Խաղաղության համար ջանքեր գործադրող միջազգային հանրության նկատմամբ հարգալի՞ց է Փաշինյանի տարածած նարատիվը, թե՞ իր՝ չընտրվելու դեպքում կլինի պատերազմ․ Ալեն Բերսեի արձագանքը

«Այսօր Հայաստանում շատ լարված և ժողովրդավարական մարտահրավերներով լի ընտրական գործընթացում իշխող կուսակցությունը և նրա առաջնորդը տարածում են մի նարատիվ, որ եթե նրանք չհաղթեն առաջիկա ընտրություններում, կսկսվի նոր պատերազմ»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը։ Այնուհետև ԵԽ … Read more

«Որևէ վնասի ռիսկը հավաքի օրակարգով՝ «քաղաքական նպատակով» անցկացվելու հետ պայմանավորելը հիմնավոր չէ, իսկ հավաքի նպատակով պայմանավորված տարբերակված մոտեցումը խտրականություն է».

Ապրիլի 18-ին «Գաֆէսճյան թանգարան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում գրառում է հրապարակվել. «Բոլոր կուսակցություններին՝ Գաֆէսճյան արվեստի կենտրոնի տարածքում, այդ թվում՝ Կասկադ համալիրում և Թամանյան պուրակում քաղաքական գործունեություն ծավալելուց ձեռնպահ մնալու խնդրանքով։ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հարկ է համարում պարզաբանել իրավական որոշ կարգավորումներ և չափանիշներ այս համատեքստում։ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «հավաքի … Read more

Նախատեսվում է ընդլայնել հայրենիքի պաշտպանության ժամանակ կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված, զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքները. նախագիծ

Նախատեսվում է ընդլայնել ու հստակեցնել հայրենիքի պաշտպանության ժամանակ կյանքին կամ առողջությանը վնաս պատճառված զինծառայողների, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքները․ կբարելավվի նաև պատճառված վնասի հատուցման գործընթացի արդյունավետությունը։Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ըստ այդմ, առաջարկվում է փոփոխություններ կատարել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների … Read more

«Ականատեսը» դատապարտում է դիտորդների նկատմամբ ցանկացած տեսակի ճնշում կամ անհարգալից վերաբերմունք

Ականատեսի օրագիր N6Դիտորդի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին «Ականատես» դիտորդական առաքելությունը տեղեկացնում է իր երկարաժամկետ դիտորդների նկատմամբ դրսևորված ագրեսիվ վարքագծի և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու փորձի մասին։Իրականացվող դաշտային աշխատանքների և քաղաքական ուժերի նախընտրական գրասենյակների դիտարկման շրջանակներում առաքելության դիտորդներ այցելել են Աշտարակ քաղաքի Սիսակյան 1 հասցեում գտնվող «Հայաստան» դաշինքի գրասենյակ։ Տեղում գրասենյակի աշխատակիցը, ով ներկայացել է որպես Կարեն … Read more

ԿԸՀ-ն հյուրընկալել է Միջազգային հանրապետական ինստիտուտի պատվիրակությանըն

Ապրիլ 21,2026 18:11 Share ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 21-ին հյուրընկալել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) փոխնախագահ Սքոթ Մասթիքի գլխավորած պատվիրակությունը։ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն ավելի վաղ որոշում էր ընդունել օտարերկրյա հասարակական կազմակերպությանը հրավեր ուղարկելու վերաբերյալ։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և պատասխանել օրենսդրությանը վերաբերող … Read more

Քննարկվել են Երևանի և Թբիլիսիի քաղաքային օրենսդիր մարմինների միջև կապերն աշխուժացնելու ուղիները

Ապրիլ 21,2026 18:09 Share Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է Թբիլիսիի քաղաքային ժողովի փոխնախագահ Լևան Ջափարիձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Թբիլիսիի քաղաքային օրենսդիր մարմինների միջև կապերն աշխուժացնելու ուղիները, որոնք իրենց հերթին կնպաստեն փոխգործակցության ընդլայնմանը: Անդրադառնալով երկու մայրաքաղաքների միջև տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությանը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանը մեծապես կարևորում … Read more

ԱԺ պատգամավորները Ֆրանսիայի պատվիրակությանը ներկայացրել են եվրոպական համայնքին միանալու հարցում Հայաստանի կողմից իրականացվող քայլերը

Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները ռազմավարական են, որոնց հիմքում դրված են անվտանգային հարցերը: Այս մասին ասել է ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամ Արմեն Խաչատրյանը Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Ապրիլի 21-ին կայացած հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներ Վահե Ղալումյանը, Բաբկեն Թունյանը, Ռուստամ Բաքոյանը, Լուսինե Բադալյանը, Զարուհի Բաթոյանը, Գայանե Եղիազարյանը … Read more

Ծեծկռտուք Գյումրու «Հակոբ Մծբնեցի» եկեղեցու հետնամասում

Aravot.am-ի տեղեկություններով, մի քանի օր առաջ՝ ապրիլի 15-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Գյումրու Անի թաղամասի «Հակոբ Մծբնեցի» եկեղեցու բակում։ Ժամը 24․00-ի սահմաններում ոստիկանություն է ահազանգել մի քաղաքացի՝ տեղեկացնելով, որ եկեղեցու հետնամասում իրար են ծեծում։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ու պարեկային ծառայության կարգախումբը պարզել են, որ այդ նույն թաղամասի 45-ամյա բնակիչներից մեկը մոտ մեկ ժամ … Read more

Ինչպես է մեքենան «սուզվել» Մերձավանում

Ապրիլ 21,2026 17:47 Share «Ա1+». Երեկ Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում ավտոմեքենան «սուզվել է»։ «Ա1+»-ը փորձեց պարզաբանում ստանալ համայնքապետարանից։ «Վարորդը փորձել է շրջանցել հիմնական ճանապարհը և շարժվել դաշտամիջյան այլընտրանքային ուղով, որտեղ ջրի մի փոքրիկ կուտակում է եղել, էլեկտրական մեքենան անջատվել, մնացել է այդտեղ»,- հայտնեց Փարաքարի համայնքի ղեկավարի տեղակալ Անյուտա Սաֆարյանը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: Համաձայն «Հեղինակային … Read more

Երբ իշխանությունը պատերազմով է վախեցնում, խոստովանում է՝ ութ տարի երկիրը կառավարել է այնպես, որ Ադրբեջանը պատերազմ սկսելու հարցում որևէ հոգեբանական արգելք չունի. Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Ստեփանակերտում ոչնչացվել է Սուրբ Հակոբ եկեղեցին։ Քանդվել է ոչ միայն եկեղեցին, այլ ամբողջ շրջակա տարածքը՝ խաչքարերով, հիշողությամբ, հայկական հետքով։ Սուրբ Աստվածամոր Հովանու տաճարը ենթարկվել է վանդալիզմի։ Սա այլևս առանձին դեպք չէ։ Սա պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն է։ Ադրբեջանը ոչնչացնում է ոչ միայն քարն ու պատը, այլ հայկական ներկայության ապացույցը, … Read more