«Պարոն Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորցրել են»․ Հովհաննես Խուդոյան

«Վերջին նորությունը Ռոբերտ Քոչարյանի գործով այն է, որ պարոն Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորցրել են։ Առաջին ատյանի դատարանից մեկ շաբաթ առաջ դուրս են եկել գործի նյութերը ու վերաքննիչում չեն ստացվել։ Փնտրտուքի մեջ ենք, թե ուր են կորել այդ նյութերը, որոնք առաջին ատյանի դատարանն ուղարկել է»,- պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի … Read more

Հայտարարությունը, թե Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումների վերաբերյալ որոշումներ է կայացրել, սուտ է. Ջուլիետա Ազարյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանի ֆեյսբուքյան գրառումը Հերթական սուտը՝ մամուլումՄամուլում տարածված հայտարարությունն այն մասին, թե Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումների վերաբերյալ որոշումներ է կայացրել, սուտ է։ Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել։ Առաջիկա շաբաթների ընթացքում բոլոր առաջարկները կներկայացվեն հանրային քննարկման։ Քաղաքացիներին գոյություն չունեցող որոշումներով ու սահմանափակումներով վախեցնելն առնվազն անպատասխանատու և անազնիվ … Read more

«Միսս Տիեզերք – 2026» մրցույթի հաղթող է դարձել Ջենիֆեր Բարետոն Պուերտո Ռիկոյից

Armenia Sputnik. Նոր «Միսս Տիեզերքը» հոգեբանության բակալավրի աստիճան է ստացել, իսկ երկրորդ մասնագիտությամբ սոցիալական աշխատող է։ Այժմ նա աշխատում է մի քանի բարեգործական կազմակերպություններում: Ամուսնացած է, նրա ամուսինը զինվորական է։ Նշենք, որ Հայաստանը Պուերտո Ռիկոյում անցկացվող «Միսս Տիեզերք – 2026» գեղեցկության 75-րդ միջազգային մրցույթում ներկայացրել է «Միսս Տիեզերք Հայաստան – 2026» ազգային տիտղոսակիր Արենա Զեյնալյանը։ … Read more

Կանխել է հարկաւոր ազգի ու հայրենիքի անկումային սրընթաց իրավիճակը. Դերենիկ Մելիքեան

Հայաստանում 2018-ի «թաւշեայ» կոչւած յեղաշրջականները իրենց այսպէս ասած՝ «քաղաքական կուրսը» մեկնաբանում էին ամենեւին էլ քաղաքականութեան հետ աղերս չունեցող անձի չարագուշակ այն յայտարարութեամբ, ըստ որի՝ նոյն այդ «թաւշեայ յեղափոխութիւնը» աւելի էր կարեւորւում քան՝ Արցախի ազատագրական եւ ինքնորոշման իրաւունքի համար մղւած յաղթական պայքարը…։ Ահաւասիկ, զարմանալու տեղիք չեն տալիս նոյն թաւշականների՝ 8-ը տարի անց, ՀՀ մայր օրէնք-Սահմանադրութեան հռչակագրում … Read more

Քաղաքապետարանը պատրաստվում է 2010 թվականից ցածր արտադրության տարեթիվ, ինչպես նաև գազի սարքավորում ունեցող մեքենաների մուտքը Երևան արգելել. Գևորգ Ստեփանյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը Երևանի 9%-ոց «իշխանության» ամանորյա նվերը՝ քաղաքացիներին։ Քաղաքի կառավարման ղեկին հայտնվածները՝ որոշել են, ովքեր ունեն 2010թ.-ից ցածր մեքենա չեն կարողանա մուտք գործել մայրաքաղաք։ Ովքեր ունեն մեքենա, որի վրա տեղադրված է հեղուկ գազ, օդ գազ, նրանք նույնպես կկանգնեն լուրջ խնդիրների առաջ։ Ովքեր չունեն Evro 4-ին համապատասխանող մեքենաներ, … Read more

ԱՄՆ դատարանը Huawei-ին մեղավոր է ճանաչել արդյունաբերական լրտեսության մեջ

ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Բրուքլինի դաշնային շրջանային դատարանը հեռահաղորդակցության ոլորտի սարքեր արտադրող չինական Huawei ընկերությանը մեղավոր է ճանաչել առևտրային գաղտնիքի հափշտակության և Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու մեջ, հաղորդում է The New York Times-ը և ամերիկյան ու միջազգային այլ լրատվամիջոցներ։ Չինաստանի օգտին լրտեսության կասկածանք Արևմտյան հետախուզական ծառայությունները նաև կասկածում են, որ Huawei-ի մատակարարած հեռահաղորդակցական սարքավորումները … Read more

Քաղհասարակության ֆորումի այս տարվա մրցանակը շնորհվեց Հայաստանին, «Եվրաքվեի» կազմակերպման համար. Լևոն Բարսեղյան

Նոյեմբեր 25,2026 11:10 Share Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը Քիշնեւում ընթացող Քաղհասարակության ֆորումի այս տարվա մրցանակը շնորհվեց Հայաստանին, «Եվրաքվեի» կազմակերպման համար, երբ մի խումբ հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների, հասարակական գործիչների եւ փորձագետների ջանքերով ստեղծված նախաձեռնությունը մեկուկես ամսում հավաքեց անհրաժեշտ 50.000 ստորագրության փոխարեն 62.000 ստորագրություն՝ իշխանություններին պարտադրելով ընդունել «Եվրամիությանը ՀՀ անդամակցության մեկնարկի մասին» … Read more

Հայ գերիների հարցը պետք է լինի նրանց քաղաքացիության երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի այցի օրակարգի առաջնային հարցերից մեկը. Սիրանուշ Սահակյան. News.am

News.am-ը զրուցել է իրավապաշտպան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Երեկ արգելում էր մեր մի շարք հայրենակիցների մուտքը Հայաստան, այսօր ցանկանում է քաղաքացիությունից զրկելու լծակ ավելացնել. Հայկ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանի ֆեյսբուքյան գրառումը Հպարտ քաղաքացուց մինչև ապատրիդ Նոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ դատարանը կկարողանա զրկել ՀՀ քաղաքացուն քաղաքացիությունից։ Զրկելու հիմքերից մեկը սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություններն են։ Մենք գիտենք, թե դա ինչ է նշանակում, բայց եկեք վերհիշենք, թե դա ինչ է Նիկոլ Փաշինյանի համար։ Դատական իշխանություն 2019 թվականի հոկտեմբերի 3-ին կառավարության նիստում … Read more

«Արցախցու ծննդավայրը Ստեփանակերտը, Շուշին, Հադրութն են, այդ փաստը չի փոխվում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ, բռնի տեղահանմամբ կամ անձնագրային գրառմամբ»

«Արցախցիների նոր կենսաչափական անձնագրերում ծննդավայրի դիմաց «Ադրբեջան» նշելու հարցը չի կարելի ներկայացնել որպես միջազգային չափորոշիչների պարտադիր պահանջ, որովհետև այդ պնդումը իրավական առումով հիմնավորված չէ։ Ըստ էության, պետության կողմից ընդունված իրավակարգավորման ընտրությունը ներկայացվում է որպես միջազգային պարտադրանք»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի պարզաբանմանը, թե ինչո՞ւ է արցախցիներին տրամադրվող … Read more