«Ընտրությունների նախաշեմին կարող են կեղտոտ փողեր շրջանառվել, բայց մենք հասանելիություն չունենք ֆինանսական դետալներին․ օրենսդրական փոփոխություններ են պետք»
Քաղաքացիական հասարակությունը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բարձրաձայնում է օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության հարցը։ Այսօր Մեդիա կենտրոնում հրավիրված «Ի՞նչն է խանգարում լավ Ընտրական օրենսգրքին ապահովել ժողովրդավարական ընտրություններ» խորագրով քննարկման ժամանակ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանն անդրադարձավ կուսակցությունների ֆինանսավորման հարցին՝ բարձրաձայնելով առկա խնդիրները։ «Եթե նախկինում նախընտրական հիմնադրամի մուտքի մասին քիչ թե շատ տեղեկատվություն ունենում էինք … Read more