ArmDay.am | Հայտնաբերվել է զինծառայողի դի

 Փետրվարի 7-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Դավիթ Արմենի Մանուկյանի դին:   Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:    Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Սուրբ Ղազար կղզու վանքում մեծ օրհնության արժանացա, խնդրեցի իմաստություն փոխանցել ժողովրդիս․ Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․ «Բոլոր կրթված-զարգացած իմ ընկերներին, ովքեր ոչ միայն մի հատիկ «քաղցր» բառ չեն ասում հօգուտ գիրք կարդալու արշավի, դեռ մի բան էլ «կուլտուրական հակաարշավ» են տանում, խնդրում եմ կարդալ ստորև բերված տեքստը, որի հեղինակին չեմ նշում, որովհետև ինքը հավաքական կերպար է, և գիտակցել, որ դուք նրա հետ մեկ … Read more

ArmDay.am | Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 7-ին՝ ժամը 11:30-16:00-ը, կդադարեցվի Գետափնյա գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Վարդենիսում բացվեց սառնարանային տնտեսություն (Տեսայութ)

Վարդենիսում բացվել է նոր սառնարանային տնտեսություն և գերժամանակակից մթերման կայան, որը պատրաստ է ընդունել մեծաքանակ բերք և օգնել գյուղացուն՝ իր բերքը վստահ հանձնելու։ Հայաստանը տարածաշրջանում առաջինն է, որտեղ ներդրված է նման բարձր չափանիշներով հոսքագիծ, իսկ սառնարանային պայմաններում բերքը պահպանում է իր համը, որակը և տեսքը։ Երկիրը պահողն ու ժողովրդին կերակրողը գյուղատնտեսությունն է, և սահմանամերձ համայնքում … Read more