Ոստիկանության ծառայողների կողմից բռնությունների դեպքերը տեղի են ունենում շարունակական տոտալ անպատժելիության պայմաններում. հայտարարություն
Ոստիկանական բռնությունների և արդյունավետ քննության բացակայության վերաբերյալ. հայտարարություն 2026թ․ փետրվարի 3-ին սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ, որում երևում են ենթադրաբար Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման և վատ վերաբերմունքի կադրեր՝ բռնության և հայհոյանքների կիրառմամբ նրանից տեղեկություններ ստանալու նպատակով։ Նույն օրը ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից հայտարարություն տարածվեց առ այն, որ «ՆԳՆ … Read more