Բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզումը պահանջում է շարունակական, հետևողական և համատեղ աշխատանք. ՄԻՊ

Օգոստոսի 30-ին՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները մասնակցել են Անհետ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երևանի Կինոյի տանը կազմակերպված միջոցառմանը։ Միջոցառումը ևս մեկ հնարավորություն էր՝ ուշադրություն հրավիրելու բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզման, նրանց ընտանիքների՝ հարազատների ճակատագրի և գտնվելու վայրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովման, ինչպես նաև տարիներ շարունակ … Read more

Ստորագրվել է «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. նախատեսվում են համայնքային զարգացման ներդրումներ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 31-ին ստորագրել է «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը, որով նախատեսվում են տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլարի, իսկ առաջին 18-ամսյա ժամանակահատվածի համար՝ 10.5 մլն ԱՄՆ դոլարի համայնքային զարգացման ներդրումներ։ Համաձայնագիրը ստորագրվել է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի, ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության, և Ջերմուկ, Վայք ու Սիսիան … Read more

Միայնակ եմ տանում այս լուծը, բայց պետք է տրամաբանական ավարտին հասցնենք. Սեմյոն Բաբայանը՝ խոտանված դասագրքերի, ԿԳՄՍՆ-ին դատի տալու մասին

«Սեպտեմբերի 8-ին նշանակված է դատական նիստը: Առաջիկա օրերին պետք է հստակեցնեմ միջնորդությունները, ունեմ 2 փաստաբան, որովհետեւ 400 հազար երեխաների շահերը չի կարող մեկ կամ երկու փաստաբան ներկայացնել նորմալ երկրում: Ես իմ հաշվին այդ 2 փաստաբաններին վարձատրել եմ, նաեւ որոշակի հանգանակություն է եղել, եւ մենք շարունակելու ենք պայքարը դատաքննության, միջնորդությունների շրջանում: Հույս ունեի, որ իշխանությունը կփոխվի, … Read more

Փաշինյանն ու Ալիևը ընդգծել են TRIPP-ի շրջանակում կապակցվածության նախագծերի կարևորությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի օգոստոսի 31-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ղեկավարներն ընդգծել են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վկայությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված համատեղ հռչակագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության … Read more

«Ասում եք՝ հեղինակություն եմ, կողքին գրում եք՝ ապօրինի վարք, դա չեմ հասկանում։ Այս մեղադրանքն ինքնին կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում»․ Արմեն Աշոտյան

«Այս գործն իմ մասին չէ, սա փոքրիկ դրվագ է այսօրվա իրականության մեջ, երբ տասնյակ, հարյուրավոր մարդիկ իրենց քաղաքական դիրքորոշման համար ենթարկվում են հալածանքների, զրկանքների»,- իր գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Այս վարույթը վերաբերվում է շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն ու փողերի լվացմանը։ Քննչական կոմիտեն ձերբակալման որոշումներ էր … Read more

«Իրեն հայտնի չի, որ հանք ունի, մեզ հայտնի չի, որ ինքը հանք ունի»․ Արամ Օրբելյանը՝ Սեդրակ Քոչարյանի հանքի մասին

«Վաղեմության ժամկետը, մեր գնահատմամբ, անցել է»,- այսօր կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ հակադարձելով դատախազության պնդմանը, որ այս գործում նախագահին մեղադրանք է առաջադրվել ևս մեկ դրվագով, որն ունի հակակոռուպցիոն բնույթ, և այդ մասով վաղեմության ժամկետի խնդիր չկա։ Արամ Օրբելյանը մանրամասնում է՝ խոսքը 1996 թվականին հիմնադրված ընկերության մասին է, որն ունի բաժնետերեր, … Read more

«Սա խոշտանգում և հարված է Արմեն Աշոտյանի՝ որպես քաղաքական գործչի նկատմամբ»․ Տիգրան Աթանեսյանը՝ տնային կալանքի մասին

«Շարունակում է բարձր մնալ հավանականությունն առ այն, որ այլընտրանքային խափանման միջոցների կիրառման դեպքում մեղադրյալը կարող է ապացուցման գործընթացին միջամտելու հետ համատեղ խոչընդոտել քրեական վարույթին։ Հաշվի առնելով պարոն Աշոտյանի՝ նախկինում զբաղեցրած պաշտոնների բնույթը, դրանից բխող վերջինիս հեղինակությունը, երբ որևէ անձ դեռ հարցաքննված չէ, շարունակում է բարձր մնալ հավանականությունն առ այն, որ այլընտրանքային խափանման միջոցի կիրառությունը կարող … Read more

Բիշքեկում Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է

Վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Բիշքեկում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է … Read more

Փաշինյանն ասում էր՝ սաղին բոմժ եմ սարքելու, հիմա ինձ տնից հանում, սարքում են բոմժ. Քաղաքացիները թույլ չեն տալիս քանդել իրենց տնակները

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում թաղապետարանի աշխատակիցները՝ ոստիկանական մեծ ուժերի ուղեկցությամբ, փորձում են բնակելի 6 տնակ քանդել։ Իրավիճակը լարվեց։ Բնակիչները թույլ չտվեցին տրակտորներին մոտենալ իրենց տնակներին և քարերով սկսեցին հարվածել։ Կանանցից մեկը երեխային գրկած մոտեցավ տնակները քանդելու եկած աշխատակիցներին։ «Մի արա, նորածին երեխա է, կվախենա»,- նրան փորձեց հետ պահել մի տղամարդ։ Տնակատեր կանանցից մեկի ինքնազգացողությունը վատացավ, … Read more

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Շիրակի Բավրա և Լոռու Մեծավան գյուղերում

Օգոստոս 31,2026 14:04 Share Օգոստոսի 31-ին` տեղական ժամանակով ժամը 12:19-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 08։19-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.36⁰ և արևելյան երկայնության 44.19⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 4 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․5 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 … Read more