«Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները ՀՀ-ում ազատ գործում են»․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ալիևը հայտարարել է, թե ադրբեջանցի մասնագետները TRIPP նախագծի շրջանակներում վերլուծություն են կատարել ՀՀ տարածքում և որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։ Ալիևից փաստորեն տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են՝ աշխատանքներ տանելով իրենց համար կարևորություն ներկայացնող հարցերի ուղղությամբ։ Ավելին, Ալիևը … Read more

Կոտայքի մարզպետի հարցի քննարկումը հետաձգվել է. ով է նոր հավակնորդը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ տեղի ունեցած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի օրակարգային հարցերից մեկը պետք է լիներ Կոտայքի նոր մարզպետի թեկնածության քննարկումը։ Սակայն մեր իշխանական աղբյուրները փոխանցում են, որ նիստում ներքաղաքական առավել հրատապ հարցեր են եղել, ինչի պատճառով մարզպետի թեկնածության օրակարգային քննարկումը հետաձգվել է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կոտայքի … Read more

Ողբերգական դեպք.ավտոբուսում ուղևորը մահացել է, իսկ նրան օգնություն ցուցաբերելու ժամանակ ավտոբուսը ինքնաբերաբար շարժվել ու բախվել է շտապօգնության «Mercedes»-ին

Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական դեպք ու ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայում, թիվ 27 հասցեի դիմաց, թիվ 67 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսի մեջ քաղաքացու ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ «Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և փորձել բուժօգնություն ցուցաբերել քաղաքացուն, սակայն քաղաքացին, գիտակցության չգալով, մահացել … Read more

«Մենք ունենք կոնկրետ լուծումներ»․ Արամ Վարդևանյանը՝ քաղբանտարկյալների մասին (Տեսանյութ)

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանը շեշտում է՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը ամենակարևոր խնդիրներից է։ Այս ուղղությամբ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ-ում անելիք ունի։ «Քաղբանտարկյալների հարցը հատկապես ընդգծվում է խափանման միջոց՝ կալանքի, տնային կալանքի և ապօրինի հետապնդումների կոնտեքստում։ Այսօր Հայաստանում այդ վիճակն ահագնացող է։ Լուծումներ կարող են լինել, բայց դրա համար առաջնայինը քաղաքական կամքն է։ Այն, որ այս … Read more

Պատմությունը վերածում ենք ապագայի․ ՀԱՊՀ ռեկտոր

Հայաստանի ազգային Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը հայտնել է համալսարանում կատարվող նոր փոփոխությունների մասին։ Iravaban.net-ը տեղեկանում է ռեկտորի՝ սոցիալական ցանցի էջում կատարված հրապարակումից։   «Պատմությունը վերածում ենք ապագայի։ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամում սկսում ենք կարևոր ու սպասված ծրագիր՝ պատմական ուսանողական ճաշարանը վերակառուցելով ժամանակակից սննդի սրահի (Food Court)։ Սա պարզապես շենքի վերանորոգում չէ։ Սա միջավայրի … Read more

Թե ով կղեկավարի մյուս հանձնաժողովը՝ կտեղեկացնենք ընդմիջումից հետո. Նարեկ Կարապետյան

«Թե ով կղեկավարի մյուս հանձնաժողովը՝ կտեղեկացնենք ընդմիջումից հետո»,- ԱԺ միջանցքում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ովքեր են ղեկավարելու Դոնթի բանաձևով խմբակցությանը բաժին ասաց հանձնաժողովները՚Կարապետյանը ճշտեց, որ երկու ժամից կահյտարարեն թեկնածուների անունները; Հաստատելով, որ Ֆինասավարկային հանձնաժողովի նախագահի անունը հայտնի է, Կարապետյանը հրաժարվեց անուններ ասել՝ հաստատելով, որ դեռ վաղ է «Ուժեղ Հայաստան» … Read more

Բանակում չծառայած ՔՊ-ականները. Մարիաննա Ղահրամանյանը հապարակեց անունները

Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հրապարակեց ՔՊ-ականների անունները, որոնք չեն ծառայել Զինված ուժերում՝ Նիկոլ ՓաշինյանԷդուարդ ԱղաջանյանՀակոբ ՍիմիդյանԲաբկեն ԹունյանԱրարատ ՄիրզոյանԱրսեն ԹորոսյանԱրեն ՄկրտչյանՍարգիս ԽանդանյանՍերգեյ ԲագրատյանՇիրակ ԹորոսյանԱյս ցանկն ավարտուն չէ»։  «Արսեն Թորոսյանը ծառայել է, Բագրատյանն էլ է ծառայել»,- արձագանքեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։