«Այս ամենն իշխանության վախերից է». Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին անդամների նկատմամբ հարուցված իրավական գործընթացներին, ասաց կուսակցության խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը:
«Ամենահամեստ հաշվարկներով՝ 40 000 մարդու մասնակցությամբ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը, մեր քայլերթը շատ է վախեցրել իրենց»։
Նրա գնահատմամբ` Նիկոլ Փաշինյանը երկրում տիրող իրավիճակին չի տիրապետում. «Ավելի քան համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը իրավիճակին չի տիրապետում և չգիտի՝ ինչ մթնոլորտ է երկրում»։
Մանրամասները` տեսանյութում.
Ի նշան բողոքի` կուսակցության կին անդամները կաթի շշեր տեղադրեցին Հակակոռուպցիան կոմիտեի մոտ։
Մանրամասները` տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: