Սկսել ենք նորից հետ գլորվել. կարող են մարդու բացակայությամբ նրան դատել, ծանր հիվանդ մարդուն խոշտանգելով կալանավորել, պատգամավորին խուզարկել` առանց թույլտվության. «Հրապարակ»

Ինչո՞ւ էր Հայաստանի Հանրապետությունը 2001-ին դառնում Եվրախորհրդի անդամ, միանում տարբեր կոնվենցիաների ու միջազգային պայմանագրերի: Որպեսզի քաղաքակիրթ աշխարհում ընդունված օրենսդրական կարգավորումները, կոնվենցիաները, ժողովրդավարության նորմերը կիրառվեն նաեւ այստեղ: Եվ, իսկապես, 2000-ականներին այս բոլոր ուղղություններով մենք առաջընթաց էինք արձանագրում: Հատկապես՝ արդարադատության համակարգում: Ամենակարեւորը` ոստիկանությունում մարդկանց ծեծելու, խոշտանգելու մասին տեղեկատվությունը խիստ նվազեց, իսկ յուրաքանչյուր նման դեպք մեծ աղմուկ էր … Read more

ԵՄ զեկույց․ Հայաստանը բարեփոխումներ իրականացնում է, սակայն դրանց արդյունավետության ու գործնական կիրառման հարցում դեռ լուրջ խնդիրներ կան․ «Ժողովուրդ»

Եվրամիության արտաքին գործողությունների ծառայությունը հրապարակել է «2025 Human Rights and Democracy in the World» տարեկան զեկույցը, որի առանձին բաժինը վերաբերում է Հայաստանին։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ԵՄ գնահատականը երկակի է․ մի կողմից՝ արձանագրվում են դատական, ոստիկանական և սահմանադրական բարեփոխումներ, մյուս կողմից՝ նշվում են մի շարք խնդիրներ՝ ոստիկանության կողմից ուժի հնարավոր չարաշահումներից մինչև … Read more

Երկու աթոռի վրա նստելու քաղաքականությունը հազվադեպ է հաջողություն բերում․ «Փաստ»

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հարցը միշտ էլ եղել է հայկական հասարակության քաղաքական և հասարակական քննարկումների կենտրոնում, սակայն վերջին շրջանում այն ձեռք է բերել առավել սուր և լարված բնույթ։ Խոսքը վերաբերում է ոչ միայն երկկողմ օրակարգի առանձին հարցերին, այլև Հայաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր կողմնորոշմանը, անվտանգային համակարգին, տնտեսական զարգացման հեռանկարներին և պետության ռազմավարական ընտրությանը։ Այս համատեքստում … Read more

Մեր հայ գործընկերները շատ շուտով կկորցնեն Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը. Սերգեյ Լավրով

Sputnik Արմենիա – «Եվրոպական միությունը տնտեսապես կորցնում է իր առավելությունները բազմաթիվ գործոնների, այդ թվում՝ իր անհեռատեսության, եթե չասենք հիմարության պատճառով»,– ասել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ։ Նա հավելել է, որ ԵՄ-ին միանալու ցանկության մասին շարունակում են խոսել Հայաստանում և Սերբիայում: «Մեր սերբ ընկերները, ահա հիմա մեր հայ գործընկերները շարունակում են ասել՝ … Read more

Պուտին՝ Նիկոլ Փաշինյանի շռայլ «ինդուլգենցիան»

Բիշքեկում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Պուտինը հերթական անգամ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում 2022 թվականի հոկտեմբերին ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, որից հետո Ռուսաստանն այլեւս չէր կարող ոչինչ անել՝ հո չէ՞ր խառնվի Ադրբեջանի ներքին գործերին։ Ասել, թե Պուտինի խոսքը տրամաբանական չէ, թերեւս չի լինի արդարացի։ Բայց, միեւնույն ժամանակ, հետաքրքիր է օրինակ, թե 2022 … Read more

Շիրակի ու Լոռու մարզի գյուղերում երկրաշարժ է զգացվել

Սեպտեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 03:28-ին (Գրինվիչի ժամանակով` սեպտեմբերի 2-ին՝ ժամը 23։28-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.44⁰ և արևելյան երկայնության 44.04⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը … Read more

Հասարակությունն իրավունք ունի իմանալու բանակում ինքնասպանությունների գոնե չոր վիճակագրությունը․ «Ժողովուրդ»

Բանակում ինքնասպանությունների մասին խոսելիս Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարում է, որ խնդիրը համակարգային է, իսկ երբ «Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ-ից պահանջում է ընդամենը պաշտոնական վիճակագրություն՝ 2026 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 13-ը քանի ինքնասպանության փորձ և քանի ինքնասպանության դեպք է արձանագրվել, նախարարությունը պատասխանում է՝ այդ հարցին նախարարը պատասխանել է օգոստոսի 24-ին ԱԺ-ում։ Սա, մեղմ ասած, տարօրինակ պատասխան … Read more

Մետաքսե Հակոբյան․ Երբ հասել է այն պահը, երբ դա պետք է վերածվի գործնական պրոցեսի, առաջացել է ինչ-որ պատ։ Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ այդ պատը Հայաստանի իշխանություններն են․ «Փաստ»

«Իմ դուստրը տասը տարեկան չկար, երբ երեք տարի առաջ տեղահանվեցինք Արցախից։ Հիմա նա ամեն օր պատմում է իր պլանների մասին, երբ նա վերադառնա Արցախ։ Փոքր երեխան չի ասում՝ որ վերադառնամ Արցախ, նշում է՝ երբ վերադառնամ Արցախ։ Եթե ոչ շատ մեծ անցյալ չունեցող երեխայի մոտ ամուր է վերադարձի գաղափարը, ինչպե՞ս կարող ենք մենք ուրանալ այդ գաղափարը։ … Read more

Սա անչափ կարեւոր քայլ էր եւ լրացուցիչ անվտանգային երաշխիք, որից չկարողացան օգտվել 2018-ից հետո Հայաստանում իշխանության բերված կառավարիչները. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը 2010-ի օգոստոսի 20-ին Սերժ Սարգսյանի ջանքերով ռուսական 102-րդ ռազմաբազան ստանձնել է նաև ՀՀ ամբողջ տարածքի անվտանգության ապահովման գործառույթը՝ մեր զինված ուժերի հետ համատեղ։ Վերջին շրջանում հաճախ է խոսվում ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման նպատակահարմարության մասին։ Մեր կարծիքով 102-րդ ռազմաբազայի տեղակայումն անչափ կարեւոր անվտանգային նշանակություն է ունեցել եւ ունի … Read more

Պուտինը Հայաստանից պահանջում է հանրաքվե ԵՄ-ի վերաբերյալ, Փաշինյանը համաձայն չէ․ ի՞նչ կլինի հետո. BBC

BBC-ի ռուսական ծառայության թղթակից Գրիգորի Աթանեսյանի հոդվածը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին ներկայացնում ենք ամբողջությամբ: Երեքշաբթի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է հանրաքվե անցկացնել՝ Եվրոպական և Եվրասիական տնտեսական միությունների միջև ընտրություն կատարելու հարցով։ Նիկոլ Փաշինյանը մերժել է այդ պահանջը և հրավիրվել Մոսկվա՝ երկկողմ հարաբերությունները մանրամասն քննարկելու։ Հայաստանից հանրաքվե է ակնկալում … Read more