Իսրայելը հարվածեց Իրանի մայրաքաղաք Թեհրանին․ Վարուժան Գեղամյան

Փետրվար 28,2026 10:58 Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը Իսրայելը հարվածեց Իրանի մայրաքաղաք Թեհրանին։Այս մասին պաշտոնապես հայտարերել է Իսրայելի պաշտպանության նախարարությունը։ Իրանական տարբեր լրատվամիջոցներ ևս հաստատում են հարվածների փաստը։ Իսրայելի օդային տարածքը փակվեց, դեպի այդ երկիր թռչող օդանավերը վերադառնում են իրենց ելման կետեր։ Վստահ չեմ, որ կվերածվի լիարժեք պատերազմի, բայց սա շատ մտահոգիչ է։ Շատ։ … Read more

Ալիևը հայտարարել է. «Թշնամին միշտ պետք է վախենա մեզանից, ինչպես այսօր է վախենում»․ ահա սա՛ է ադրբեջանցիների պատկերացրած իրական խաղաղությունը․ Ստեփան Հասան-Ջալալյան

2026թ. փետրվարի 26-ին՝ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի կողմից հորինված, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակի օրը, Իլհամ Ալիևն, Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության հինավուրց հայկական բնակավայրում՝ Իվանյանում, մասնավորապես, հայտարարել է. «…թշնամին միշտ պետք է վախենա մեզանից, ինչպես այսօր է վախենում։ Հենց այդ վախի շնորհիվ է, որ ադրբեջանական ժողովուրդն այսօր ապրում է խաղաղության մեջ»: Ահա սա՛ … Read more

Ավտոճանապարհները Հայաստանում

Փետրվարի 28-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Վարդենյաց լեռնանցքը, Գյումրի-Աշոցք-Բավրա, Գնդեվազ-Ջերմուկ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհները և Մեղրիի լեռնանցքից մինչև Քաջարան հատվածը, Սպիտակի և Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ … Read more

Փաշինյանը, հավանաբար, մտածում է՝ ընտրողը մոռացել է 2021 թվականի իր ու իր խմբակի խոստումները. «Հրապարակ»

Փաշինյանը, հավանաբար, մտածում է՝ ընտրողը մոռացել է 2021 թվականի իր ու իր խմբակի խոստումները եւ հույս ունի, որ այս անգամ էլ, մոլորեցնելով ընտրողին, կարող է երրորդ ժամկետում վերարտադրվել։ Իսկ ի՞նչ էր նա խոստանում հինգ տարի առաջ` 2021-ի հունիսի 20-ի ընտրությունների նախօրեին։ ՔՊ-ն իր նախընտրական ծրագրում ամենաշռայլ խոստումները տալիս էր Արցախի մասով` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի … Read more

Ինչ ֆինանսական և գույքային պատկերով է Աննա Հակոբյանը հեռանում առաջին տիկնոջ կարգավիճակից. «Ժողովուրդ»

Երեկ Աննա Հակոբյանը հաստատեց, որ բաժանվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և հայտնեց, որ հեռանում է կառավարական առանձնատնից։ Քաղաքական դաշտում լայն արձագանք ստացած այս հայտարարության ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է նրա 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագրի առանցքային տվյալները՝ հասկանալու, թե ինչ ֆինանսական և գույքային պատկերով է նա հեռանում առաջին տիկնոջ կարգավիճակից։ Անշարժ … Read more

Այստեղ գործ ունենք ոչ թե պարզապես իշխանությունը կորցնելու վախի հետ, այլև դրանից հետո պատասխան տալու անխուսափելիության. «Փաստ»

Վախն, առհասարակ, ուժեղ մոտիվատոր է: Չնայած, վախն իռացիոնալ է ինքնին: Բայց կան վախեր, որոնք առավել տարօրինակ են թվում բանականության տեսանկյունից: Նման վախերից մեկը իշխանությունը կորցնելու վախն է: Բանն այն է, որ ոչ մի աշխարհիկ իշխանություն հավերժ չէ, այն ունի վերջ: Եվ պատմությունը դրա անջնջելի վկայությունն է: Բայց փաստ է և այն, որ ցանկացած աշխարհիկ իշխանավոր … Read more

Երեք դրական լուր ընդդիմությունից

Վերջին երկու օրերի ընթացքում երեք լուր ստացանք ընդդիմադիր դաշտից, որոնք զգուշավոր լավատեսություն են ներշնչում: Առաջինն, իհարկե, «Միասնության թեւեր» եւ «Հայաքվե» քաղաքական ուժերի միավորումն է: Բնականաբար, հիմա իշխանության քարոզիչներն ասելու են, որ նրանց հետեւում կանգնած է Քոչարյանը, եւ այդ դաշինքը Ռուսաստանի հիբրիդային պատերազմի մի մասն է: Բայց, իմ տպավորությամբ, հիմա այդ առասպելաբանությունը հավանական է, որ ազդի … Read more

Վերջնական որոշում կայացնելու համար դժվարին իրավիճակ է ստեղծվել նաև ԱՄՆ նախագահի և Իսրայելի վարչապետի մոտ․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Իր անդամ երկրների համար ՄԱԳԱՏԷ-ի պատրաստած կոնֆիդենցիալ զեկույցը հաստատել է, որ Իրանը մինչև 60% հարստացված ուրան էր պահում Սպահանի ստորգետնյա բունկերներում: Ըստ REUTERS միջազգային լրատվականի՝ ՄԱԳԱՏԷ-ն զեկույցում նշում է նաև, որ Թեհրանն արգելել է ատոմային գործակալության տեսուչներին մուտք գործել իր միջուկային օբյեկտներ, ուստի պաշարների ճշգրիտ չափը և ծրագրի … Read more

Վիգեն Հակոբյան․ Իշխանության համար այս ընտրությունները գոյաբանական կարևորություն ունեն․ նրանք ամեն ինչի գնալու են․ «Փաստ»

«Բուն իշխանությունը, այն մարդիկ, որոնք որոշումներ ընդունողներ են, ֆինանսատնտեսական խմբերը, որոնք իրականում ստվերային աջակցություն են ցուցաբերում այս վարչախմբին և դրսի ուժային կենտրոնները բոլորիցս լավ գիտեն իրական վիճակը, նկատի ունեմ՝ էլեկտորալ տրամադրությունները Հայաստանում։ Դա արտացոլվում է նաև ժամանակ առ ժամանակ հրապարակվող սոցիոլոգիական հարցումների արդյունքներով, որոնց համաձայն, իշխող ուժը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առավելագույնը 17 տոկոս ձայն է … Read more

«Հիմա չեն էլ հիշում Սումգայիթի զոհերի մասին Հայաստանի կառավարիչները, ու՞ր մնաց Սլովակիայում կամ ԵՄ անդամ այլ երկրներում դրա մասին խոսեն». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀԿ-ն Սումգայիթի զոհերի հիշատակի օրը ԵՄ անդամ երկրի խորհրդարանում հիշատակի ու դատապարտման միջոցառում էր կազմակերպում, իսկ նիկոլիստները՝ մոռացության մատնում։ 1988-ի փետրվարի 27-29-ին ադրբեջանցիները Սումգայիթում կազմակերպեցին հայ բնակչության «պոգրոմները»։ Սումգայիթի «պոգրոմների» դատապարտումը եղել է Հանրապետական իշխանության ուշադրության կենտրոնում։ 2018-ի գարնանը ԵՄ անդամ պետության՝ Սլովակիայի խորհրդարանում … Read more