ԵՄ-ն սերտորեն հետևում է Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում պահվող մյուս հայ գերիների գործերին. դեսպան Մարագոս. News

News.am-ը բաքվում պահվող հայ գերիների թեմայով հարցումներ էր ուղարկել միջազգային տարբեր կազմակերպությունների, դեսպանատների, ինչպես նաև ՀՀ մի շարք կառույցների՝ փորձելով ճշտել, թե նման իրավիճակում ի՞նչ քայլեր են ձեռնարկում կամ կարող են ձեռնարկվել: Մեր հարցմանն արդեն պատասխանել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը: Նա հավաստիացրել է, որ ԵՄ-ն սերտորեն հետևում է Ռուբեն Վարդանյանի և Բաքվի … Read more

«ՀԷՑ-ը դարձել է ՔՊ նախընտրական շտաբ»․ Գառնիկ Դանիելյան

«ՀԷՑ-ը դարձել է ՔՊ նախընտրական շտաբ»,- խորհրդարանում իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Հիշեցնենք, խորհրդարանում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Եփրեմ Կարապետյանի թեկնածությունը։ Հարցի քննարկման ժամանակ իր ելույթում Գառնիկ Դանիելյանն իշխող ուժին մեղադրեց երեսպաշտության մեջ։ ՀԷՑ-ի մասով Գառնիկ Դանիելյանի հայտարարությանը դահլիճից արձագանք լսվեց, որ ընդդիմադիր պատգամավորը ստում է։ «Սուտ չի, … Read more

«Ես հրաժարվում եմ այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից»․ Նիկոլ Փաշինյան

 «Պրահայում որոշել եմ, որ պետք է ճանաչվի ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Հասկանո՞ւմ եք աբսուրդի աստիճանը՝ 2022 թվականի հոկտեմբերի դրությամբ պարզ չէր՝ ՀՀ-ն ինքն իր տարածքային ամբողջականությունը ճանաչում է, թե՞ չի ճանաչում»։ Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ ինչո՞ւ որոշեց Արցախի ճակատագիրը, եթե ինքը չէր ներկայացնում Արցախի ժողովրդին։ «Ղարաբաղի հետ կապված հարցերը, բոլոր այն որոշումները, որոնք ես … Read more

Դրսում՝ խոնարհվում են ադրբեջանցիների առաջ, ներսում՝ իրենց պատառոտում են, թե իրենց դեմ խաղ չկա. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Իշխանության տարբեր ներկայացուցիչների մեծամիտ հայտարարություններն ես լսում․ մեկ՝ հսկայական զենք-զինամթերքի գնումներից են խոսում, մեկ՝ աննախադեպ ծախսերից, մեկ՝ հավակնոտ ծրագրերից։ Բնական հարց է առաջանում․ եթե ամեն ինչ այդքան հրաշալի է, եթե այդքան մեծ արդյունքներ եք գրանցել, ապա ինչո՞ւ է ձեր պաշտոնավարման ամբողջ … Read more

«Ձեր պատասխանը շատ լղոզված էր»․ Գառնիկ Դանիելյանը՝ ԿԿՀ անդամի թեկնածուին

Բավարար կամք ու վճռականություն ունե՞ք վարչապետի բարեվարքության դեմ գործ հարուցելու․ հարցն ազգային ժողովի այսօրվա նիստում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Եփրեմ Կարապետյանին տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով, որ բոլոր ժամանակներում այս հարցը կարեւոր է եղել։ Նրան մտահոգում է՝ ինչպե՞ս անել, որ այդ կառույցն անկաշկանդ եւ անաչառ գործի, ոչ թե օրվա իշխանության շահը սպասարկի։ … Read more

ԱԳՆ-ն ԱՄՆ փոխնախագահին 1685թ. Վենետիկյան հազվագյուտ Ավետարան է նվիրե՞լ. «168 ժամ»

Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունն օրերս էլեկտրոնային գնումների համակարգում հանրայնացրեց մի պայմանագիր, որից տեղեկանում ենք՝ ԱՄՆ փոխնախագահի՝ ՀՀ այցի շրջանակներում գնվել է 1685 թվականին Վենետիկում տպագրված Ավետարան (17-րդ դարի տպագրության հազվագյուտ բացառիկ նմուշ)։ «Հրատարակությունը բաղկացած է 450 երկսյուն էջից։ Տպագրված է հին հայկական տառատեսակով (գրաբար) և ունի փորագրազարդ տիտղոսաթերթ։ Այն ներառում է չորս Ավետարանիչների՝ … Read more

Ներկայանալով որպես իրավապահ մարմինների աշխատակիցներ՝ փորձում են համոզել, որ գումար փոխանցեք. կիբեռոստիկանությունը զգուշացնում է

Իրավապահ մարմինների անունից կատարվող կեղծ հեռախոսազանգերի միջոցով մի՛ փոխանցեք Ձեր գումարները այլ հաշվեհամարների։ Վերջին շրջանում հաճախակի են դարձել խարդախության դեպքերը, երբ անհայտ անձինք զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում (WhatsApp, Viber և այլ հարթակներով)՝ ներկայանալով Ազգային անվտանգության ծառայության, Կենտրոնական բանկի կամ տարբեր բանկերի աշխատակիցներ։ Նրանք տարբեր պատրվակներով փորձում են համոզել, որ Ձեր բանկային հաշիվներից գումար հանեք … Read more

Իրանի թշնամիները պատրաստվում են օկուպացնել իրանական կղզիներից մեկը. Ղալիբաֆ

«Իրանն այսօր».  Երեկոյան Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆն արել է օրվա ամենաուշագրավ հայտարարությունը՝ միաժամանակ և՛ զգուշանալու, և՛ զգուշացնելու նշաններով. «Որոշ տվյալներով՝ Իրանի թշնամիները տարածաշրջանային պետություններից մեկի աջակցությամբ պատրաստվում են օկուպացնել իրանական կղզիներից մեկը։ Թշնամական բոլոր տեղաշարժերը մեր զինված ուժերի լիարժեք հսկողության տակ են։ Եթե նրանք հատեն այդ գիծը, տարածաշրջանային այդ պետության բոլոր կենսական ենթակառուցվածքները, առանց բացառության, … Read more

Մելանյա Թրամփը հյուրընկալել է Fostering the Future Together գագաթնաժողովը, որտեղ դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանը

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը մարտի 24–ին ԱՄՆ պետքարտուղարությունում հյուրընկալել է Fostering the Future Together խորագիրը կրող գագաթնաժողովը, որտեղ ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանը։ Երկրորդ օրը՝ մարտի 25-ին, գագաթնաժողովը տեղափոխվել է Սպիտակ Տուն։ Երկօրյա նստաշրջանում Առաջին տիկնոջ, ԱՄՆ կառավարության պաշտոնյաների, տարբեր պատվիրակությունների և տեխնոլոգիական ընկերությունների (այդ թվում՝ Palantir, OpenAI, Adobe, Google, … Read more

Չի բացառվում, որ ինչ որ մի պահի Ադրբեջանում իշխանափոխությունը անխուսափելի կդառնա մինչև հայաստանյան սպասվող ընտրությունները

ՀՀ վարչապետն ու իր թիմը պատեհ-անպատեհ առիթներով անընդհատ թմբկահարում են այն թեզը, համաձայն որի, իբր, ընտրություններից հետո, եթե իրենց քաղաքական ուժը չունենա սահմանադրական մեծամասնություն, ապա միանշանակորեն պատերազմ է լինելու։ Այդ խոսքերը, բացի անազնիվ լինելուց, նաև ենթատեքստ ունեն, որը նախապես գուժում է Հայաստանի պարտությունը։ Այդ խոսույթը նաև նրա մասին է, որ պատերազմ սկսելու դեպքում ներկայիս իշխանությունները … Read more