Ներքին Շորժայի վարչական ղեկավար. «Մարդիկ ռիսկ չեն անում, որ գնան այդ հատվածը, որը հսկվում է ե՛ւ մեր կողմից, ե՛ւ ադրբեջանցիների». «Հրապարակ»

2022թ․ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի վրա հարձակումից հետո Գեղարքունիքի մարզի Ներքին Շորժա ու Վերին Շորժա համայնքների որոշ բնակիչներ հեռացան, ովքեր էլ մնացին` ձմռան ամիսներին գնում են, գալիս են միայն ամռան սեզոնին: Տեղացիներն ասում են, որ այս համայնքների մշակվող հողերն այժմ գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ներքին Շորժայի վարչական ղեկավար Արամ Մինասյանը ասաց. «Ոչ … Read more

Քարոզչական հրեշավոր թեզերը

Կան ՀՀ իշխանության քարոզչության թեզեր, որոնք քննադատության չեն դիմանում: Օրինակ՝ «մենք խաղաղություն ենք հաստատել, հայ զինվորներն այլեւս չեն զոհվելու»: Փաշինյանի 2018-20 թվականների քաղաքականությունը, նրա արած հրապարակային հայտարարությունները (վերցրեք թեկուզ «Իմ մյունխենյան սկզբունքները») խիստ հակասության մեջ են մտնում այդ թեզի հետ: Հայաստանի իշխանությունը ոչի՛նչ չի արել, որ մեր հազարավոր զինվորները չզոհվեն: Որեւէ խելամիտ մարդ չպիտի հավատա, … Read more

Խոշոր բևեռներից դուրս ցանկացած մանր-մունր մասնակցություն ուղիղ աջակցություն կլինի գործող իշխանություններին. «Փաստ»

Հատկապես փոքր կամ սահմանափակ ռեսուրսներ ունեցող ուժերի, 1, 2, 3 տոկոս ձայն տանող գործիչների հետ կապված արժե նկատել. երկիրը ՔՊ-ից ազատելու հրապարակային ձգտումներն, իհարկե, լավ բան են, բայց դեռևս ոչ մեկին չի հաջողվել սեփական գլխից վեր ցատկել: Ռեալ է պետք նայել իրականությանը, առերեսվել այդ իրականության հետ ու անել համարժեք հետևություններ: Այս հարցում, կարծում ենք, այսպես … Read more

ՀԷՑ-ին զրպարտելու հերթական դեպքով հայց ենք ներկայացրել դատարան. Փաստաբան

Փաստաբան Վարդան Ալոյանը տեղեկացնում է. «ՀԷՑ—ին զրպարտելու հերթական դեպքով հայց ենք ներկայացրել դատարան:ՀԷՑ—ի նկատմամբ ոչ իրավաչափ կերպով նշանակված ԺԿ-ն չի կարող խոչընդոտել իր թիմակիցների՝ ընկերության շահերի դատական պաշտպանությանը»:   Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում … Read more

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարն անդրադարձել է վերջին շրջանում տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների աճին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի գլխավորած պատվիրակությանը։ Նախարար Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված սերտ գործընկերությունը՝ ընդգծելով մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության մանդատի շրջանակում թիրախային ուղղություններով համագործակցությունը։ Քննարկվել են տեղահանված անձանց ինտեգրման հնարավորությունների, փաստաթղթավորման գործընթացի, ինչպես նաև ընտանեկան բռնության կանխարգելման և արձագանքման վերաբերյալ հարցեր։ … Read more

Հայտնաբերվել են հետախուզվողներ․ տղամարդիկ կալանավորված են

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հետախուզվողների վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալներն իրացվեցին Արմավիրի և Շիրակի մարզային վարչությունների ծառայողների հետ համատեղ։ Հունվարի 30-ին՝ ժամը 12․30-ին, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում հայտնաբերվեցին և Արմավիրի մարզային վարչություն տեղափոխվեցին սպանության փորձի և հրազեն ապօրինի կրելու մեղադրանքներով հետախուզվող 25-ամյա և ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվող 33-ամյա երկու տղամարդիկ։ Դեռևս 2021 թվականի դեկտեմբերի … Read more

Բիզնեսը կհամարվի փոքր և կազատվի հարկ վճարելուց, եթե դրա տարեկան շրջանառությունը չգերազանցի 115 միլիոն դրամը. Նարեկ Կարապատյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապատյանը այսօր որպես տաքսու վարորդ տեղափոխել է մի տիկնոջ, որը նշել է, որ իր ամուսինը նույնպես բիզնես ունի և հետաքրքրվել է՝ որքան պետք է լինի բիզնեսի շրջանառությունը, որպեսզի այն համարվի զրոյական տոկոս հարկ վճարող։ Կարապետյանը պարզաբանել է, որ բիզնեսը կհամարվի փոքր և կազատվի հարկ վճարելուց, եթե դրա տարեկան շրջանառությունը չգերազանցի … Read more

«Պարոն Փաշինյան, կանխեք մեզ նորից փախստականի դառը կյանքի արժանանալու վտանգից։ Լարված իրավիճակ Արարատի մարզում». shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Մասիս խոշորացված համայնքի Դարբնիկ վարչական բնակավայրում ապրող մոտ 300-ից ավելի բնակիչներ իրենց զայրույթն էին արտահայտում վերջերս կայացված մի որոշման դեմ, ըստ որի՝ իրենք դրսում մնալու վտանգի առաջ են հայտնվելու։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռ 15 տարի առաջ փախստական այս ընտանիքներին ՄԱԿ-ի գրասենյակը անհատույց … Read more

Իրանի համար այս ձևաչափը հնարավորություն է պահպանելու բանակցային լեգիտիմությունը՝ առանց զիջումների «կարմիր գծերում». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի ունեցած Իրանի և ԱՄՆ-ի անուղղակի բանակցություններն առայժմ վկայում են ոչ թե կողմերի դիրքորոշումների մերձեցման, այլ կառավարվող առճակատման պահպանման մասին՝ լարվածության թուլացման որոշակի դրական ազդակներով, որոնք հաղորդել էր հատկապես Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին՝ գնահատելով այսօր տեղի ունեցածը՝ որպես «լավ սկիզբ»։ Օմանի միջնորդական դերակատարումը և … Read more

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը դիմել է ԱՄՆ փոխնախագահին

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ պարոն Ջեյմս Դեյվիդ Վենսին: Ստորև ներկայացնում ենք նամակի բովանդակությունը։ Մեծարգո պարոն փոխնախագահ, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի և այն հավատացյալների անունից, որոնց ես ծառայում եմ որպես առաջնորդ, Ձեզ եմ հղում իմ խորին հարգանքն ու երախտագիտությունը Միացյալ Նահանգների՝ Հարավային Կովկասում խաղաղության և մարդկային … Read more