Եղանակային վատ պայմաններից ելնելով Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է

Փետրվար 27,2026 15:25 Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է՝ ճանապարհների անանցանելիության պատճառով։ Խնդիրներից խուսափելու համար՝ ՊԵԿ-ը տրանսպորտային միջոցների վարորդներին հորդորում է՝ երթևեկությունը ժամանակավորապես իրականացնել Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերով։ Միաժամանակ, Կոմիտեն Բավրայի մաքսային անցման կետի բացման վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնի։     ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի … Read more

Փաշինյանը կաշառում է թոշակառուներին, որ իրեն ձայն տան. թոշակառուների արձագանքը Նիկոլ Փաշինյանին

-Եկել է արդեն ընտրության ժամանակը, նոր սկսել են թոշակների մասին մտածել: Թող Փաշինյանը մտածի, որ 2018-ին, որ ընտրվեց, դրանից հետո ինչքան է թանկացել ապրանքը: Էս ինչ անում է, ընտրությունների համար է անում, որ աչք մտնի: Կաշառում է թոշակառուներիս, դա նախընտրական կաշառք է: Ուզում է 100.000 դրամով էլ բարձրացնի, ես անձամբ ձայնս իրեն չեմ տալու,- Aravot.am-ի … Read more

Նախագահական Հրամանագիրով, Մեսրոպեան Արուեստից Վարժարանին Կարգավիճակը Բարձրացաւ․ Այսուհետեւ, Ան Կը Կոչուի «Բարձրագոյն Արուեստից Վարժարան»

Մեսրոպեան Արուեստից վարժարանը հպարտութեամբ կը յայտարարէ իրականացումը իր պատմութեան մէջ շրջադարձային նուաճումի մը․Լիբանանի նախագահի թիւ 2569 հրամանագիրով, Արուեստիցը պաշտօնապէս կը վերադասակարգուի որպէս «Արուեստից բարձրագոյն վարժարան» եւ այսուհետեւ կը կոչուի «Մեսրոպեան բարձրագոյն արուեստից վարժարան»։ Թիւ 2569 հրամանագիրը պաշտօնապէս հրապարակուեցաւ Պաապտայի նախագահական պալատէն, 19 Փետրուար 2026-ին: Իրաւական այս կարեւոր հանգամանքը վաւերացուած է Լիբանանի հանրապետութեան նախագահ՝ Ժոզեֆ Աունի, … Read more

«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի առաջիկա ընտրություններին

«Հայրենիք» կուսակցության հայտարարությունը «Հայրենիք» կուսակցության գործադիր մարմինը, փետրվարի 26-ի նիստում, բազմակողմանիորեն քննարկեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առկա ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև նախընտրական փուլին բնորոշ զարգացումները։ Արձանագրելով. 1) Իշխանափոխությունը գերակա առաջնահերթություն է, որը բխում է պետության ռազմավարական նպատակներից, իսկ դրա հիմնավորումներն ու պատճառները տարիներ շարունակ ներկայացվել են։ 2) Ներքաղաքական սուր լարվածությունը շարունակվում է պահպանվել։ 3) … Read more

Սումգայիթի հայության ցեղասպանությունը. 38 տարի անց

Լեռնային Արցախի հայության նկատմամբ Խորհրդային Ադրբեջանի բոլոր ժամանակների վարչակազմերի կողմից տասնամյակներ շարունակ սիստեմատիկաբար և հետևողական կերպով իրականացվող ատելության, խտրականության և ցեղասպանական քաղաքականության պատճառով 1988թ. փետրվարի 20-ին Ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունել է մի պատմական որոշում հետևյալ բովանդակությամբ. «Ընդառաջելով ԼՂԻՄ բնակչության ցանկություններին՝ խնդրել Խորհրդային Ադրբեջանին և Խորհրդային Հայաստանին դրսևորել խորը … Read more

Փետրվարի 27-ից մարտի 4-ի եղանակի կանխատեսում՝ անձրեւ, ձնախառն անձրեւ եւ ձյուն

Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ լեռնային նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին … Read more

Ինքնիշխանության բանաձևը. ով կտնօրինի մեր տան բանալիները

Վերջին շրջանում Հայաստանի քաղաքական օրակարգում փորձ է արվում ներդնել մի նոր հայեցակարգային թեզ։ Իշխանական խոսույթը մեզ համոզում է, թե մենք հաղթահարել ենք «պատմական ցիկլերը» և թևակոխել ենք բացառիկ ինքնուրույնության փուլ։ Սակայն պետականության իրական չափումը ոչ թե հռչակագրերն են, այլ այն կաշկանդվածության աստիճանը, որով կայացվում են որոշումները։ ​Այսօր հայկական քաղաքական միտքը կանգնած է մի էկզիստենցիալ հարցի … Read more

Ավելի մեծ աջակցություն խոստանալ Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված բնակչությանը. քննարկում Մեծ Բրիտանիայի խորհրդարանական հանձնաժողովում

Մեծ Բրիտանիայի Հայ Դատի Կոմիտե – ANC UK, Արցախի (Լեռնային Ղարաբաղ) վերաբերյալ Մեծ Բրիտանիայի խորհրդարանական հանձնաժողովի երրորդ նիստի ընթացքում Մեծ Բրիտանիայի Հայ Դատի Կոմիտեն (ANC-UK) հանձնաժողովին ներկայացրեց իր պաշտոնական վկայի հայտարարությունը։ Զեկույցում շարադրվեցին հարցաքննության իրավական և պատմական հիմքերը՝ մանրամասնելով 1907 և 1954 թվականների Հաագայի կոնվենցիաների, Ժնևի կոնվենցիաների, Հռոմի կանոնադրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2347 բանաձևի … Read more

Եթե մարդիկ իրականում վատ են աշխատել, ինչո՞ւ են մնում համակարգում՝ նախարարի խորհրդականի կարգավիճակով. Արշակ Գասպարյանի հարցադրումները

Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս՝ «ընդհանուր հանցավորության նվազում» (ՆԳ նախարարի մամլո ասուլիսից), բայց հանրությունը ամեն օր տեսնում է ծանր, բռնությամբ ուղեկցվող նոր դեպքեր՝ սպանություններ, հրազենով հաշվեհարդարներ, խմբակային բախումներ և այլն։ Իրականում սա հակասություն չէ․ ընդհանուր հանցավորության ցուցանիշը կարող է նվազել, մինչդեռ ծանր, բռնությամբ ուղեկցվող հանցանքների կառուցվածքը, աշխարհագրական քարտեզը (hotspots) … Read more

Նիգավան-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 15 կմ հատվածում 100-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել․shamshyan.com

Փետրվար 27,2026 14:05 Այսօր՝ փետրվարի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նիգավան գյուղից մինչև Մելիք գյուղ տանող մոտ 15 կմ ճանապարհահատված ամբողջությամբ պատված է ձյան շերտով ու մերկասառույց է, իսկ ճանապարհն սպասարկող ճանշինը ոչինչ չի ձեռնարկել անգամ աղ ու ավազի խառնուրդով այն մշակելու համար։ Մեծ թվով ավտոմեքենաներ … Read more