Կարապետյանի առաջարկը կարող է կյանքի կոչվել, եթե ճնշում գործադրվի Փաշինյանի վրա. Մարուքյան

https://arm.sputniknews.ru/20260614/karapetjani-arajarky-karvogh-e-kjanqi-kvochvel-ete-tshnshum-gvortsadrvi-pashinjani-vra-maruqjan-103485569.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Ինչ պետք է անի ընդդիմությունը` հաջողության հասնելու համար. Մարուքյան

Sputnik Արմենիա

Ինչ պետք է անի ընդդիմությունը` հաջողության հասնելու համար. Մարուքյան

2026-06-14T15:11+0400

true

PT3M00S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/0e/103484821_237:0:1677:1080_1920x0_80_0_0_e23b517c2914b297bbf92dc08b4e0231.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

էդմոն մարուքյան, ազգային ժողովի ընտրություններ, սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), видео

էդմոն մարուքյան, ազգային ժողովի ընտրություններ, սամվել կարապետյան, նիկոլ փաշինյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), видео

Բաժանորդագրվել

Էդմոն Մարուքյանի խոսքով` ինչը պետք է ստիպի Փաշինյանին գնալ 2–րդ փուլի, եթե ոչ ճնշումը, որը կարող է արվել 2 կոմպոնենտով։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի առաջարկը կարող է կյանքի կոչվել, եթե ճնշում գործադրվի իշխանության վրա։ Այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
Հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստանը» դիմել է Սահմանադրական դատարան 2 պահանջով՝ չեղարկել ընտրությունների արդյունքները և նշանակել նոր ընտրություններ կամ նշանակել երկրորդ փուլ։

«Սամվել Կարապետյանի հաշվարկն այն է, որ 2-րդ փուլում ինքը ամբողջ ընդդիմության ձայները տանի և փորձի էդ ձևով հաղթել Նիկոլ Փաշինյանին։ Տրամաբանություն կա, բնականաբար, լոգիկան լավն է, բայց շատ կարևոր հանգամանք կա, Սամվել Կարապետյանը դա կարող էր անել մինչև ընտրությունները` ձևելով մեկ միասնական բևեռ, մեկ ցուցակով, որը մենք առաջարկել ենք, բայց չի եղել»։

Մարուքյանի խոսքով` ինչը կստիպի Փաշինյանին գնալ 2–րդ փուլի, եթե ոչ ճնշումը, որը կարող է արվել 2 կոմպոնենտով։

«Իշխանության վրա ճնշում կարող է գործադրվել 2 կոմպոնենտով՝ ցույց տալ, որ իրենք լեգիտիմ չեն, և 2-րդ՝ փողոցային ճնշում։ Հիմա փողոցային ճնշումը չկա` պետք էր դա ընտրությունների գիշերը սկսել, երբ Փաշինյանը հայտարարեց, թե հաղթել են։ Հիմա Սամվել Կարապետյանը կարող է հայտարարել, որ իրենք ամենախոշոր ընդդիմադիր ուժն են և պահանջի 2-րդ փուլ, և եթե 2-րդ փուլը չեղավ, իրենք մանդատները չվերցնեն։ Քոչարյանն էլ ասի` որ իրենք էլ չեն վերցնելու։ Դա կլինի ճնշում Փաշինյանի վրա, որ ինքը գնա 2-րդ փուլի»,–ասաց Մարուքյանը։

Նրա խոսքով` եթե այդ քայլերը չարվի Փաշինյանը իր վրա ճնշում չի զգա և ոչինչ չի ստիպի նրան վիճարկել ընտրությունների արդյունքները։

Leave a comment