Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է պաշտպանության եւ տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատարի հետ

Ապրիլի 14-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման ակտիվ դինամիկան։ Արարատ Միրզոյանը և Անդրիուս Կուբիլիուսը մտքեր են փոխանակել վերջին շրջանում զարգացող՝ անվտանգային ու պաշտպանական ոլորտում փոխգործակցության հեռանկարների շուրջ։ Երկուստեք ընդգծվել է, որ ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման … Read more

Այս ողջ ընթացքում այս հակասահմանադրական նորմով բազմաթիվ քաղաքական հետապնդումներ են իրականացվել. փաստաբան

Ապրիլ 14,2026 23:48 Share Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ՖԲ գրառումը. ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի դատաքննությունը նշանակված էր այսօր, սակայն Սահմանադրական դատարանն այն հետաձգել է և նշանակել ապրիլի 28-ին: Հիշեցնեմ, որ այս նորմի վերաբերյալ ՍԴ-ն բավականին ուշացմամբ դիմել էր Վենետիկի հանձնաժողովին: Ամիսներ առաջ … Read more

Ադրբեջանը փորձում է արագ տնտեսական շահագործման մեջ ներառել օկուպացված Արցախի ընդերքը՝ հատկապես կենտրոնանալով առավել եկամտաբեր հանքերի վրա. «Ժողովուրդ»

Ադրբեջանը մտադրված է ակտիվորեն շահագործել Արցախի գրեթե բոլոր հանքերը։ Այդ մասին է վկայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած վերջին կարգադրությունը՝ Ադրբեջանում լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների մասին։ Փաստաթղթում շեշտվում է, որ այս ոլորտների զարգացումն Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունի, և հատուկ ընդգծվում է նաև օկուպացված Արցախի այն հանքերի շահագործումը, որոնք ժամանակին կա՛մ չեն … Read more

Մենք շարունակելու ենք պայքարել մեր բարեկամ Արցախի ժողովրդի իրավունքների համար. Լյուկ Կարվունաս. aparaj.am

Արցախի Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱԺ նախագահի խորհրդական, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը և Արցախի թեմական խորհրդի նախագահ Լեռնիկ Հովհաննիսյանը ապրիլի 13-ին Ֆրանսիայում հանդիպել են Ալֆորվիլի քաղաքապետ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Լյուկ Կարվունասի և Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Իզաբել Սանտյագոյի հետ։ Լյուկ Կարվունասը, ողջունելով Արցախի պատվիրակությանը, … Read more

Ուղիղ տեքստով ասում են՝ ովքեր եկեղեցու հետեւորդներ են, մեզ մի ընտրեք. Արշակ սրբազանը՝ ՔՊ-ի հակաեկեղեցական նախընտրական դրույթի մասին

«Խափանման միջոցի ընտրությունը որեւէ խնդիր չի լուծում, գործն ինքնին քաղաքական գործ է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը՝ անդրադառնալով իր խափանման միջոցի վերաբերյալ այսօր դատարանի կայացրած որոշմանը: Նրա խոսքով՝ իրեն կալանավորելու ցանկությունը դատախազինը չէր, դա համակարգված ու պատվիրակված մոտեցում է: Անդրադառնալով ՔՊ-ի նախընտրական ծրագրին, որի 10-րդ կետով նախատեսում են ընտրություններից հետո … Read more

Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած տղամարդուն

Ապրիլի 14-ին՝ 14.40-ի սահմաններում, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում գործող բանկում քաղաքացին դանակով սպառնում է աշխատակիցներից մեկին։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հայտնաբերել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 62-ամյա մի տղամարդու։ Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը խոստովանել է, որ բանկի … Read more

Ընդդիմությունը՝ լավ, թե վատ, ունի պետություն պահպանելու օրակարգ. Ալեն Ղեւոնդյան

«Մարդկանց պետք է պարզ բացատրել իրողությունները, այդ թվում նաեւ՝ քննադատելով ընդդիմությանը։ Բայց քննադատելով ոչ թե ի հաշիվ նրա, որ իշխանությունը ճիշտ է, ընդդիմությունը՝ սխալ։ Մենք պետք է ելակետ ընդունենք պետության գոյության հնարավորության հեռանկարը։ Ընդդիմությունը՝ լավ, վատ, թերի, ոչ թերի, բազմաթիվ խնդիրներով՝ ունի օրակարգ՝ պետություն ունենալու, պահպանելու։ Այո, այն մարդկանցով, ում հասարակության մի մասը չի ընդունում, … Read more

«Նման հիմնավորում կարող է անել միայն խիստ անգրագետ, իր մասին անհիմն մեծ կարծիք ունեցող անձը». Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի հայտարարությունը

Երեկ՝ ապրիլի 13-ին, համացանցից տեղեկացանք, որ ինչ-որ ֆեդերացիա «բողոքի նոտա» է հղել ընդդեմ Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի։ Հիմնավորման մեջ առնվազն շատ ծիծաղելի ձևակերպում էին օգտագործել բողոքավորները, թե իբր «ՀԱՕԿ-ը համագործակցության առաջարկ չի անում ֆեդերացիաներին»: Նախ տեղեկացնեմ որ ՀԱՕԿ-ի ֆունկցիաների մեջ չի մտնում ֆեդերացիաներին առաջարկություններ անելը, սակայն եթե ֆեդերացիաների կողմից արվում են խելամիտ գործակցության առաջարկներ, ապա … Read more

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն. ՊՆ մամուլի քարտուղար

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի ՖԲ գրառումը. Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղարի ՖԲ գրառումը. Ապրիլի 14-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ … Read more

Նիկոլ Փաշինյանը երկրում տիրող իրավիճակին չի տիրապետում. Ալիկ Ալեքսանյան

«Այս ամենն իշխանության վախերից է». Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին անդամների նկատմամբ հարուցված իրավական գործընթացներին, ասաց կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը: «Ամենահամեստ հաշվարկներով՝ 40 000 մարդու մասնակցությամբ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը, մեր քայլերթը շատ է վախեցրել իրենց»։ Նրա գնահատմամբ` Նիկոլ Փաշինյանը երկրում տիրող իրավիճակին չի տիրապետում. «Ավելի քան … Read more