղված բազմաթիվ շնորհավորանքների համար

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնում ծննդյան օրվա առթիվ իրեն հղված բազմաթիվ շնորհավորանքների, բարեմաղթանքների և ջերմ խոսքերի համար։ Նա խորին երախտագիտությամբ է ընդունում յուրաքանչյուրի ուշադրությունը և հարգալից վերաբերմունքն իր հանդեպ: Նախագահը փոխադարձ ջերմ բարեմաղթանքներ է հղում բոլորին: ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ