Արսեն Հարությունյանը չկարողացավ մտնել եզրափակիչ

Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում չեմպիոնության մեր գլխավոր հավակնորդը՝ 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, կիսաեզրափակչում հանդիպեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Զավուր Ուգուեւի հետ։ Առաջին մրցափուլից հետո Արսենը հաշվի մեջ առջեւում էր 3։0 հաշվով, սակայն երկրորդում նա ընդամենը մեկ ակնթարթ կորցրեց զգոնությունը եւ փորձառու մրցակիցը օգտվելով դրանից՝ նախ … Read more

Խաչատուր Սուքիասյանը դատապարտել է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը

Ամիրյան փողոցում, որտեղ ընթանում է ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանից անմիջապես հետո անցկացվող՝ Նիկոլ Փաշինյանի ազդարարած խորոված փարթին Քաղաքացու օրվա առիթով, ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը,  պատասխանելով լրագրողների հարցերին, դատապարտել է Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, նաեւ նշել, որ դա պետք է արժանանա միջազգային արձագանքի։ «Պետք է ճշտել, թե ի՞նչ աստիճանի են վնասել… Եթե … Read more

Պառկած Գասպարիին եւ Ալեն Սիմոնյանի հետ վիճած քաղաքացուն բերման ենթարկեցին

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր Ամիրյան փողոցում գետնին պառկած  «Չքաղաքացու օր» գրությամբ պաստառով իրեն բնորոշ ձեւով բողոքի գործողություն էր իրականացնում: Նա հրաժարվում էր պատասխանել լրագրողների եւ քաղաքացիների հարցերին: Քիչ անց ոստիկանները նրա ոտքերից եւ ձեռքերից բռնած՝ բերման ենթարկեցին: Իսկ Ամիրյան փողոցում շարունակվում էր ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի  օրվանից անմիջապես հետո անցկացվող՝ Նիկոլ Փաշինյանի … Read more

Վնասել են «Բոլորին դեմ եմ»-ի ավտոբուսը

Տեղեկացնում ենք, որ այսօր ժամը 15:00-ին անհայտ անձինք քաղաքացիական հագուստով, ասում են ներկայացել են որպես քաղաքապետարանի աշխատակիցներ, եկել վնասել են «Բոլորին դեմ եմ»-ի ավտոբուսը։ 1) Ամբողջությամբ ջարդուփշուր են արել «Բոլորին դեմ եմ» գրվածը։ 2) Մեքենայի վրայի կպցրած տիպերը եղունգներով քերել պոկել են։ Ավտոբուսը կայանված է եղել Գարեգին Նժդեհի արձանի դիմաց՝ թույլատրելի տեղում՝ կարմիր գծերի վրա։ … Read more

Որպես կին են թիրախավորել, տարիքս են թիրախավորել, արտաքինս են թիրախավորել, անձնական կյանքս. Ագնեսա Խամոյան

Ապրիլ 25,2026 17:56 Share «Ա1+»-ի «Կինը և քաղաքականությունը» շարքի հերթական թողարկման հյուրն է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը. «Այս հինգ տարիների ընթացքում իմ մասին այնպիսի բաներ եմ լսել, այնպիսի հերյուրանքներ են տարածել, որ ուղղակի պատկերացնել հնարավոր չէ։ Որպես կին են թիրախավորել, տարիքս են թիրախավորել, արտաքինս են թիրախավորել, անձնական կյանքս։ Ես և իմ կին գործընկերները անցել … Read more

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում ներկա է գտնվել հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը: Մարզադպրոցը կառուցվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։ Նախագծի ներկայացումից հետո վարչապետ Փաշինյանը և Մալխաս և Ռոման Ամոյանները ստորագրել են սերունդներին ուղղված ուղերձ, որը տեղադրվել է  մարզադպրոցի  հիմքերում։ Վարչապետը շնորհավորել է ներկաներին մարզադպրոցի հիմնարկեքի առիթով … Read more

Նիկոլ Փաշինյանը Մարալիկում հանդես է եկել «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» խորագրով բանախոսությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով այցելել է Շիրակի մարզի Մարալիկ քաղաք, որտեղ հանդես է եկել «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» խորագրով բանախոսությամբ։ Վարչապետն անդրադարձել է գաղափարախոսության սկզբունքներին, քաղաքացի-պետություն հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանը խոսել է Կառավարության կողմից տնտեսության, կրթության և այլ ոլորտներում վերջին տարիներին իրականացված ծրագրերի մասին, անդրադարձել ենթակառուցվածքների զարգացմանը, դպրոցների, մանկապարտեզների, ճանապարհների կառուցման ծրագրերին: Խոսելով կրթության ոլորտում … Read more

«Արհեստական բանականությունը փոխում է մեր աշխատանքը, կենսակերպը և նույնիսկ այն, թե ինչն է մեզ դարձնում «մարդ». տնտեսագետ

Տեխնոլոգիաների զարգացումը, հատկապես՝ արհեստական բանականության ի հայտ գալն արագորեն փոխում է աշխատաշուկան և մասնագիտությունների վերաբերյալ պահանջները։ Եվ կարևոր է հասկանալ, թե ինչպես են այդ փոփոխություններն ազդում մեզ վրա։ Թեմայի շուրջ զրուցել ենք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս, տնտեսական գիտությունների թեկնածու Տաթևիկ Վարդանյանի հետ։ –Արհեստական բանականության առաջընթացն ինչպե՞ս է փոխում աշխատաշուկայի կառուցվածքը։ … Read more

Ձայն չունեցող գնահատականներ

«Դասարանում ամեն օր ձեռք եմ բարձրացնում, բայց գնահատական ստանում եմ միայն թեստից հետո»։ Այսպիսի փորձով կիսվում են աշակերտները Հայաստանի տարբեր դպրոցներից։ Հանրակրթական համակարգում ուժի մեջ մտած սովորողների գնահատման նոր չափանիշները բուռն քննարկումների տեղիք տվեցին ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների և ծնողների շրջանում։ Ինչպես վկայում են փաստաթղթերը, փոփոխությունները բխում են Հանրակրթության պետական չափորոշչի տրամաբանությունից, իսկ իրական

Մարդու վրա սենց հարձակվելը մի քիչ այն չի. Մարիամ Փաշինյանը՝ լրագրողներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանի ազդարարած խորոված փարթիին մասնակցում էր նաեւ նրա դուստրը՝ Մարիամ Փաշինյանը: Նա լրագրողների հարցերին չցանկացավ պատասխանել: Հարցին՝ իր համար ընդունելի՞ է ապրիլի 24-ից հետո նման փարթի անելը՝ որպես ՀՀ քաղաքացի, Փաշինյանի ավագ դուստրն ագրեսիվ տոնով ասաց, որ չի պատրաստվում որեւէ հարցի պատասխանել, նաեւ լրագրողներին մեղադրեց «կամերաներով» իր վրա … Read more