Արցախցիների վերաբերյալ որոշումների ընդունումները տեղի են ունենում առանց արցախցիների հետ քննարկման. Հայկ Խանումյան

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախցիների վերաբերյալ որոշումների ընդունումները տեղի են ունենում առանց արցախցիների հետ քննարկման, ՀՀ կառավարությունն այս հարցերում գործում է արհամարհելով մասնակցայնության սկզբունքը։ Բոլոր կարևոր որոշումներն ընդունվել են այդպես։ Միջոցառում կազմակերպել, որտեղ մարզպետարանների ու խոշորացված համայնքների աշխատակից արցախցիները թղթով ու առանց թղթի շնորհակալություն կհայտնեն կառավարությանն ու համայնքային … Read more

Երեխան փսխում է, բավականին հյուծված է, ինչի հետեւանք ասես կարող է լինի. Միրա Անտոնյանը՝ ծեծված 1 տարեկան երեխայի քրոջ մասին

38 տարեկան խորթ մոր կողմից ծեծված եւ «կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր բժշկական կենտրոն տեղափոխված 1 տարեկան տղայի 4-ամյա քույրը նույնպես Արաբկիր բժշկական կենտրոնում է՝ հետազոտության: Նախօրեին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) «Երեխաների պաշտպանության կենտրոն» տեղափոխված 4 ամյա աղջիկը, ըստ կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանի, խնդիրներ ունի: «Երեխան հետազոտվում է: Մրսած է, վատ է զգում իրեն, բավականին հյուծված … Read more

Հայաստանում խորանում են ճնշումները․ ամերիկյան կայքը դեռևս հունվարին հոդված է հրապարակել ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

Հայաստանում խորանում են ճնշումները․ ընդդիմությունն ահազանգում է իշխանությունների քայլերի մասին Ամերիկյան ազդեցիկ Intelligence Online կայքը Մեթ Բեռնարդինիի (Matt Bernardini) հեղինակությամբ դեռևս հունվարի 22-ին (2026 թ.) հրապարակել է հոդված՝ Armenian opposition steps up US lobbying amid crackdown in Yerevan, Հայաստանում ահագնացող մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Հոդվածի հայերեն համառոտագրությունը. Հայաստանի արևմտամետ Ազգային-ժողովրդավարական Բևեռը, նպատակ ունենալով ամրապնդել ժողովրդավարական … Read more

Երբ Խաղաղության երաշխավորը Երեւանն ու Բաքուն են, նրանք շահագրգռված են, որ ոչ մի այլ երկիր այնքան ուժ չունենա մյուս մայրաքաղաքի վրա, որ դրդի նրան պատերազմել իր դեմ. Մարիա Կարապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը Հարավային Կովկասում Խաղաղության երաշխավորը Հայաստանն ու Ադրբեջանն են։ «Կռվել, թե չկռվել» որոշումը կայացնում են Երեւանն ու Բաքուն։ Այո, միշտ կարելի է ընտրել կռվել՝ ինքնավնասման գնով կամ երկուստեք կործանվելու գնով։ Կան ազգեր, որ այդպես են կռվում, հատկապես նրանք, որ պետություն չունեն։ Երբ Խաղաղության երաշխավորը Երեւանն ու Բաքուն … Read more

Քննչականն ու դատախազությունը լծված են բացառապես ոչ իշխանահաճո քոմենթ գրաքննելու և պատժելու «սուրբ» գործին. Մարինե Ֆարմանյան

Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը Ժողովու՛րդ, ուշադիր եղեք ինչ եք գրում սոց.հարթակներում:Լույսը նոր է բացվել, արդեն երկու մեղադրյալ են եկել Փաստաբանների պալատ՝ անվճար խորհրդատվության՝ ֆեյսբուքի քոմենթի պատճառով: Մարդիկ հետապնդվում են խոսքի և կարծիքի համար: Մեղադրյալներից մեկի գործն արդեն դատարանում է, մյուսինը՝ քննչականում: Քննչականն ու դատախազությունը լծված են բացառապես ոչ իշխանահաճո քոմենթ գրաքննելու և պատժելու «սուրբ» … Read more

Թրամփը սպառնացել է «օդ հանել» Իրանի «Հարավային Փարս» գազի հանքավայրը, եթե Իրանը շարունակի թիրախավորել Կատարի էներգետիկ ենթակառուցվածքները

«Իրանն այսօր». Թրամփը սպառնացել է ամբողջությամբ «օդ հանել» Իրանի «Հարավային Փարս» գազի հանքավայրը, եթե Իրանը շարունակի թիրախավորել Կատարի էներգետիկ ենթակառուցվածքները: 📍Իսրայելը երեկ հարվածել էր «Հարավային Փարս»-ին, ինչին ի պատասխան՝ Իրանը հարվածել էր Կատարի «Ռաս Լաֆֆան» հեղուկացված բնական գազի կայանին (ապահովում է հեղուկացված բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ 20%-ը): Հարվածից հետո Կատարն անցանկալի անձ է ճանաչել … Read more

Սկանդալ Վաշինգտոնում․ Ջոզեֆ Քենթը բացահայտ հակադրվեց Դոնալդ Թրամփին և հեռացավ

ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Ջոզեֆ Քենթի հրաժարականը դուրս է եկել սովորական կադրային փոփոխության շրջանակից՝ վերածվելով քաղաքական սկանդալի։ Բարձրաստիճան պաշտոնյան ոչ միայն հեռացել է, այլև հրապարակային կերպով կասկածի տակ դրել նախագահի որոշումները։ «Չեմ կարող աջակցել այս պատերազմին»․ հրաժարականի ամբողջական տրամաբանությունը Քենթի հրաժարականի նամակը, որը հրապարակվել է ամբողջական տարբերակով սոցիալական ցանցերում, փաստացի մեղադրական տեքստ է վարչակազմի … Read more

Եթե Դավիթը մեզ ինչ-որ բան է սովորեցրել, ապա դա այն է, որ հայկական պետականության կենսունակությունը մեր բոլորի պատասխանատվությունն է. Սարիգ Արմենյան

«Ապառաժ». Դավիթ Իշխանյանի և այլ հայ քաղաքական գործիչների շարունակվող կալանքը Բաքվում պարզապես տարածաշրջանային խնդիր չէ, այլ վտանգավոր միտում։ Սա պատանդառություն է՝ պետական մակարդակով, որտեղ կալանավորված պաշտոնյաները օգտագործվում են որպես քաղաքական լծակ։ Նրանց կալանքը չի բխում իրավական գործընթացից, այլ արտացոլում է Ադրբեջանի ավտորիտար համակարգը, որտեղ կեղծ դատավարությունները վերածվել են քաղաքական հետապնդման և ճնշման գործիքի։ Սա առավել ակնհայտ … Read more

Ադրբեջանը հույս ունի, որ Իրանը կկատարի Նախիջևանի դեմ հարձակումները հետաքննելու երաշխիքները. Բայրամով

Մարտ 19,2026 11:15 Share «Ազատություն». Ադրբեջանը հույս է հայտնել, որ Իրանը կկատարի իր երաշխիքները՝ մարտի 5-ին Նախիջևանի դեմ անօդաչու թռչող սարքերի հարձակումների համապարփակ հետաքննություն անցկացնելու և ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Ըստ APA-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Էր Ռիյադում կայացած նախարարների խորհրդակցական հանդիպման ժամանակ, որը … Read more

Արմենակյան-Սերո Խանզադյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների հետադարձը կարգելվի

Մարտ 19,2026 12:06 Share Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արմենակ Արմենակյան փողոցում: Մասնավորապես՝  Արմենակյան – Սերո Խանզադյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների հետադարձը կարգելվի: Երևանի քաղաքապետարան     Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում … Read more