Չորս տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետի ավտոշարասյունը վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին․ մինչև օրս դեռ որևէ մեկը չի ենթարկվել քրեական պատասխանատվության․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը Չորս տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետի ավտոշարասյունը Պարոնյան փողոցում վրաերթի ենթարկեց և մահ պատճառեց հղի վիճակում գտնվող երիտասարդ կնոջը՝ Սոնա Մնացականյանին։ Մինչև օրս դեռ որևէ մեկը չի ենթարկվել քրեական պատասխանատվության, իսկ շարասյան արագության համար պատասխանատու՝ ղեկավար կազմի վերաբերյալ վարույթը դիտավորյալ կերպով «սառեցվել» է նախաքննության փուլում, թեև դատարանները երկու անգամ … Read more

Երիտասարդ սերնդի մշակութային ինքնության պահպանությունը գլոբալիզացիայի և Արևմուտքի հեգեմոնիայի ազդեցության դարաշրջանում. Իրանի նահատակ հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հայեցակարգը

Գլոբալիզացիայի աստիճանական խորացման և արևմտյան արժեքների ընդլայնման պայմաններում երիտասարդության մշակութային ինքնության պահպանումը դարձել է ժամանակակից հասարակության աշխարհաքաղաքական և գեոմշակութային ամենակարևոր մարտահրավերներից մեկը։ Անհրաժեշտ է նշել, որ այսօրվա քաղաքագիտական գրականության մեջ «ազդեցություն» և «մշակութային ներխուժում» հիմնաբառերն այլևս դուրս են եկել սոսկ լրագրողական բառապաշարին պատկանող այլաբանությունների սահմաններից՝ համարվելով «Կոգնիտիվ և հիբրիդային պատերազմների» հիմնարար հասկացություններ։ Այաթոլլահ Խամենեիի տեսանկյունից, … Read more

Մաղթում եմ ԱՄՆ նախագահին շարունակական բարեկեցություն այսօրվա մարտահրավերների պայմաններում․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլ 26,2026 12:39 Share ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումն X սոցիալական ցանցում Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկինը, փոխնախագահը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում՝ Սպիտակ տան թղթակիցների ամենամյա ընթրիքի ժամանակ տեղի ունեցած մտահոգիչ կրակոցից հետո։ Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում։ Մաղթում եմ ԱՄՆ նախագահին շարունակական բարեկեցություն այսօրվա … Read more

Մենք ոչ մեկի հետ կապ չունենք՝ ո՛չ նախկին ղեկավարների, ո՛չ էլ գործող իշխանությունների հետ. Արման Թաթոյան

«Մենք ոչ մեկի հետ կապ չունենք՝ ո՛չ նախկին ղեկավարների, ո՛չ էլ գործող իշխանությունների հետ։ Մենք ամբողջովին ինքնուրույն ուժ ենք»,- ասել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը Վերին Գետաշենի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ «Տարածում են տարբեր բամբասանքներ ու լուրեր, բայց մենք մինչև վերջ պայքարելու ենք մեր ընտրողների ձայների համար, մենք ոչ մեկին մեր ձայները … Read more

Տղամարդը, որը ենթադրաբար կրակոցներ է արձակել, հայտնել է, որ ցանկանում էր կրակել Թրամփի վարչակազմի պաշտոնյաների վրա

Տղամարդը, որը ենթադրաբար կրակոցներ է իրականացրել Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառմանը, ձերբակալությունից հետո իրավապահներին հայտնել է, որ ցանկանում էր կրակել նրա վարչակազմի պաշտոնյաների վրա, հաղորդել է CBS News-ը՝ հղում անելով երկու աղբյուրի։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ կասկածյալը մոտ 31 տարեկան, Լոս Անջելեսի բնակիչ Քոուլ Թոմաս Ալենն է։ Ըստ սոցիալական ցանցերի՝ նա ուսուցիչ է եղել … Read more

Ընտրություն պետք է կատարվի․ «Հայացք Երեւանից»

Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների անխուսափելի սրման հեռանկարը գիտակցելով՝ Եվրոպայի եւ Ասիայի երկրները բախվում են ԱՄՆ նախագահի կողմից ստեղծված միջազգային լաբիրինթոսում իրենց տեղը սահմանելու հրամայականին։ Բոլորը զգում են, որ «անվտանգ ապաստարանում» նստելն անհնար է։ Խնդիրն այն է, որ ներկայիս խառնաշփոթը բերած ԱՄՆ-Իսրայել դաշինքը խիստ հակասական է։ Անգամ նրանք, ովքեր հավատում են այն առասպելին, թե պատերազմի էությունը … Read more

Թրամփի մասնակցությամբ ընդունելության ժամանակ կրակոցներ են հնչել

Ապրիլ 26,2026 10:12 Share Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ, որին ներկա է եղել ԱՄՆ նախագահը, հրաձգություն է տեղի ունեցել: Երկրի առաջին դեմքերին տարհանել են, միջոցառումը հետաձգվել է մեկ ամսով։ Ենթադրյալ կրակողը ձերբակալվել է, նրա դրդապատճառները դեռ հայտնի չեն։   Բարձրաստիճան պաշտոնյաների թվում էին նախագահ Դոնալդ Թրամփը, առաջին տիկին Մելանյա Թրամփը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, … Read more

«Շուն ու շանգյալ» եւ «բոշա» վիրավորական պիտակավորումները քաղաքացիներից ճարպկորեն վերաուղղորդում է ընդդիմադիր առաջնորդներին․ «Հայացք Երեւանից»

Այն, ինչ ապրիլի 16-ին երկրի թիվ մեկ ամբիոնից հնչեցրեց վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, այլ կերպ, քան լպիրշության բարձրակետ, չես անվանի: Փաշինյանն իր ամպլուայի մեջ էր այդ օրը՝ ջղային, գազազած, աշխարհից դառնացած, տեղի-անտեղի ծղրտոցներով ու փողոցային բառամթերքով: Այս անգամ «կպել» էր վարչապետի թեկնածու առաջադրված գլխավոր ընդդիմադիր ուժերին եւ հունիսի 7-ին նրանց օգտին քվեարկել պատրաստվող քաղաքացիներին՝ վերջիններիս … Read more

Բաքուն քննադատել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունները Հայոց ցեղասպանության տարելիցի ու Արցախի կապակցությամբ

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարել է, որ չպետք է թույլ տալ, որ պատմությունը կրկնվի: Բաքուն քննադատել է այս հայտարարությունները: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն դրանք անվանել է «կեղծ և սադրիչ»: Նա ընդգծել է, որ հանրային դեմքերը պետք է խուսափեն «ապատեղեկատվությունից և չխրախուսեն պառակտումը»: «Նման արտահայտությունները վկայում են տարածաշրջանի պատմության և … Read more

«Հարցրի՝ հասարակ «սասինսկին» ինչ արժի, ասեցին՝ 1500 դրամ». Փաշինյանի հայտարարած խորոված-փարթիի մասնակից

«Ընտանիքիս հետ եմ եկել, բայց չեմ կարող ինձ թույլ տամ գամ 7000-ով խորոված առնել, որովհետեւ թանկ է, այդքան գումար չունեմ, թոշակառու եմ»,-լրագրողների հետ զրույցում ասաց մի կին, որ մասնակցում էր ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի  օրվանից անմիջապես հետո անցկացվող՝ Նիկոլ Փաշինյանի ազդարարած խորոված փարթին: Լրագրողի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը չի՞ բարձրացրել ձեր թոշակը, կինն այսպես … Read more