Հայաստանը կարո՞ղ է իրականացնել TRIPP-ը՝ չվնասելով Իրանի հետ հարաբերությունները. TRIPP-ն ու Հայաստանի հարևանները. փորձագիտական կարծիք. «Ա1+»

Իրանը երբեք չի թաքցրել իր մտահոգությունները TRIPP նախագծի վերաբերյալ։ Թեև տարբեր առիթներով նշվել է, որ հայկական կողմը Թեհրանին որոշակի երաշխիքներ է տվել, իրանական կողմը շարունակում է հրապարակայնորեն արտահայտել իր անհանգստությունները։ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը նշել է, որ Իրանի աշխարհաքաղաքական շահերը իրենց կարմիր գիծն են, և թույլ չեն տա շրջանցել այն։ Նա միաժամանակ նշել … Read more

Ինձ համար «Չորրորդ Հանրապետություն» հռչակելու գաղափարն անհասկանալի է և անընդունելի. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․ «Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը հռչակել է Խորհրդային Միության փլուզման պայմաններում և 1991 թվականից ի վեր գոյություն ունի որպես ինքնիշխան պետություն՝ իր Անկախության հռչակագրով, Սահմանադրությամբ և սահմաններով։ Հայաստանի Հանրապետությունը ձևավորվել է Խորհրդային Հայաստանի տարածքի հիման վրա, որի քարտեզն այսօր Նիկոլ Փաշինյանը կրում է իր հագուստի վրա։ Ինձ համար «Չորրորդ Հանրապետություն» … Read more

Աջակցելու ենք ԵՄ Հայաստանի մուտքին. Վասիլիոս Իկոնոմու

ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Մանավազյանը, խմբի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Լուսինե Բադալյանը և Սարիկ Մինասյանը նոյեմբերի 24-ին հանդիպել են Հայաստան այցելած Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վասիլիոս Իկոնոմուի գլխավորած պատվիրակության հետ։ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Մանավազյանը ողջույնի խոսքում ընդգծել է հայ և հույն ժողովուրդների միջև առկա ջերմ ու բարեկամական բազմադարյա հարաբերությունները։ «Հունաստանը … Read more

Արմեն Աշոտյան. «Այս նոր սահմանադրության մեջ այնպիսի բաներ են գրված, որ այդ բաները եթե ընդունեցիք, Եվրամիությունը Հայաստանի հայտին ցույց է տալու երեք մատանոց կոմբինացիա»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ՖԲ ուղիղ եթերում ողջունելով իր բնութագրմամբ «մարդկության քարտեզի վրայից ոչնչացման եզրին հայտնվող» հայ ժողովրդին՝ անդրադարձավ երեկ հրապարակված սահմանադրությանը, առկա խնդիրներին եւ առաջարկեց իրավիճակի լուծման իր տարբերակները։ «Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունն այս փուլում միահամուռ կերպով մերժում է անգամ քննարկել Նիկոլ Փաշինյանի կողմից առաջարկված սահմանադրության նախագիծը, որովհետեւ փաշինյանական սահմանադրությունն ի սկզբանե հակահայկական … Read more

Դավիթ Սանասարյանն արդարացվեց վերջնականապես

«Ա1+». Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանն վերջնականապես արդարացվեց, քանիի որ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել Գլխավոր դատախազության բողոքը, հայտնի է դարձել «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը խնդրել էր ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 7-ի որոշումը և քրեական գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության: Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանի … Read more

Բայրամովը չի խոստանում, վստահեցնում կամ երաշխավորում, որ Հայաստանի նոր սահմանադրության նույնիսկ ընդունումից հետո խաղաղության համաձայնագիրը կստորագրվի. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Մեզանում լայն ուշադրության արժանացավ Բաքվի բարբարոսական վարչախմբի ԱԳ նախարարի՝ երեկվա հայտարարությունը Հայաստանի նոր սահմանադրության նախագիծը ողջունելու առումով։ Միևնույն ժամանակ, շատ կարևոր էր այդ «ողջունման» բովանդակային հատվածը, որը, կարծում եմ, պատշաճ ուշադրության առարկա չդարձավ։ Բաքվի բարբարոսական վարչախմբի ԱԳ նախարարը մասնավորապես հայտարարել էր՝ «Տվյալ հարցի (սահմանադրության փոփոխության) վերաբերյալ վերջնական … Read more

TRIPP-ի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027-ին. Վահան Կոստանյան

TRIPP նախագծի շրջանակում երկաթուղու կառուցումը կսկսվի 2027 թվականին, ըստ News.am-ի, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ «Մենք Սյունիքում նախապատրաստում ենք տարածքը, որպեսզի մեկնարկենք հենց երկաթուղու կառուցման աշխատանքները։ Մենք ունենք նախնական պարամետրեր։ Փորձագիտական նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս աշխատանքների համադրումը և՛ էականորեն կվազեցնի ծախսերը, և՛ ճիշտ կլինի կազմակերպչական առումով։ Կառավարությունն … Read more

Քննարկվել են Հայաստանի և Սաուդիան Արաբիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման ուղիները

Նոյեմբեր 24,2026 22:44 Share Նոյեմբերի 24֊ին Ռիյադ այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի` արտաքին տնտեսական հարաբերությունների գծով տեղակալ Ռաքան Ալ֊Տարաբզոնիի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Սաուդիան Արաբիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման ուղիներին՝ ընդգծելով երկու երկրների բիզնես համայնքների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտությունը … Read more

Ռուբեն Ռուբինյանը և Վասիլիս Իկոնոմուն կարևորվել են երկկողմ օրակարգի ընդլայնումը

Նոյեմբեր 24,2026 16:50 Share Նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հունաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Վասիլիս Իկոնոմուի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել միջխորհրդարանական համագործակցության ընթացիկ բարձր մակարդակի կապակցությամբ՝ ընդգծելով դրա հետագա զարգացման և խորացման կարևորությունը։ Կարևորվել են փոխայցերի շարունակականությունն ու ակտիվացումը՝ երկկողմ օրակարգի ընդլայնման և միջխորհրդարանական կապերի ամրապնդման … Read more

Վանաձորում 55-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա երեխայի, որը Վանաձորի հիվանդանոցից սանավիացիայով տեղափոխվել է Երևան. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տաշիրի խճուղում Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Ռ. Մ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 8-ամյա Դ․ Ա․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը … Read more