Անկարայում ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի շրջանակում, ըստ տեղեկությունների, Թուրքիան և Մեծ Բրիտանիան կստորագրեն լայնածավալ ռազմավարական գործընկերության համաձայնագիր՝ բարձրացնելով իրենց անվտանգության և պաշտպանության հարաբերությունները ամենաբարձր մակարդակի:
Համաձայնագրի մանրամասները կգաղտնիացվեն անվտանգության նկատառումներից ելնելով։
Համաձայնագիր կխորացնի Թուրքիայի և Միացյալ Թագավորության միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցությունը։
«Middle East Eye» կայքի գրել է, որ այս կարևոր համաձայնագիրը, որը պետք է ստորագրեն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը, արմատապես կամրապնդի երկու երկրների միջև կապերը։
Համաձայնագրի բովանդակության վերաբերյալ արտահոսած տեղեկության համաձայն՝ երկու երկրները կշարժվեն դեպի իրենց պաշտպանության և անվտանգության ճարտարապետության լիակատար ինտեգրում: Անկարան ու Լոնդոնը պարտավորվում են ավելի սերտ համագործակցել ու փոխադարձ աջակցություն ցուցաբերել պաշտպանությանը վերաբերող բոլոր հարցերում։
Այս ռազմավարական գործընկերությունը ընդգրկում է ռազմական ոլորտների լայն շրջանակ՝ պաշտպանական արդյունաբերությունից և տեխնոլոգիաների փոխանակումից մինչև հակաահաբեկչական ընդհանուր ռազմավարությունների մշակում, կիբերանվտանգության ենթակառուցվածքների ամրապնդումից մինչև հիբրիդային սպառնալիքների դեմ համատեղ պաշտպանական մեխանիզմների ստեղծում: Երկու երկրներն էլ ձգտում են բարելավել համատեղ գործելու և արագ փոփոխվող համաշխարհային անվտանգության միջավայրի պայմաններում ռեֆլեքսներ ցուցաբերելու իրենց կարողությունը։
Չնայած համաձայնագրի լայն շրջանակին և գործառնական խորությանը, նշվում է, որ տեքստը չի հրապարակվի դրա խիստ զգայուն անվտանգության դրույթների և կարևոր ռազմական կետերի պատճառով: Այս գաղտնիությունը լիովին պայմանավորված է համաձայնագրի խիստ ռազմավարական բնույթով և կողմերի համատեղ անվտանգության մտահոգությունները պաշտպանելու ցանկությամբ։
«Middle East Eye»-ն ընդգծել է, որ Անկարայի և Լոնդոնի միջև ստորագրվելիք այս ռազմական հուշագիրը նմանություններ ունի Եվրոպայում գործող այլ պաշտպանական պայմանագրերի հետ։ Լրատվական կայքը համեմատել է այն Ֆրանսիայի և Հունաստանի միջև 2021 թվականին կնքված ռազմավարական պաշտպանական համաձայնագրի հետ։
Փարիզի և Աթենքի միջև այդ համաձայնագրով կողմերը պարտավորվել են փոխադարձ ռազմական աջակցություն ցուցաբերել, ամրապնդել ծովային անվտանգության ոլորտում համագործակցությունը և իրավական հիմք են դրել ֆրանսիական արտադրության ֆրեգատների՝ Հունաստան մատակարարման համար։ Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի միջև ստեղծված այս նոր պաշտպանական գիծը, ինչպես կանխատեսվում է, նմանապես կազդի ՆԱՏՕ-ի և եվրոպական անվտանգության ճարտարապետության ներսում հավասարակշռության վրա։