Նարեկ Կարապետյանը Փաշինյանին հարց է ուղղել․ պատրա՞ստ է հրաժարական տալ, եթե ընդդիմությունը չքվեարկի նոր Սահմանադրության օգտին

Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում արած հայտարարություններին, թե ընդդիմությունը կքվեարկի նոր Սահմանադրության օգտին։

Կարապետյանը նշում է, որ Փաշինյանը երկու անգամ վստահությամբ հայտարարել է այդ մասին և վարչապետին առաջարկել է պատասխանել մեկ հարցի։

«Եթե իսկապես վստահ է իր խոսքերին և չի խաբում ժողովրդին, թող պատասխանի մի պարզ հարցի։

ԵՐԲ ընդդիմությունը ՉՔՎԵԱՐԿԻ ալիևյան սահմանադրության օգտին, պատրա՞ստ է հրաժարական տալ և հեռանալ», – գրել է Նարեկ Կարապետյանը։

Նշենք, որ գրառման մեջ Կարապետյանն օգտագործել է «ալիևյան սահմանադրություն» ձևակերպումը՝ նկատի ունենալով ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը։

Leave a comment