«Մենք գիտենք, որ դուք փոխել եք սպառազինության գնման պլանը, որտեղ ներառել էինք դրոնների գնում, որոնք պետք է հասնեին Հայաստան մինչեւ 2020 թվականը». Հայկ Մամիջանյանի պատասխանը Արմեն Գրիգորյանին

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանն անդրադարձել է նախկին ԱԽՔ  Արմեն Գրիգորյանի` երեկ արած հայտարարություններին։ «Իմ գործընկերներն անդրադարձել են, բայց հարկ համարեցի ես էլ մի քանի կետով հիշատակել նախկին պաշտոնյային։ Նախ, ինքը հանդգնում է խոսել ապրիլյան քառօրյա պատերազմի մասին ու ասում մի բան, որ անգամ ադրբեջանցիները չեն ասում։ Միլիոն անգամ ամենատարբեր մակարդակներով, … Read more

Հույս ունեմ՝ կրկին կգամ այստեղ և Հայաստանում կտեսնեմ հեծանվային սպորտի համաշխարհային լավագույն աստղերին. Օլիմպիական խաղերի չեմպիոն Սամուել Սանչես

Սևանի թերակղզի–Շողակաթ բնակավայր 40 կմ ճանապարհահատվածում այսօր անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են Հայաստանի 10 մարզերի և Երևանի՝ մարզային ու քաղաքային փուլերում լավագույն արդյունքներ գրանցած 22 թիմեր՝ ընդհանուր 66 մասնակցով։ Մրցաշարին հետևել և պարգևատրման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա … Read more

«ԿԽՄԿ ծրագրերը հնարավորություն են տվել առաջին հերթին գյուղապահպանության հարցը լուծել, որ գյուղացիները չլքեն սահմանամերձ բնակավայրերը»

Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում իրարանցում էր՝ գյուղացիները հավաքվել էին աշնանացան ցորենի սերմնացու ստանալու, որը բաշխվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնտեսական աջակցության ծրագրերի շրջանակներում։ Ընդհանուր առմամբ Խաչիկում մոտ 118 ընտանիքների տրամադրվեց 32 տոննա ցորեն` մեկ հեկտարի համար 300 կգ: Խաչիկի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը գյուղ այցելած լրագրողներին տեղեկացրեց, որ կադաստրային քարտեզով գյուղի վարելահողերը 1200 հա … Read more

«Պատերազմ, թե ամեն ինչ հանձնել» երկընտրանքը կեղծ է․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը Ամեն անգամ, երբ խոսվում է հերթական միակողմանի զիջումը կանխելու մասին, գործող իշխանությունը գործի է դնում նույն պարզունակ շանտաժը. – «Տիգրանաշենը չհանձնե՞նք, ինչ է՝ պատերա՞զմ եք ուզում»։– «Ալիևի պահանջով Սահմանադրությունը չփոխե՞նք, ինչ է՝ պատերա՞զմ եք ուզում»։ Ո՛չ։ Հայաստանում պատերազմ բերող մի ուժ կա, և այդ ուժը ՔՊ-ն է։Բայց … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ֆրանսիական «L’Œuvre d’Orient» կազմակերպության անդամներին

Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ֆրանսիական «L’Œuvre d’Orient» (Գործք Արևելքի) կազմակերպության անդամներին՝ առաջնորդությամբ գլխավոր տնօրեն եպիսկոպոս Հյուգ դը Վուայմոնի։ Հանդիպմանը կազմակերպության գլխավոր տնօրենն ուրախություն հայտնեց ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գտնվելու և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընդունելությանն արժանանալու առիթով՝ առանձնակի կարևորելով ուխտավորների՝ Հայոց Եկեղեցու սրբություններին, … Read more

Օտարերկրյա դիվանագետներին Հիքմեթ Հաջիևը Գանձասարն ու Դադիվանքը որպես «հին Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության անբաժանելի մաս է ներկայացրել․ «Ազատություն»

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այսօր այցելել են Գանձասար: APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դիվանագետներին պատմել են վանքի «պատմությունը»: Ադրբեջանական գործակալությունը պնդում է, թե «Գյանջասարի» եկեղեցու հիմքերը գցել է «աղվանական իշխան Հասան Ջալալը» 1216-1238 թվականներին: Օտարերկրյա դիվանագետների հետ Գանձասար և Դադիվանք այցելությունների մասին տեսանյութ է տարածել Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, որը … Read more

«Արցախի մեդիայի ձայները»․ պատերազմ ու լրատվություն

Ցանկացած իրադարձության ժամանակ շատ կարևոր դեր ունի տեղեկատվությունը, որը հիմնականում ապահովում են լրատվական կառույցները։ Նույն լրատվության դերն առավել կարևոր է պատերազմների, հակամարտությունների օրերին, դրանից հետո։ Սեպտեմբերի 11-ին Երևանի Կինոյի տան մեծ դահլիճում տեղի ունեցավ լրագրող Անի Մանգասարյանի հեղինակած «Արցախի մեդիայի ձայները» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը, որը կազմակերպել էր Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպությունը։ Դահլիճում հանդիսատեսի մի … Read more

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության հարցերով պաշտոնական նամակով դիմել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան

Օրերս Բաքվի բանտից հնչեց Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի հերթական ապտակ-ահազանգը։ ՀՀ իշխանություններին՝ մարդասիրական և մյուս իրավունքների հարցերով, մինչ այս Բաքվից դիմել են Ռուբեն Վարդանյանն ու Դավիթ Բաբայանը։ Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է, նրանց խոշտանգումների վերաբերյալ փաստերը բացահայտ են․․․․ Մեր հայրենակիցների, ՀՀ քաղաքացիների պաշտպանությունն ու ապահովությունը ՀՀ իշխանությունների սահմանադրական պարտքն … Read more

Տեղի ունեցավ 2 գրքի շնորհանդես․ ներկայացվեց Աշխեն Հարությունյանի «Քշաթոխպ» պատմվածքը՝ Արցախի բարբառով և Լիլիթ Մկրտչյանի «Քարհանգուստ» պատմվածքների ժողովածուն՝ գյումրվա բարբառով

Սեպտեմբերի 11-ին Երևանում՝ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի դահլիճում տեղի ունեցավ 2 գրքի շնորհանդես։ Աշխեն Հարությունյանի «Քշաթոխպ» պատմվածքը Շուշիի մասին է՝ գրված Արցախի բարբառով։ Իսկ Լիլիթ Մկրտչյանի «Քարհանգուստ» պատմվածքների ժողովածուն Գյումրիի մասին է՝ գյումրվա բարբառով։ 2 գրքերի տպագրությունն իրականացվել է լոնդոնաբնակ բարերար, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձու Բագրատ Նազարյանի և «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հովանավորությամբ։ Շնորհանդեսին ներկա էին Թեքեյան … Read more

Հորմուզի դասը․ Սյունիքի խնդիրը

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է քաղաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ՝ Արամ Շահնազարյանի հոդվածը. Մաս 3 Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան. հաղորդակցային այլընտրանքները և Հյուսիս–հարավի ռազմավարական նշանակությունը Սյունիքի շուրջ ձևավորվող աշխարհաքաղաքական և անվտանգային միջավայրը չի սահմանափակվում Իրանի անվտանգային նկատառումներով, տարածաշրջանում երկարաժամկետ ներկայություն ապահովելու ԱՄՆ-ի ձգտումներով և թուրք-ադրբեջանական նպատակադրումներով։ Դրա ձևավորման վրա ներգործում են նաև Ռուսաստանի, Չինաստանի և Հնդկաստանի երբեմն … Read more