Վարդևանյանի և դեսպան Չանգսանի հանդիպմանն անդրադարձ է կատարվել Սահմանադրության բարեփոխումների սահմանափակումների հետ կապված Հնդկաստանի փորձին
ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թ. Արմսթրոնգ Չանգսանին։ Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ Արեգա Հովսեփյանը։ Ողջունելով դեսպանին՝ Արամ Վարդևանյանը շնորհավորել է նրան Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի ու Հնդկաստանի միջև հարաբերությունների խորացմանը։ … Read more