Արևմտյան դիտորդները ևս վիճահարույց են համարում Հայաստանի ԿԸՀ–ի որոշումը

https://arm.sputniknews.ru/20260615/arevmtjan-ditvordnery-evs-vitshaharujc-en-hamarum-hajastani-kyhi-vorvoshumy-103530389.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/11/65953695_0:0:1600:1200_1920x0_80_0_0_c2f2873c095c8d4205b568f5d85a3f5b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), դիտորդ, աժ (ազգային ժողով), ընտրություններ

հայաստան, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), դիտորդ, աժ (ազգային ժողով), ընտրություններ

Բաժանորդագրվել

Դիտորդները շեշտել են, որ քաղաքացիներին ընտրական իրավունքից զրկելը՝ «տակտիկական քվեարկության» մասին ենթադրություններով, խախտում է համաչափության իրավական սկզբունքը։

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների հաստատումից հետո ընտրախախտումների և դրանց իրավական հետևանքների վերաբերյալ մտահոգություններ են հնչեցնում նաև արևմտյան ֆինանսավորմամբ գործող տեղական ու միջազգային դիտորդական առաքելությունները։ Մասնավորապես «Ականատես» դիտորդական առաքելությունը կասկածի տակ է դրել ընտրությունների ամփոփիչ արդյունքների իրավական հիմքերը։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 11-ին և 12–ին անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի (10/51, 35/65 և 12/13) քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրեց 213 քվե։ ԿԸՀ նախագահը հուլիսի 14–ի նիստի ժամանակ հայտարարեց, որ այս ընտրատեղամասերում քվեարկությունների արդյունքներն անվավեր ճանաչելու որոշումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները լքեցին նիստերի դահիճը։ Այսօր ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարություն տարածեց` նշելով` եթե վերաքվեարկությունը չի ապահովելու ազատ, հավասար և արդար արդյունք, ապա այն չպետք է նշանակվի։

«Խիստ վիճահարույց ենք համարում ԿԸՀ-ի գնահատականն առ այն, որ թիվ 12/13, 10/51 և 35/65 տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, ինչպես նաև հարցականի տակ է դնում վերաքվեարկություն չնշանակելու որոշումը: Արձանագրում ենք, որ ընդունված որոշումը խնդրահարույց է ներպետական ընտրական օրենսդրության, միջազգային իրավական չափանիշների և հանրային վստահության ապահովման տեսանկյունից»,– ասված է դիտորդական առաքելության հայտարարության մեջ։

Թեև ԿԸՀ-ի պնդումը, թե վերաքվեարկության ժամանակ նախնական արդյունքների հայտնի լինելը կարող է հանգեցնել «տակտիկական քվեարկության», բխեցվել է Վենետիկի հանձնաժողովի զեկույցից, սակայն, ըստ դիտորդական առաքելության, այս դեպքում այն չի կարող գերակայել քաղաքական ուժի կողմից անցողիկ շեմի հաղթահարման իրական պատկերը պարզելու հրամայականին:

«Այնուամենայնիվ, խնդրահարույց տեղամասերում ավելի քան 3000 ձայների ազդեցությունը մանդատների բաշխման վրա անհնար է բացառել առանց հիմնավորված և հրապարակային մաթեմատիկական հաշվարկի: Նման հաշվարկի չտրամադրումը խաթարում է գործընթացի թափանցիկությունը։ Այս ընտրողներին իրենց ակտիվ ընտրական իրավունքից զրկելը՝ տակտիկական քվեարկության մասին ենթադրություններով, ուղղակիորեն խախտում է համաչափության իրավական սկզբունքը, քանի որ քվեի չեղարկումը չի կարող համարվել «համաչափ և անհրաժեշտ միջոց» ընտրական վարչարարության սխալի վերացման համար»,– նշված է հայտարարությունում։

Դիտորդները շեշտել են, որ քաղաքացիներին իրենց ակտիվ ընտրական իրավունքից զրկելը՝ «տակտիկական քվեարկության» մասին ենթադրություններով, ուղղակիորեն խախտում է համաչափության իրավական սկզբունքը։ Ըստ նրանց` ընտրական վարչարարության սխալի վերացման համար քվեի չեղարկումը չի կարող համարվել «համաչափ և անհրաժեշտ միջոց»։

«Ընտրությունների նկատմամբ հանրային վստահությունը ցանկացած ժողովրդավարական գործընթացի լեգիտիմության անկյունաքարն է։ ԿԸՀ-ի այս որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում, որը կարող է ստվերել ընտրական գործընթացի արդարության հանրային ընկալումը»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Առաջին նախնական արդյունքներով ԲՀԿ–ն ստացել էր ընտրողների քվեների 4%–ը և կարող էր մտնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ–ն անվավեր ճանաչեց 3 ընտրատեղամասերի քվեարկությունը, իսկ հետո հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները, համաձայն որի` ԲՀԿ–ն չի անցնում խորհրդարան։

Արդյունքների հրապարակումից հետո 6 ընդդիմադիր ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը, «Ազգային ժողովրդական բևեռ» կուսակցությունը համատեղ հայտարարություն տարածեցին՝ չճանաչելով արդյունքներն ու երկրում իրավիճակի հետագա ցանկացած էսկալացիայի ողջ պատասխանատվությունը դնելով «Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի վրա»։

Leave a comment