Հայաստանում խոսքի ազատությունը պաշտպանության կարիք չունի. Ավետ Պողոսյան

«Արդյո՞ք պետությունը պատրաստ էր մամուլի ու խոսքի ազատության այս մասշտաբին, ինչը ունենք: Մոտավորապես նույնքան էր պատրաստ, որքան՝ արտաքին քաղաքական  գերատեսչությունը  ինքնիշխանության վերաբերյալ քայլեր անելուն, նույնքան էր պատրաստ, որքան մեր քաղաքաշինության բլոկը պատրաստ էր այս ծավալի շինարարությանը: Այսինքն, ըստ էության, պատրաստ չէր »,- այսօր «Անվտանգության երեւանյան առաջին համաժողովում» ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ Ավետ Պողոսյանը: … Read more

81% հանրային վստահություն. Արման Թաթոյանը պատմում է, թե ինչպես է ՄԻՊ պաշտոնում հասել այդ արդյունքին

Ապրիլ 19,2026 16:10 Share Երբ ես ստանձնեցի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, ինստիտուտի հեղինակությունը հանրային ընկալման տեսանկյունից բավականին ցածր էր, սակայն պաշտոնավարման ավարտին անկախ հեղինակավոր հետազոտությունների՝ այդ թվում «Կովկասյան բարոմետր»-ի և IRI-ի տվյալներով, հանրային վստահությունը հասել էր 81 տոկոսի. այս մասին «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը խոսել է երիտասարդների հետ «Ռեստարտ» հիմնադրամի կազմակերպած «Ռեֆորում … Read more

2023 թվականի ողբերգությունը ծնվել է 2013-ին. Ստյոպա Սաֆարյան

«Այսօր որոշ քաղաքական ուժեր չպետք է լինեին քարոզարշավի մեջ: ԿԸՀ-ն չպետք է գրանցի այդ քաղաքական ուժերին, որովհետեւ դրանց բարեվարքությունը ժողովրդավարական արժեքների, ժողովրդավարական կարգի նվիրվածության ու ընթացակարգերը պահպանելու առումով, մեղմ ասած, խնդրահարույց են»,- այսօր «Անվտանգության երեւանյան առաջին համաժողովում» ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր ու տնօրեն Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքով՝ վերջին շրջանի բոլոր … Read more

Սահմանադրական դատարանն ընդունեց «Բարձրագույն կրթության եվ գիտության մասին օրենքի» սահմանադրականության մեր հայցը․ Լիլիթ Գալստյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը Սահմանադրական դատարանն ընդունեց «Բարձրագույն կրթության եվ գիտության մասին օրենքի» սահմանադրականության մեր հայցը Մասնավորապես վիճարկում ենք օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 27-րդ հոդվածի 9-րդ մասի, 44-րդ հոդվածի 13-րդ մասի համապատասխանությունը Սահմանադրության 15-րդ հոդվածի 1-ին մասի, 29-րդ, 45-րդ, 78-րդ և 86-րդ հոդվածներին։ Արդյոք համապատասխանո՞ւմ են Սահմանադրությանը՝ 25-րդ հոդվածի … Read more

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ 1 հոգի տեղում մահացել է․ Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի Մ2 ավտոճանապարհի Արարատ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Jeep» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն … Read more

Իշխանությունները Արեւմուտքի վրա ժողովրդավարական պետության վաճառքով են զբաղված. Թաթուլ Հակոբյան

«Մեր ողջ տարածաշրջանում միակ երկիրն ենք, որ մեր բոլոր նախկին ղեկավարները ողջ են, ազատության մեջ են ու ակտիվ քաղաքականության մեջ են: Ես վստահ չեմ, որ սա լավ է: Բավարար պատասխանատվության չեն ենթարկվել, իրավական օրինական տարածքից դուրս չեն դրվել… «Մարտի 1-ով», «Հոկտեմբերի 27-ով» ու «Պապլավոկի» դեպքերով դատվողներ չունենք: Ինչի՞մասին ենք խոսում»,- այսօր «Անվտանգության երեւանյան առաջին համաժողովում» … Read more

Մարզիչ Արմեն Բաբալարյանն ու ըմբիշ Մալխաս Ամոյանը լավագույնն են Եվրոպայում

Ապրիլ 19,2026 14:20 Share Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը Տիրանայում անցկացված եվրոպական համաժողովում ճանաչվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2025 թվականի լավագույն մարզիչ։ Իսկ նրա գլխավորած ընտրանու անդամ, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը ճանաչվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի 2025 թվականի լավագույն ըմբիշ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ … Read more

ՀՀ ընտրությունների պատմության մեջ չի եղել մի դեպք, երբ ընդդիմությունը ընտրություններով իշխանության գա. Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը հունիսի 7-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական  ընտրությունները համարում է աշխարհաքաղաքական ընտրություն, բայց ոչ առաջին աշխարհաքաղաքական ընտրությունը: «Սա, իրոք, աշխարհաքաղաքական ընտրություն է, բայց ոչ առաջինը. առաջին այդպիսի ընտրությունը 90-ականներին էր: Մեր ժողովուրդը քանի անգամ պետք է ենթարկվի նույն աղետին, որ հասկանա՝ դա ճանապարհ չէ: Այս ընտրությունը նաեւ պետության անկախության մասին է»,- այսօր «Անվտանգության երեւանյան … Read more

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային՝ Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային՝ Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը: Պատասխանատուները զեկուցել են, որ Աշտարակից Գյումրի ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը մոտ 84 կմ է։ Շինարարությունն իրականացվել է 4 փուլով: Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ հատվածի, Աշտարակ-Թալին 34 կմ հատվածի, Թալին-Լանջիկ 18,7 կմ հատվածի, Լանջիկ-Գյումրի 23 կմ հատվածի շինարարական աշխատանքներն իրականացվել են … Read more

Կատովիցեում այսօր ավարտվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը

Հայաստանն այս մրցաշարում ներկայացնող 15 շախմատիստներից առավել հաջող հանդես են գալիս գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը։ Նախավերջին տուրից հետո Հայկը 7,5 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, ընդորում, նա այս առաջնությունում ոչ մի պարտություն չի կրել, իսկ Ռոբերտը 13-րդ տեղում է 7,0 միավորով։ Այսօր եզրափակիչ մրցափուլում մեր երկու շախմատիստներն էլ խաղալու են սեւ խաղաքարերով. Հայկ … Read more