Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք․ Արեգա Հովսեփյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը գրում է․ «Հայաստանի անկախության օրը մենք հայկական Տիգրանաշենում ենք: Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք։ Շնորհավոր տոնդ, աննմանս»:
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը գրում է․ «Հայաստանի անկախության օրը մենք հայկական Տիգրանաշենում ենք: Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք։ Շնորհավոր տոնդ, աննմանս»:
ՀՀԿ անդամներն Անկախության օրվա առիթով այցելել են Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու անկախության ճանապարհին նահատակված նվիրյալների հիշատակին: ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը լուսանկարներ է հրապարակել և շեշտել․ «Փառք գաղափարի մարտիկներին, հավերժ փառք անկախության և ազատության կերտման ճանապարհին նահատակվածներին»:
Այսօրվիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել է կրակոց։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել Առնո Բաբաջանյան 137 շենքի բակում։ Պարզվել է, որ նշված բակից Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել մի քաղաքացի՝ ազդրի հատվածում ստացած վնասվածքով։ Տեղում պարզվել է, որ նա նույն բակի բնակիչ 44-ամյա Բ. Մ.-ն է, ում … Read more
ԱԺ փոխնախագահ («Ուժեղ Հայաստան») Արամ Վարդևանյանը շնորհավորել է Անկախության 35-ամյակի առիթով․․ «Մեր ազատ ու անկախ, մեր ֆանտաստիկ Հայաստանի Հանրապետության 35-ամյակն է։ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը` բարեկեցիկ և համերաշխ: Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»։
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի մարդատար ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տեղում մահացել է։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Օրվա խորհրդի շրջանակներում շատ լոկացիաներ կան, որտեղից կարելի էր Անկախության տոնի ուղերձը հղել, բայց Տիգրանաշենից ավելի հարմատ տեղ չկա»,-Տիգրանաշենում «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախաձեռնած ծառատունկի ժամանակ ասաց, դաշինքի անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։ Նա նշեց, որ Տիգրանաշենի հարցի շրջանակներում բազմաթիվ ուղերձներ կան։«Առաջին՝ Տիգրանաշենը անհերքելիորեն՝ օրենսդրությամբ և պատմական առումով համարվում է հայկական հող և գյուղ։ «Վարչատարածքային … Read more
Հայաստանի անկախության հռչակման 35-րդ տարեդարձի օրը «Ուժեղ Հայաստան»-ի անդամներն Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղում են։ Այստեղ նրանք ծառատունկ են անցկացնում՝ մտքում ունենալով գյուղի զարգացման նոր ծրագրեր։ «Անկախության այս տարվա մեր մարտահրավերը Տիգրանաշենն է։ Պահել այն հայկական, զարգացնել և ոչ թե հանձնել։ Բացի ծառատաունկից մենք նաև տուրսիտական ծրագիր ենք առաջարկելու»,-ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։Գլեմփինգ տուրիստական … Read more
«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն Անկախության օրվա առթիվ գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ։ Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու, հաղթահարված փորձությունների և անկոտրում կամքի վկայությունն է, որն ամրապնդում է մեր հաստատակամ համոզմունքը՝ ուժեղ Հայաստան լինելու՛ է»։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր, աշխարհի առաջատար տնտեսագետներից՝ Աբհիջիթ Բաներջիին։ Կառավարության ղեկավարը ողջունել է պարոն Բաներջիի այցը Հայաստան և կարևորել համագործակցությունը քաղաքականությունների մշակման, ծրագրերի ազդեցությունների գնահատման և այլ ուղղություններով։ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ ՀՀ Կառավարությունն իրականացնում է մեծածավալ բարեփոխումներ, որոնք ներառում են բոլոր ոլորտները։ Այդ առումով, Նիկոլ Փաշինյանը շեշտել է ՀՀ Կառավարության տարբեր … Read more
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով պարգևատրվել եմ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ քպ-ական պատգամավոր Արայիկ Հարությունյանը։