Աշխարհի առաջատար բուհերում սովորողների զnրակոչի տարիքային շեմը կսահմանվի 32 տարեկան․ ԱԺ-ն քննարկել է նախագիծը

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորողների զորակոչի տարիքային շեմը փոփոխել։ Առաջարկվում է միայն այս խմբի քաղաքացիների համար զինծառայության տարիքային վերին շեմը 27 տարեկանի փոխարեն սահմանել 32 տարեկան։     Հիմնական … Read more

Երբ իշխանությունը քաղաքական առաջարկներ է ներկայացնում, լավն են, վատն են՝ կարևորը դա չէ, ֆորմալ ընդդիմությունը, բացի մերժելուց, պետք է իր քաղաքական առաջարկները ձևակերպի․ Վահե Հովհաննիսյան

Ելքեր սահմանադրական առճակատումից, գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյան:     «Ցանկացած երկրում տարբեր օրենքների, նախագծերի, բարեփոխումների շուրջ լինում են սուր հակադրություններ։ Կարող են ձգվել ամիսներ, ուղեկցվել բողոքի զանգվածային ակցիաներով, ներքին լարվածությամբ։   Նման դեպքերում միշտ կա պրոցես, որն անխուսափելի է՝ բանակցություններ և հանրային քննարկում։ Քաղաքական ուժերի միջև, իշխանության-ընդդիմության, իշխանության-արհմիությունների և այլն։ Բանակցությունը … Read more

Զգուշացե՛ք այս վտանգավոր «խաղալիքներից»․ Էդգար Ղազարյան

 «Դուք այս մարդկանց դոշին քարտեզ որտե՞ղ եք տեսել, որ   ասում եք՝ քարտեզ հա քարտեզ,ամբողջական ա, թե կիսատ։ Խաղալիք ա, բռոշկա, որը որպես կանոն կրում են կանայք, հիմա դառել ա «յունիսեքս», կրում են բոլորը։ Երկիրը սարքել են խաղալիք, դրած բաժանում են, սարքել են պեչենի, ուտում են։Երկիրը դարձել են իրանց համար խաղալիք»,- ԱԺ-ում հայտարարեց Ուժեղ Հայաստան խմբակցության … Read more

Բեռնատարը Վանաձորում 15-ից ավելի մեքենաների է բախվել, մխրճվել առևտրի կրպակի մեջ, տուժածների շարքում երեխաներ կան

Այսօր խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ ժամը 16:30-ի սահմաններում Վանաձորում  արտասահմանյան համարանիշի բեռնատարը բախվել է երթևեկող և կայացած ավտոմեքենաների, ապա՝ առևտրի կրպակների ու ծառերի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ 5 տուժած կա,  երկուսը երեխա են, 3 երեքը՝ միջին տարիքի։ Վնասված ավտոմեքենաներն, ըստ ֆոտոլրագրողի, 15-ն են։ … Read more

Փաշինյանը պատասխանել է Լևոն Տեր-Պետրոսյանին

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատել էր  Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով՝ Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան սոցցանցում գրառում է արել՝ ՀՀ առաջին նախագահին անվանարկելով և անհարգալից բառապաշար օգտագործելով․

«Շիրակ»-ը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնի համար առաջադրել է Հարություն Վարդանյանի թեկնածությունը

Առաջիկայում կայանալիք ՀՖՖ Գործադիր կոմիտեի ընտրություններում «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամի պաշտոնի համար առաջադրել է Գյումրու «Շիրակի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հարություն Վարդանյանի թեկնածությունը։ Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրություններում «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։

«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով

Lurer.com-ը գրում է․ 5 տարի 11 ամիս 11 օր ազատազրկում. Պարզապես ճիշտ կլիներ, որ «Պալաչը» նախ ժողովրդից ներողություն խնդրեր իր հարազատ եղբոր արարքի համար։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից կարող էին տուժել Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում՝ աբովյանցիներ։ Միայն դրանից հետո տեղին կլիներ խոսել բարոյական սկզբունքների մասին և գնահատական տալ ընտրապայքարի մյուս թեկնածուների քայլերին: «Պալաչ» մականունով Արթուր … Read more

Մասիսում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել կայանված «Opel»-ին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում «Dodge» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Շիրազի փողոցում՝ «Ինեսա» խանութի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Մասիս» բժշկական կենտրոն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնություն են … Read more