«Կոնվենցիայի երաշխիքները վերաբերում են Ադրբեջանում բանտարկված բոլոր անձանց՝ այդ թվում՝ հայ բանտարկյալներին, Ադրբեջանը պարտավորություններ ունի»․ ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ

«Ադրբեջանը սահմանափակել է կարևոր միջազգային մարդասիրական կազմակերպությունների, մասնավորապես՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը, ինչի հետևանքով Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության հասանելիությունը դարձել է չափազանց սահմանափակ»,- Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ Միխայ Պոպշոյի հետ հարցուպատասխանի ժամանակ փաստեց ԵԽԽՎ-ում հայկական … Read more

Կայացել է «Աշնանային բնապատկերների շարք»՝ Վալմարի նոր ցուցահանդեսը

Այսօր ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վոլոդյա Մարգարյան) ծննդյան օրն է․ այդ առիթով «Վալմար» արվեստի սրահում բացվել է անվանի նկարչի «Աշնանային բնապատկերների շարք» խորագրով ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ժաննա Անդրեասյանը ջերմորեն շնորհավորել է Վալմարին ծննդյան օրվա կապակցությամբ, նրան մաղթել քաջառողջություն, երկար տարիների կյանք և ստեղծագործական բեղուն … Read more

«Բաքվում պահվող բոլոր հայ գերիները պետք է լինեն տանը, նրանք այնտեղ են հայ լինելու և հայրենասեր լինելու համար»․ Նարեկ Կարապետյան

«Աշխարհում կա չորս միլիարդատեր, որոնք կալանքի տակ են, որոնցից երկուսը հայ են, երկուսն էլ՝ ազգային հոդվածներով․ մեկը Բաքվի բանտում՝ իր ազգային գաղափարների համար, մյուսը՝ Հայաստանում՝ իր եկեղեցուն պաշտպանելու համար»,- «Ուժեղ Հայաստան» դաշինքի քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպման ժամանակ ասաց դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Հիշեցնենք, դաշինքի հետ այսօր համագործակցության հուշագիր ստորագրեց նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը: … Read more

DDoS հարձակումներ – Թվային «խցանումներ». Ի՞նչ է իրենից ներկայացնում DDoS-ը

⚠ ​DDoS-ը (Distributed Denial of Service) հարձակման այն տեսակն է, երբ հաքերները փորձում են խափանել կայքի կամ հավելվածի աշխատանքը՝ այն ծանրաբեռնելով հսկայական քանակությամբ կեղծ հարցումներով։ ​Պարզ օրինակ. Պատկերացրեք մի փոքր խանութ, որտեղ միաժամանակ կարող է սպասարկվել 5 հաճախորդ։ Հանկարծ խանութ են մտնում 500 հոգի, ովքեր ոչինչ չեն գնում, այլ պարզապես կանգնում են ու աղմկում։ Իսկական … Read more

235 միլիոն դրամի պարգևավճարը, ֆինանսականից հարցրեք՝ քանի հոգու միջև է բաշխվել․ ավագանու անդամ

Ավագանու ՔՊ-ական անդամ Աշոտ Սարգսյանի համոզմամբ՝ Երևանում տրանսպորտային միջոցների նոր խմբաքանակի անհրաժեշտություն կա։ Բայց որ հնարավոր լինի նոր խմբաքանակը ձեռք բերել, ըստ Սարգսյանի, էական է քաղաքացիների՝ ուղեվարձերի վճարների հավաքագրումը։ «Մենք մի վայրկյան չենք ուշացնի, եթե նորմալ վճարումները կատարվեն»,- ասաց Սարգսյանը։ Լրագրողի դիտարկմանը՝ գուցե պարգևավճարների մի մասն ուղղեք հանրային տրանսպորտի ձեռքբերմանը, Սարգսյանն այսպես արձագանքեց․ «Պարգևավճարը հնչեղ … Read more

ԵՄ գործընկերների հետ շարունակական համագործակցության շնորհիվ հաստատվել է կառուցողական և արդյունքահեն երկխոսություն. ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտնում է. «Այսօր Պետական եկամուտների կոմիտեում կայացել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի վեցերորդ նիստը։ ԵՄ գործընկերների հետ շարունակական համագործակցության շնորհիվ հաստատվել է կառուցողական և արդյունքահեն երկխոսություն, որը շարունակում է կարևոր դեր խաղալ Հայաստանի մաքսային համակարգի զարգացման … Read more

Վարչական դատավարության 100-րդ հոդվածի իմաստով լրագրողի աուդիո ձայնագրությունն արգելող սահմանափակում ամրագրված չէ․ փաստաբան

Վարչական դատարանում Արմեն Ներսիսյանի նախագահությամբ Գլխավոր դատախազության՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի, երրորդ անձ ՀՀ գրողների միություն ՀԿ «Սևան» ստեղծագործական տան 1993 թվականի փետրվարի 26-ի կադաստրում պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջի մասին դատական նիստը չկայացավ դատախազության և կադաստրի ներկայացուցիչների չներկայանալու պատճառով։ Երրորդ անձի ներկայացուցիչ Լարիսա Բաղդասարյանը նշեց, որ հաշվի առնելով, որ նախորդ դատական նիստը հետաձգվեց՝ պայմանավորված այն … Read more

Սրբուհի Գալյանը, Ծովինար Թադևոսյանը, Նազիկ Ավդալյանն այցելել են «Սևան» քրեակատարողական հիմնարկ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր Նազիկ Ավդալյանն այցելել են «Սևան» քրեակատարողական հիմնարկ։ «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը «Սևան» քրեակատարողական հիմնարկին է նվիրել մարզական գույք և պարագաներ։ Նախարար Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել և կարևորել ազատությունից զրկված անձանց համար առողջ զբաղվածության ապահովման … Read more

«Սամվել Կարապետյանը, ով ունի բացառիկ ներդրում Հայաստանի և Արցախի կյանքում, չի խնայելու ոչինչ մեր հայրենակիցների վերադարձի հարցում»․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը ստորագրել են հուշագիր՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ միավորելով քաղաքական, կազմակերպչական և մարդկային ներուժը։ Միավորման արդյունքում առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության մարզային թիմերն ակտիվ կներգրավվեն «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում։ Այս մասին երկու միավորների ներկայացուցիչները հայտարարեցին «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող քաղաքական կուսակցությունների անդամների հանդիպման ժամանակ։ … Read more

Գիտե՞ք՝ Խարբերդում ոնց կծեծեն սրանց, չեն հասցնի արտագաղթեն, փոսերում էդպես կմնան․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականների մասին

Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը վստահեցնում է՝ ժողովուրդը տանել չի կարողանում իշխանություններին։ «Եկեք գնանք Խարբերդ, գիտե՞ք՝ ոնց կծեծեն սրանց, էն Վահան Հովհաննիսյանն ասում էր՝ դալաններում ձեզ էնքան կծեծեն, որ կարտագաղթեք, հիմա էդ է, բայց սրանք չեն հասցնի արտագաղթեն, փոսերում էդպես կմնան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մանուկյանը։ Անդրադառնալով հանրային տրանսպորտում ուղեվարձերի հավաքագրմանը վարորդների ներգրավվելու … Read more