Ժամանակակից աշխարհում առավել կարևոր է ապահովել կանանց լիարժեք մասնակցությունը հասարակական և պետական կառավարման գործընթացներին․ Վահագն Խաչատուրյան

Սիրելի՛ կանայք, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ։ Այս օրն առիթ է մեկ անգամ ևս արժևորելու և մեծարելու կանանց դերը մեր հասարակության, ընտանիքների և պետական կյանքի բոլոր ոլորտներում։ Հայ կնոջ կերպարը դարեր շարունակ մարմնավորել է նվիրում, հոգատարություն, ուժ և պատասխանատվություն՝ լինելով ընտանիքի ամրության, արժեքների պահպանման և սերունդների դաստիարակության հիմնասյուներից մեկը։ Միևնույն … Read more

Ցանկանում եմ նաև ներկայացնել մեր այն ծրագրերը, որոնք կապված են մեր երկրում կանանց կյանքը բարելավելու հետ․ Լևոն Զուրաբյան

Սիրելի կանայք, Գեղեցկության և հմայքի կրողներ, մեր հոգևոր հանգստի պահապաններ և զգացմունքային փոթորիկների հրահրիչներ, մայրեր, քույրեր, սիրելիներ, Շնորհավորում եմ ձեզ կանանց տոնի կապակցությամբ և մաղթում, որ սերն ու երջանկությունն անպակաս լինի ձեզնից, որ քնքուշ հոգատարության մեջ անհոգ լինեք, իսկ վերը նշված զգացմունքային փոթորիկները նավարկեք վստահությամբ և երանությամբ: Այս անգամ մարտի 8-ի տոնը շնորհավորելով որպես վարչապետի … Read more

Լարիջանին՝ Ադրբեջանի ուղղությամբ հարվածելու մասին․ Տարածաշրջանի երկրները պետք է իմանան, որ չեն կարող միաժամանակ և՛ Իրանին համերաշխություն հայտնել, և՛ թույլ տալ, որ բազաներն Իրանի դեմ օգտագործվեն․ «Իրանն այսօր»

«Իրանն այսօր» – Ադրբեջանի մասով Լարիջանիի ամբողջական խոսքերը. «Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ է հարվածել։ Իմաստ չունի, որ մենք այնտեղ (հարվածենք)։ Նրանց էլ ենք ասել, որ դա մենք չենք արել։ Կարծում եմ՝ Իսրայելն այստեղ դավադրություն է հյուսում, ցանկանում է որոշ երկրների և մեր միջև բախում առաջացնել։ Ադրբեջանի հետ ինչ գործ ունենք։ Իհարկե, եթե հենց այդ երկրներից մեր … Read more

Այսօր կանայք հանդես են գալիս ոչ միայն որպես մասնակցող, այլեւ նախաձեռնող ուժ՝ լիարժեք իրացնելով իրենց ներուժը եւ նպաստելով երկրի զարգացմանը․ Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Սիրելի՛ կանայք եւ աղջիկներ, Շնորհավորում եմ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ: Եթե նախորդ տարիներին մենք խոսում էինք կանանց դերն ու ներգրավվածությունը պետական կառավարման եւ հասարակական-քաղաքական կյանքի այլ ոլորտներում մեծացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի անհրաժեշտության մասին, այսօր մենք հասել ենք մի հանգրվանի, երբ դա արդեն իրողություն է: Կանայք … Read more

«Խաղաղություն՝ ուժի միջոցով» եւ «Առաջնայինն Ամերիկան է»․ «Հայացք Երեւանից»

Պատահական չէ, որ Իրանում ցույցերի ժամանակ հայկական դրոշներ այրելու մասին հաղորդագրություններ հայտնվեցին՝ ակնարկելով ԱՄՆ հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունները։ Կասկածները, որ Ադրբեջանը կարող է օգնել Իսրայելի ջանքերին, նույնպես չեն սպառվել։ Իրանի ներսում ռազմական գործողությունների եւ բողոքի ցույցերի փոխկապակցվածությունը ստեղծում է ավելի մեծ բարդություններ քաղաքական գործընթացի համար։ Աճող թվով սուբյեկտներ այս «խառնաշփոթում» միջոցներ կփնտրեն իրենց շահերն առաջ … Read more

Մենք պետք է կարողանանք այնպիսի երկիր կառուցել, որտեղ առնվազն երեք երեխա ունենալը սովորական լինի յուրաքանչյուր կնոջ համար․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առիթով Սիրելի՛  կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր, շնորհավորում եմ բոլորիդ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առիթով։ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո մենք խոսում էինք մեր երկրում կանանց դերի մեծացման, հանրային կյանքում նրանց մասնակցության ընդլայնման մասին։ Այսօր դա իրողություն է։ Կանայք հսկայական մասնակցություն ունեն մեր երկրի … Read more

Մարզային շատ դպրոցներ շրջաբերականներ են ստացել արցախյան պատերազմում անմահացած ազատամարտիկների Փառքի անկյունները կազմաքանդելու մասին․ «Հայացք Երեւանից»

Ժամանակ առ ժամանակ մամուլում տեղեկություններ են սպրդում առ այն, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարության շրջաբերականով խնդիր է դրվում դպրոցներից հեռացնել արցախյան պատերազմներում զոհված հերոսների Փառքի անկյունները։ Ամեն անգամ հանրության բարձրացրած աղմուկից հետո գործընթացը կանգ է առնում, բայց շատ չանցած՝ վերանորոգվում: Զուգահեռաբար՝ դպրոցների տնօրեններին, առաջատար մասնագետներին հրահանգվում է Արցախի թեման, ընդհանրապես, հանել դպրոցից … Read more

Ուրախությունն ունենք մեծարելու մեր մայրերին ու քույրերին և արժևորելու նրանց բարի ավանդը․ Ամենայն հայոց կաթողիկոս

Մեր շնորհավորական ուղերձը կանանց տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում բոլոր տիկնանց և օրիորդաց և շնորհավորում Կանանց տոնի առիթով։ Վերստին ուրախությունն ունենք մեծարելու մեր մայրերին ու քույրերին և արժևորելու նրանց բարի ավանդը՝ շնորհալի, ազգասեր ու հայրենասեր սերունդներ դաստիարակելու գործում, ինչպես նաև նրանց գնահատելի ձեռքբերումները գիտության ու կրթության, տնտեսության, … Read more

«Էկոնոմիկայի նախարարությունը բացարձակապես անգործության է մատնված». Արթիկում քաղաքացին դժգոհեց Փաշինյանին

Արթիկ կատարած շրջայցի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը «իրական Հայաստանի» քարտեզ-կրծքանշաններ էր բաժանում քաղաքացիներին, մոտեցավ մի երիտասարդ ու դժգոհեց էկոնոմիկայի նախարարությունից։ Նա ասաց, որ ինքն Ազատանից է, իր գրություններին կամ չեն պատասխանում, կամ թերի են պատասխանում։ Ըստ նրա` էկոնոմիկայի նախարարությունն ընդհանրապես չի աշխատում։ «Էկոնոմիկայի նախարարն ո՞ւր է, էստեղ արի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` Գևորգ Պապոյանին կանչելով իր … Read more

Ի՞նչ շշնջաց պեմզաշենցին Փաշինյանի ականջին

Շիրակի մարզում իր թիմակիցների հետ շրջայց կատարած Նիկոլ Փաշինյանը կանգառ ունեցավ Արթիկ խոշորացված համայնքի Պեմզաշեն գյուղում։ «Մենք ձեզ հետ ենք, Փաշինյան ջան»,- ասացին գյուղացիները` բարձրաձայնելով ոռոգման ջրի հարցը։ Վարչապետը պատասխանեց, որ իրենց նախընտրական ծրագրում խաղաղությունից հետո երկրորդ կարևոր տեղը զբաղեցնում է ջրի խնդիրը, պետք չէ հիշեցնել, քանի որ դա իրենց ուշադրության կենտրոնում է։ Երբ նա … Read more