Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար․ ԱՄՆ դեսպանությունը ցանկ է հրապարակել


ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ներկայացրել է մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար պահանջվող փաստաթղթերի ցանկը։


 


«Նախքան P տեսակի վիզայի համար դիմելը ձեզ անհրաժեշտ է ունենալ  ԱՄՆ գործատուի կամ հովանավորի կողմից ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությանը (USCIS) ներկայացված ձեր I-129 միջնորդագրի ձևը։


 


Ձեզ հետ հարցազրույցի բերեք ձեր I-797 ձևը (հաստատման ծանուցագիր)


 


Կարևոր նշանակության օժանդակ անձնակազմը պետք է ունենա առանձին միջնորդագիր և չի կարող ընդգրկվել գլխավոր մասնակցի միջնորդագրում։


 


Նախքան հարցազրույցի ներկայանալը համոզվեք, որ ձեր միջնորդագրի տվյալները ճիշտ են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դիտումների քանակ4

Leave a comment