Ողբերգական ավտովթար է եղել Սիսիան-Գորիս ճանապարհին. 3 զոհերն ու 1 վիրավորը երիտասարդ տղաներ են

Այսօր՝ մարտի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Տիգրան Բ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով, քարերին բախվելով հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը … Read more

Օշականի դաշտամիջյան հատվածում խոշոր հրդեհ է բռնկվել

Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15:20-ի սահմաններում անհայտ անձը կամ անձինք Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի՝ Օշական վարչական շրջանի դաշտամիջյան հատվածում անվադողեր են հրկիզել, ինչի հետևանքով առաջացել են խոշոր կրակ և հսկայական ծուխ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ծուխը տեսանելի էր Եղվարդ քաղաքից, իսկ կրակը՝ Աշտարակից։ Ամբողջ երկինքը պատվել էր սև ծխով, ինչը մեծ վնաս … Read more

Դժվարին ժամանակներում Իլյա Երկրորդը հայրական իմաստությամբ և սիրով առաջնորդեց իր հավատավոր հոտը՝ հաստատուն պահելով Վրաց Սուրբ Եկեղեցու առաքելությունը. Վեհափառ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության և հավատավոր ժողովրդի ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Նորին Սրբություն Իլիա Բ-ի վախճանման առիթով։ «Նորին Սրբություն Իլիա Բ Կաթողիկոս-Պատրիարքի բազմամյա հովվապետական ծառայության ընթացքը վկայություն եղավ հավատքի ամրության ու հոգևոր նվիրյալ առաջնորդության։ Նրա … Read more

«Անկախության հռչակագիրը ջնջել հնարավո՞ր է, դուք, գուցե, չգիտեք, ես գիտեմ, դա պատմական փաստ է». Գալյանը տեղեկացրեց՝ ներկայացված Սահմանադրության փոփոխության տեքստում ներածությունն առհասարակ չի

Այս պահին ներկայացված Սահմանադրության փոփոխության տեքստում ներածությունը չի եղել առհասարակ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին՝ ի վերջո, Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանե՞լ են, թե՞ ոչ։ Դիտարկմանը՝ հռչակագիրը հանել են, ասաց, որ Անկախության հռչակագիրը ներածության մեջ է։ Նախարարը կրկնեց, որ ինչպես խոստացել է, նոր Սահմանադրության տեքստը պատրաստ է, սակայն խորհրդում քննարկման պետք է … Read more

ՍԴ դատավորների աշխատավարձերը կբարձրացվեն ըստ տարիների ստաժի՝ միջինը գուցե մինչև 400 հազար դրամի չափով. նախարար

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը կբարձրացվեն՝ հաշվի առնելով նրանց աշխատանքային փորձը։ Պետաիրավական հանձնաժողովի նիստում նախարարը նշել էր, որ աշխատավարձերը վերանայելու անհրաժեշտություն կա, քանի որ դրանք չեն համապատասխանում զբաղեցրած բարձր պաշտոնին։ «ՍԴ դատավորների աշխատավարձերը ենթարկվելու են հստակ փոփոխության՝ ներառելով մինչ այս կատարված բոլոր փոփոխությունները, այդ թվում՝ հավելավճարների … Read more