Դավիթ Ղազինյան. «ՌԴ-ից մարդիկ չենք բերելու․ մենք նման ծրագիր չունենք, ՌԴ-ին թիրախավորելը շատ սխալ է»

«Այս իշխանությունների պարագայում որևէ բան չեմ բացառում և չեմ բացառել։ Հաշվի առնելով իրենց գործելաոճը՝ 2021-ի կառավարության ծրագիրը, նախընտրական ծրագիրը, հիշում եք՝ ինչքան բան կար այնտեղ ու ինչքան բան չկա այսօր՝ Արցախից սկսած»,-հարցին՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԷՑ-ին, տարբեր միջազգային կառույցներից անգամ ուղիղ հայտարարություններ էին անում, թե քննարկվում է ՀԷՑ-ի հանձնումը թուրքական ընկերության, դատարանի բակում՝ Քննչական կոմիտեի … Read more

«Շատ արատավոր բան է տեղի ունենում՝ պոլիկլինիկաներում փոխվում է հակատուբերկուլյոզային կաբինետների եւ ինֆեկցիոնիստների վարձատրության կարգը»

«Շատ արատավոր բան է տեղի ունենում այսօր՝ պոլիկլինիկաներում փոխվում է հակատուբերկուլյոզային կաբինետների եւ ինֆեկցիոնիստների վարձատրության կարգը։ Այս մարդիկ սկսելու են աշխատավարձ ստանալ ընդունած հիվանդների քանակով, բայց այդ մասնագետներն այն մասնագետներն են, ովքեր կարող է ամսվա ընթացքում բացարձակապես հիվանդ չընդունեն»,- Ազգային ժողովում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում առկա խնդիրների քննարկման ժամանակ ասաց բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանը։ Նա … Read more

Ակնկալում ենք, որ այսուհետ հայաստանյան լրատվամիջոցները առավել ակտիվորեն կլուսաբանեն «Իմ քայլը» հիմնադրամի` տիկին Աննա Հակոբյանի գլխավորությամբ իրականացվող լայնածավալ գործունեությունը. հայտարարություն

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին կին Աննա Հակոբյանը վերջին վեց օրվա ընթացքում մասնակցել է երեք բազմամարդ միջոցառման։ Մարտի 8-ին նա ներկա է գտնվել «Դվին» Մյուզիք-հոլում կայացած Լյուբով Ուսպենսկայայի համերգին, մարտի 10-ին մասնակցել է անմահացած հերոսներ Ռուբեն և Արմեն Շահինյանների նորածին եղբոր մկրտության արարողությանն ու դրան հաջորդած խնջույքին, իսկ մարտի … Read more

«Տիկին Ավանեսյան, ինչպե՞ս կարելի է ապրել 62 հազար դրամով, ինչո՞ւ են բուժաշխատողները ստանում 2-3 անգամ ցածր աշխատավարձ»․ քննարկում ԱԺ-ում

ԱԺ ընդդիմադիր պատգամավորներն այսօր խորհրդարանում կազմակերպել են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում առկա խնդիրների քննարկում։ Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գեւորգ Գրիգորյանն ասաց, որ բուժաշխատողների շրջանում բողոք կա, քանի որ առողջապահության նախարարությունն, իր վարչական լծակը կիրառելով, պարտադրում է տնօրեններին՝ շանտաժի եւ տեռորի ենթարկել բուժաշխատողներին, ովքեր ձայն են բարձրացնում։ Կա նույնիսկ դեպք, երբ մեկնաբանություն գրելու համար բուժաշխատողին ազատել են … Read more

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին առաջարկե՞լ են գլխավորել «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը․ նրա պարզաբանումը

Մարտ 13,2026 17:11 Share Տեղեկացրել ենք, որ այս պահին դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ մեկ ամսով երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը։ Դատարանի բակում լրագրողները ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցին՝ իրեն առաջարկ եղե՞լ է գլխավորել «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակը և դառնալ վարչապետի թեկնածու, Կարեն Կարապետյանը բացասական պատասխան տվեց։ Դատարանի բակից ուղիղ հեռարձակումն ամբողջությամբ՝ տեսանյութում … Read more

«Բողոքները շատ են, որ բժիշկներին տեռորի են ենթարկում, առաջարկում եմ ձեւավորել հանձնաժողով եւ շրջել բուժկենտրոններով»

«Քանի որ բողոքները շատ են, որ բժիշկներին տեռորի են ենթարկում, ես ուզում եմ ձեզ եւ ՄԻՊ գրասենյակին առաջարկել՝ ձեւավորել մինի հանձնաժողով, միասին սկսենք շրջել բուժկենտրոններով եւ պոլիկլինիկաներով, հարցնենք՝ գո՞հ եք ձեր աշխատավարձից։ Եթե պատգամավորի ու ՄԻՊ գրասենյակի ներկայացուցչի առջեւ բուժաշխատողներն ասեն՝ այո, գոհ ենք, ես խոստանում եմ ձեզ, որ նախարարից ներողություն կխնդրեմ այս ամենի համար»,- … Read more

Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն, և սրա մասին մենք՝ գիտնականներս, լռել չենք կարող. Արման Խաչատրյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Արման Խաչատրյանի ֆեսյբուքյան գրառումը Սույն հրապարակումը կատարում եմ իբրև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող՝ արտահայտելով միայն իմ սեփական կարծիքը՝ օգտվելով հետազոտողի ակադեմիական ազատության և համոզմունքների, հետազոտողի ազատ մտքի և այս ամենին համապատասխան գործելու և խոսելու անքակտելի իմ իրավունքից։ Չեմ անդրադառնալու վերջին օրերին կատարվող դեպքերի մանրամասներին, իրերի ժամանակային հաջորդականությանը, պատճառներին և բացթողումների իրական … Read more

2026 թ.-ին ազգային ֆիլմերի աջակցության մրցույթը նախատեսվում է իրականացնել նոր կանոնակարգով՝ ապահովելով գործընթացների առավել թափանցիկ կազմակերպում. Դավիթ Բանուչյան

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որն անցկացվել է առցանց ձևաչափով: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար, Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը: Ներկա են եղել Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը և  աշխատակազմի ղեկավար Արտակ Պողոսյանը, ինչպես նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Հայաստանի կինոգործիչների միության քարտուղար, կինոգետ, ՀՀ … Read more

«7 ամիս ԱԱԾ մեկուսարանում, 2 ամիս տնային կալանքի․ հույսը մեծ է, որ այսօր ի վերջո Սամվել Կարապետյանն ազատ կարձակվի»․ Գոհար Ղումաշյան

Քննչական կոմիտեն միջնորդել է, որ գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը մեկ ամսով երկարաձգվի: Այժմ դատարանում ընթանում է այս միջնորդության քննությունը։ «Արդեն ինը ամսից ավելի է Սամվել Կարապետյանը կալանքի տակ է՝ 7 ամսից ավելի ԱԱԾ մեկուսարանում, հիմա արդեն 2 ամիս է տնային կալանքի տակ է։ Հույսը մեծ է, որ այսօր ի վերջո նա ազատ կարձակվի»,-դատարանի բակում՝ … Read more

Իրանը ևս մեկ բալիստիկ հրթիռ է արձակել Թուրքայի ուղղությամբ

Մարտ 13,2026 16:43 Share Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրանից արձակված, Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ հրթիռ է չեզոքացվել։ Նշվել է, որ այն ոչնչացվել է Միջերկրական ծովի արևելյան մասում տեղակայված ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգի կողմից։ Հայտարարության մեջ նշվում է, որ վճռականորեն ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները Թուրքիայի օդային տարածքի դեմ ուղղված բոլոր սպառնալիքների դեմ։ … Read more