«Հայաստանը կրկին մեծ կդարձնենք». Թրամփն աջակցություն է հայտնել Փաշինյանին առաջիկա խորհրդարանական ընտրություններում
«Նիկոլն ունի իմ լիակատար և անվերապահ աջակցությունը 2026 թվականի հունիսի 7-ին վերընտրվելու համար», – գրել է ԱՄՆ նախագահը սոցիալական ցանցերում։
Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, թե Փաշինյանն ամբողջովին կիսում է Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի համար իր (Թրամփի, խմբ․) խաղաղության և բարգավաճման տեսլականը։ Նա հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Երևանը շուտով կսկսեն «Թրամփի ուղու» կառուցումը, որը կվերափոխի Հարավային Կովկասը և կօգնի ամերիկյան էներգետիկ ընկերություններին տրանսպորտային կապերին հասանելիություն ստանալ։
Փաշինյանն անմիջապես արձագանքել է Թրամփի աջակցության խոսքերին.
«Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար»: