Կարևորել է Ֆրանսիայի դերակատարությունը COP17-ի կազմակերպչական գործընթացներում

Նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Հանդիպման ընթացքում քննարկել են ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ անդրադառնալով կազմակերպչական գործընթացներին, մասնակից երկրների ներգրավման ձևաչափերին, ինչպես նաև համաժողովի արդյունավետ անցկացմանն ուղղված համատեղ քայլերին։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր, նպատակ ունի … Read more

3 ոլորտում անկում է գրանցվել, առանցքային խնդիրները մնացել են. ՔՀԿ չափիչ Հայաստան 2025 զեկույց

ՔՀԿ չափիչ Հայաստան 2025 զեկույցն արդեն հրապարակվել է։ Այն մատնանշում է, որ 2025 թ․-ին Հայաստանի ՔՀԿ միջավայրը միաժամանակ ունեցել է և՛ որոշ դրական իրավական զարգացումներ, և՛ շարունակվող լուրջ մարտահրավերներ։ Թեև ընդհանուր գնահատականը 2024-ի համեմատ չի փոխվել, երեք ոլորտներում գրանցվել է անկում, իսկ առանցքային խնդիրները մնացել են նույնը։ Դրական զարգացումներից են ՔՀԿ-ների մասնակցության հնարավորությունների ընդլայնմանն ուղղված … Read more

Թոլսթոյէն մինչեւ Խաչ՝ Յարութեան Պարգեւած Խաղաղութիւնը. Հրայր Ճէպէճեան

«Պատերազմները կը դադարեցնէ մինչեւ երկրի ծայրը. աղեղը կը կոտրտէ ու նիզակը կը ջարդէ, կառքերը կրակով կ’այրէ»։ Սաղմոս 46:9«Եւ անով ամէնքը հաշտեցնէ իրեն հետ՝ խաղաղութիւն ընելով խաչին վրայ թափած իր արիւնովը, թէ՛ երկրի վրայ եւ թէ՛ երկնքի մէջ եղողները»։ Կողոսացիս 1:20 Լէօ Թոլսթոյի նշանաւոր վէպը՝ «Պատերազմ եւ Խաղաղութիւն»-ը, կը պատմէ Նափոլէոն Պոնափարթի մղած պատերազմներուն եւ Ռուսաստան … Read more

Վարդան Ղուկասյանին դիմավորեցին ծափահարություններով․ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է նրա դատավարությունը

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ենթադրյալ կաշառքի գործով դատական նիստը։ Վարդան Ղուկասյանին դատարանի դահլիճում ընդունեցին բուռն ծափահարություններով։ Այսօր ևս շարունակվելու է վկաների հարցաքննությունը․ նախորդ դատական նիստի ժամանակ դատարանը լսել էր այս գործով անցնող երկու ամբաստանյալներին՝ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանին ու գործարար Սևակ Գոմցյանին։ Հիշեցնենք, որ ըստ քրեական վարույթի, գլխավոր ճարտարապետը … Read more

Թուրքիայում տղամարդը սպանել է ամուսնալուծության փուլում գտնվող կնոջը, նրա ծնողներին և եղբորը

Ermenihaber. Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում տեղի է ունեցել սարսափելի սպանություն։ Մարտի 31-ի վաղ առավոտյան 28-ամյա Օմեր Չոշքունը հրազենով սպանել է իր՝ ամուսնալուծության փուլում գտնվող կնոջը՝ 20-ամյա Սարե Չոշքունին, ինչպես նաև կնոջ հորը, մորը և 13-ամյա եղբորը։ Դեպքը տեղի է ունեցել Քաբաչընթար թաղամասում 04:00-ի սահմաններում։ Բոլոր զոհերը ստացել են մահացու հրազենային վնասվածքներ գլխի շրջանում։ Դեպքից հետո … Read more

Արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, պրոֆեսոր Կիմ Արզումանյանն այսօր կդառնար 100-տարեկան

Այսօր լրանում է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, պրոֆեսոր Կիմ Արզումանյանի ծննդյան 100-ամյակը: Կես դար շարունակ անցնելով թատրոնի, հեռուստատեսության, ռադիոյի և մանկավարժության քառուղիներով՝ Կիմ Արզումանյանը ստեղծել իր ուրույն գեղագիտությունը։  Գեղարվեստաթատերական ինստիտուտում ուսումն ավարտելուց հետո նա հրավիրվել է Սունդուկյանի անվան թատրոն՝ առաջին իսկ բեմադրությունից գրավելով անվանի վարպետների՝ Արմեն Գուլակյանի, Լևոն Քալանթարի, Վարդան Աճեմյանի ուշադրությունը։ Կիմ Արզումանյանը … Read more

ԶՊՄԿ-ն՝ DDF26-ի արդյունաբերական փոխակերպման գործընկեր

Արմենպրես. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը միացել է ապրիլի 8-ին Երևանում չորրորդ տարին անընդմեջ անցկացվող Doing Digital Forum (DDF)-ին՝ որպես արդյունաբերական փոխակերպման գործընկեր։ Այս տարի միջոցառումն անցկացվում է «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո՝ համախմբելով առաջատար տեղական և միջազգային փորձագետներին, բիզնեսի ղեկավարներին և պետական հատվածի պատասխանատուներին։«Թվային տնտեսությունը հաճախ դիտարկվում է հարթակների և ալգորիթմների տեսանկյունից, սակայն դրա իրական … Read more

Փաշինյանը կմեկնի ՌԴ, տեղի կունենա հանդիպում Պուտինի հետ

Մարտ 31,2026 14:23 Share Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այցի շրջանակում Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ   Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: … Read more

Այս իշխանությունն ամեն գնով փորձում է փակել մեր բերանը, զսպաշապիկ հագցնել լրատվամիջոցներին. Արմինե Օհանյան

«Մամուլի ազատության մասին խոսակցությունը սկսելուց ես միշտ հետեւյալ նախադասություն եմ ասում՝ երբեք իշխանությունը մամուլին չի սիրում, երբեք լրագրողները զերծ չեն ճնշումներից: Եվ դա բոլոր երկրներում է»,- Մամուլի ազգային ակումբում կայացած ասուլիսում նշեց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: «30 եւ ավելի տարիներ լրագրության մեջ եմ, նաեւ իմ նկատմամբ եղած իրադարձությունների սպեկտրում եմ վերլուծություն անում եւ … Read more

Փաշինյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը մեր երկրում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության նորանշանակ ղեկավար Սատու Կոյվուին։ Վարչապետը շնորհավորել է տիկին Կոյվուին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առիթով և կարևորել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը մեր երկրում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ–ԵՄ հարաբերություններն ունեն զարգացման դինամիկ բնույթ և ընդգծել ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում ԵՄ հետևողական աջակցությունը։ Սատու Կոյվուն շնորհակալություն է … Read more