Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին

Հայաստանի անկախության հռչակման 35-րդ տարեդարձի օրը «Ուժեղ Հայաստան»-ի անդամներն Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղում են։ Այստեղ նրանք  ծառատունկ են անցկացնում՝ մտքում ունենալով գյուղի զարգացման նոր ծրագրեր։

«Անկախության այս տարվա մեր մարտահրավերը Տիգրանաշենն է։ Պահել այն հայկական, զարգացնել և ոչ թե հանձնել։ Բացի ծառատաունկից մենք նաև տուրսիտական ծրագիր ենք առաջարկելու»,-ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։Գլեմփինգ տուրիստական ծրագիրը շուտով կհրապաարկվի, կդիմեն շինթույլտվության համար, գյուղի զարգացումը հնարավորություն կստեղծի տեղաբնակների համար, որպեսզի նրանք չլքեն Տիգրանաշենը։

Կարապետյանը կարծում է՝ շինթույլտվության տրամադրումը  հեշտ չի լինի։

Այսօր «ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները կշրջեն գյուղի բնակիչների տներով, առաջարկելու են գյուղում շուկա ստեղծել, իրենց պարգևավճարներից գումարներ կտրամադրեն նաև գյուղացիներին՝ իրենց կարիքները հոգալու համար։

«Ծառատունկը խորհրդանշում է զարգացում, այլ ոչ թե հանձնում։ Այն հետագայում գուցե կոչենք «Անկախության պարտեզ»»,-ասել է Կարապետյանը։

Leave a comment