Երբ Խաղաղության երաշխավորը Երեւանն ու Բաքուն են, նրանք շահագրգռված են, որ ոչ մի այլ երկիր այնքան ուժ չունենա մյուս մայրաքաղաքի վրա, որ դրդի նրան պատերազմել իր դեմ. Մարիա Կարապետյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարավային Կովկասում Խաղաղության երաշխավորը Հայաստանն ու Ադրբեջանն են։ «Կռվել, թե չկռվել» որոշումը կայացնում են Երեւանն ու Բաքուն։

Այո, միշտ կարելի է ընտրել կռվել՝ ինքնավնասման գնով կամ երկուստեք կործանվելու գնով։ Կան ազգեր, որ այդպես են կռվում, հատկապես նրանք, որ պետություն չունեն։

Երբ Խաղաղության երաշխավորը Երեւանն ու Բաքուն են, նրանք շահագրգռված են, որ ոչ մի այլ երկիր այնքան ուժ չունենա մյուս մայրաքաղաքի վրա, որ դրդի նրան պատերազմել իր դեմ։ Սա շահագրգռություն է մյուսի անկախությամբ եւ ինքնիշխանությամբ։

Երաշխավորով խաղաղությունը այն մասին է, որ «կռվել, թե չկռվել» որոշումը կայացնում են երաշխավորները։ Որովհետեւ ինչո՞ւ կռվել սեփական տարածքում սեփական քաղաքացիների կյանքի գնով, եթե կարելի է կռվել այլ ազգերի կյանքի գնով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment