«Արցախում զինծառայություն անցած անձին, որը զրկվի ՀՀ քաղաքացիությունից, կարող են հանձնել Ադրբեջանին»․ Հովհաննես Խուդոյանը՝ նոր սահմանադրության՝ քաղաքացիությունից զրկելու դրույթի մասին

«Բացի այն, որ սա բռնապետական համակարգ կառուցելու նոր երաշխիքներ է տալիս, ընդհանրապես վերացնում է ճնշումների, հակակշիռների մեխանիզմը, տալիս է անսահմանափակ իշխանություն գործադիր մարմնին, ձևականորեն վերապահված են ինչ-որ բաներ ընդդիմությանը, բայց այսօր էլ այդ իրավունքները կան, և պրակտիկայում կիրառելի չեն։ Նաև հետաքրքիր բան կարող եք այս տեքստում տեսնել՝ կարծես հանցագործի օրագիր լինի, ցանկացած փոփոխություն, որ այս … Read more

Հայկական ստարտափ էկոհամակարգի ամբողջական պատկերը՝ մեկ հարթակում․ գործարկվեց armenia.dealroom.app-ը

Հայաստանի ստարտափների, ներդրողների և նորարարական գործունեության տվյալներն այժմ համախմբված են մեկ բաց հարթակում։ Հարթակը ստեղծել են Dealroom-ը, Civitta-ն և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)՝ Եվրոպական միության նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Expertise France-ի կողմից իրականացվող EU4Innovation East ծրագրի շրջանակում։ ԵՐԵՎԱՆ, 2026 թ. նոյեմբերի 25 – Նոյեմբերի 20-ին՝ Digitec 2026-ի ընթացքում, ներկայացվեց Հայաստանի ստարտափ էկոհամակարգի հարթակը։ armenia.dealroom.app հասցեով … Read more

ԱՄՆ Դեմոկրատական ազգային կոմիտեի անդամ Ջեյ Ջեյքոբսի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները. դեսպան Մկրտչյան

ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը Նյու Յորքի իր կեցավայրում պատիվ ունեցա հանդիպելու Նյու Յորք նահանգի Դեմոկրատական կոմիտեի նախագահ, ԱՄՆ Դեմոկրատական ազգային կոմիտեի (DNC) անդամ Ջեյ Ջեյքոբսի հետ։ Քննարկեցինք համագործակցության հնարավորությունները՝ առանձնահատուկ կարևորելով Հայաստանում և տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդումը, Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հարուստ օրակարգի իրագործումը և երկկուսակցական աջակցության շարունակական ապահովումը։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից … Read more

Հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 միլիոն դրամ. դատախազության հայցն ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և 3 ֆիզիկական անձանց բավարարվել է

Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և 3 ֆիզիկական անձանց՝ Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի նոյեմբերի 20-ի վճռով բավարարվել է: Գույքը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված՝ որպես 2007 թվականի մայիսի 26-ի թիվ 16, 18 և 19 լոտի աճուրդների և դրանց հիման կնքված առուվաճառքի պայմանագրերի անվավերության հետևանք՝ Ս.Գ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 117 միլիոն 58 հազար դրամ, Մ.Մ.-ից … Read more

Կանանց նկատմամբ բռնության վերացումը իրավահավասար, անվտանգ և արժանապատիվ հասարակություն ունենալու անհրաժեշտ պայման է. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ Հարգելի՛ գործընկերներ,Սիրելի´ հայրենակիցներ, Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը ևս մեկ առիթ է` վերարժևորելու կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները, բարձրաձայնելու կանանց նկատմամբ բռնության անթույլատրելիության մասին և վերահաստատելու դրա բոլոր դրսևորումների կանխարգելման ու վերացմանն ուղղված մեր հանձնառությունը։ Կանանց նկատմամբ բռնությունը մարդու իրավունքների … Read more

«Կարող է պրիմիտիվ մտածում են, թե այսպիսի բաներ անեն, Քոչարյանն այնտեղից զանգելու, ասելու է՝ այդ վեց ձայները տվեք։ Նման բան չի լինելու»․ Լևոն Քոչարյան

«Ներկայացրել են մի խայտառակ նախագիծ, որն ավելի ամրապնդում է իշխանության ավտորիտար ձգտումները, միայն այն, որ օրենքին հետադարձ ուժ են փորձում տալ, դատավորների հետ կապված էլ ավելի տոտալ վերահսկողություն են ուզում սահմանել։ Եթե կարճ ասեմ՝ եթե նույնիսկ Անկախության հռչակագիրը մնար, Սահմանադրությունն այս տեքստով ընդունելը պարզապես անընդունելի կլիներ»,- պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի … Read more

Մեծ Բրիտանիայում երեխաների 80%-ը և մեծահասակների շուրջ երկու երրորդն օգտվում է արհեստական բանականության չաթբոտներից

Մեծ Բրիտանիայի կարգավորող մարմին Ofcom-ի ուսումնասիրության համաձայն՝ երկրում երեխաների 80%-ը և մեծահասակների շուրջ երկու երրորդը օգտվում են արհեստական բանականության չաթբոտներից։ Տվյալները վկայում են AI գործիքների արագ տարածման և դրանց՝ առօրյա թվային միջավայրում ավելի լայն կիրառության մասին։ AI չաթբոտներն աստիճանաբար ավելի լայն կիրառություն են ստանում՝ տեղեկատվություն ստանալու, հարցեր տալու, տարբեր խնդիրներ լուծելու և թվային բովանդակության հետ … Read more

Վրաստանի հետ էլ խնդիր չկա, բայց 12 տարի է գլոբալ առումով մի փոքրիկ ենթակառուցվածք կառուցել չենք կարողանում. Հայկ Խանումյան

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը Վերջերս շատ է խոսվում Ադրբեջանի և Թուրքիայի էներգետիկ համակարգերի հետ հայաստանյան համակարգի սինխրոնիզացիայի մասին։ Ենթադրվում է, որ այս թշնամի երկրների հետ հարաբերությունները կարգավորելուց հետո կարող ենք նաև էներգահամակարգերը սինխրոնիզացնել, որը կբարձրացնի մեր համակարգի հուսալիության աստիճանը։ Հարևան Վրաստանի համակարգի հետ սինխրոնիզացման գործընթացը սկսվել է դեռ … Read more

«Զինվորական համազգեստի կրման կանոնները բոլորի՞ համար են պարտադիր, թե՞ կան բացառություններ նաև Գլխավոր շտաբի պետի համար»

ՀՀ պաշտպանության նախարարության հերթական պաշտոնական հաղորդագրությունից և դրան կից հրապարակված լուսանկարներից տեղեկանում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է բարձրադիր բանակային դիրքեր, հանդիպել զինծառայողների հետ և հետևել ծառայության կազմակերպման ընթացքին։ Հաղորդագրության համաձայն՝ Գլխավոր շտաբի պետն այցելել է նաև Պաշտպանության նախարարության մի շարք զորամասեր, որտեղ ստորաբաժանումների … Read more

«Պարոն Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորցրել են»․ Հովհաննես Խուդոյան

«Վերջին նորությունը Ռոբերտ Քոչարյանի գործով այն է, որ պարոն Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորցրել են։ Առաջին ատյանի դատարանից մեկ շաբաթ առաջ դուրս են եկել գործի նյութերը ու վերաքննիչում չեն ստացվել։ Փնտրտուքի մեջ ենք, թե ուր են կորել այդ նյութերը, որոնք առաջին ատյանի դատարանն ուղարկել է»,- պատգամավորներ Ագնեսա Խամոյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի … Read more