«Էսօր Հայաստանի Հանրապետությունը չի գոյատեւում, զարգանում է, ձեւավորում է օրակարգեր, անվտանգ է»․ Փաշինյան

«Մենք այսօր պետք է սկզբունքային կերպով պաշտպանենք այն Հայաստանը, որը ձեւավորել ենք, որովհետեւ մեր ձեւավորած Հայաստանը լավ Հայաստան է, մեր ձեւավորած Հայաստանը հեռանկար ունեցող Հայաստան է, մեր ձեւավորած Հայաստանն անվտանգ Հայաստան է, ապահով Հայաստան է»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց․ «Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, որովհետեւ մենք հասել ենք պատմական նվաճման, … Read more

«Տիկին Անդրեասյան, իսկ մենք ճանապարհային քարտեզ ու ժամանակացույց ունե՞նք»․ շուրջ 740 հազար ֆունտ ստերլինգ՝ Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի համար

Կառավարությունն այսօրվա նիստում երկու որոշում ընդունեց՝ կապված Ակադեմիական քաղաքի արվեստների կլաստերի բովանդակության ձեւավորման համար անհրաժեշտ աշխատանքների հետ։ «Այս հարցերով մենք համագործակցություն ենք ծավալում այս ոլորտում ամենահեղինակավոր բուհերի հետ, որոնք աջակցելու են արվեստների կլաստերի հայեցակարգի ձեւավորման, ինչպես նաեւ այդ հայեցակարգի իրականացման հարցում։ Այս նպատակով երկու բուհերի հետ ենք բանակցել, եւ այսօրվա որոշումներով արդեն անցնում ենք պայմանագրերի … Read more

«Ձեր իշխանության օրոք է, որ 200-ից ավել դպրոց եւ մանկապարտեզ տվել եք թուրքերին»․ լեզվակռիվ Երեւանի ավագանու նիստում

Երեւանի ավագանու 6-րդ նստաշրջանի երկրորդ նիստում այսօր քննարկվում է Երեւան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 483-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Փոփոխություններով նախատեսվում է դոտացիաների նվազեցում սուբվենցիաների ավելացում, քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների եւ որոշ այլ հիմնարկների աշխատողների աշխատավարձեր ավելացում։ «Ինչո՞ւ մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը չբարձրացվեցին օրինակ հունվարի 1-ից, ինչո՞ւ չբարձրացվեց 30-40 տոկոսով, … Read more

«Իրենք անունը խաղաղություն են դնում, բայց վաղն ունենալու ենք ցավալի կորուստներով պատերազմ». բողոքի ցույց

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության անդամները այսօր ցույց անցկացրեցին ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նախաձեռնության անդամները կառավարությանը փոխանցեցին հիմնավորված փաստաթուղթ, որը վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածքում 2025 թ. Ադրբեջանի կողմից իրականացված նոր ներխուժումներին, դիրքային բարելավումներին և ամրացման աշխատանքներին։ Փաստաթուղթը ներառում է կոորդինատային տվյալներ եւս ։ «Չենք կարող նման զգայուն թեմայի հանդեպ չցուցաբերել հետեւողականություն, սա վերաբերվում է մեր … Read more

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

Մարտ 12,2026 12:04 Share Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ընտրանին թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել է Լևիկ Միքայելյանը (61 կգ), բրոնզե մեդալներ են նվաճել Արման Հարությունյանը (57 կգ), Դավիթ Մարգարյանը … Read more

Անհեթեթ, լավագույն դեպքում՝ ծիծաղելի, իսկ վատագույն դեպքում՝ արգահատելի տպավորություն կարող է թողնել նման ելույթը դահլիճում նստածների վրա. Վարդան Օսկանյան

Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը Բոլոր նրանց, ովքեր դեռ կասկած ունեն, որ թե՛ պատերազմից, թե՛ հետպատերազմական արհավիրքներից, Արցախի հայաթափումից, Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայից և Ադրբեջանի բոլոր պայմաններին հնազանդորեն համաձայնելուց կարելի էր խուսափել, եթե պետության ղեկին կանգնած մարդը որևէ պատկերացում … Read more

Մարդը հպարտանում է, որ իրեն ստորացնողը որոշակի պարբերությամբ բենզինի կամ ցորենի տեսքով կռճոն է ուղարկում. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ի՞նչ պետք է անի այն կառավարիչը, ով իր պաշտոնավարման ողջ ընթացքում հասցրել է հսկայական տարածքներ հանձնել, իր քաղաքականությամբ հազարավոր զոհերի պատճառ դառնալ, երկրի ներսում թույն, ատելություն և մաղձ տարածել: Այո´, արդարանալ, արդարանալ ու շարունակ արդարանալ: Մարդն իր տան մի սենյակը ծախել … Read more

«Արցախահայերը սպասում են, որ Հայաստանում կընտրվի այնպիսի իշխանություն, որի համար Արցախի հարցը փակ չէ». Հակոբ Հակոբյան. «168 ժամ»

Արցախի մեր հայրենակիցները, որոնք ստացել են ՀՀ անձնագիր, որքանո՞վ են հակված մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ինչպիսի՞ իշխանություն են ցանկանում տեսնել Հայաստանում։ Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը, ով գրեթե ամենօրյա շփումների մեջ է արցախահայերի հետ, կարծում է՝ արցախահայերն ակտիվորեն կմասնակցեն ընտրություններին։ «Այս ընտրություններն արցախցիների համար առավել ևս շատ որոշիչ են և տրամադրված սպասում են … Read more

Եթե՝ ոչ, իրանցիները պիտի չներեն Փաշինեանին. «Ասպարեզ»

Միջին Արեւելքի մէջ վերջին շաբաթներուն տեղի ունեցող զարգացումներուն լոյսին տակ, Հայաստանի հարաւային դրացի եւ բարեկամ Իրանը վերջապէս ներքաշուեցաւ Իսրայէլի դաւադրական պատերազմին մէջ։ Այս բոլորին մէջ, ընթերցողը պիտի հարցնէ․ հապա ուր է կապը այս բոլորի եւ Փաշինեանի միջեւ։ Արդարացի է եւ այս կապի ծայրը գտնելու համար պիտի վերադառնալ այսպէս կոչուած թաւշեայ յեղափոխութեան օրերուն եւ տրամաբանօրէն վերլուծել … Read more

Այդ մեծ փողերը որտե՞ղ են ծախսվում։ Տարբեր բաների համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա. Մենուա Սողոմոնյան. «Փաստ»

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ուժերն առանձնացնում են իրենց համար կարևորագույն ուղղություններ։ «Հայկական քվեն» անվտանգության, բանակաշինության, տնտեսության ոլորտներին զուգահեռ ուշադրության կենտրոնում է պահում կրթության ոլորտը։ Ոլորտին պետք են իրական բարեփոխումներ։ Բայց, ինչպես շատ դեպքերում, այս պարագայում ևս առաջ է գալիս ֆինանսի բացակայության՝ «փող չկա»-ի հարցը։ «Հայկական քվե» կուսակցության վարչության նախագահ Մենուա Սողոմոնյանն արձագանքում է՝ փող չկա, … Read more