«Մոլդովայում դատավորների 34 տոկոսը գերադասեց դուրս գալ համակարգից և չանցնել վեթինգ»․ մոլդովացի փորձագետ

«2018-ի իրադարձություններից հետո ՀՀ-ում քաղհասարակությունը ջատագովում էր իրականացնել համընդհանուր վեթինգ, բայց չգնացին այդ ճանապարհով՝ այդ թվում դատախազական, քննչական մարմինների և ոստիկանությանը վեթինգի ենթարկումը։ Փոխարենը, մենք գնացինք այլ ուղով։ Համաժողովի ընթացքում մի շարք հարցերի թվում կուսումնասիրենք նաև վեթինգի իրականացման՝ Մոլդովայի փորձը»,- «Արդարադատության ուղիներ. Դատական բարեփոխումների տարածաշրջանային երկխոսություն․ Հայաստան, Վրաստան, Մոլդովա» խորագրով համաժողովի բացման խոսքում հայտարարեց «Իրավունքների … Read more

Եթե ՀՀ դատարանները վարույթ են ընդունում կարգալույծ հոգևորականների հայցերը, որոնք վիճարկում են Եկեղեցու ներքին որոշումները, ապա հակասում են Վենետիկի հանձնաժողովի կողմից մշակված չափանիշներին. Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան գրառումը Կարգալույծ հոգևորականների հայցերը վարույթ ընդունած և հայցի ապահովման միջոցներ կիրառած դատավորներին առաջարկում եմ նախ՝ կարդալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումները, այդ թվում՝ Թուրքիայի դատարանի որոշման վերաբերյալ, այնուհետև՝ լսել Վլադիմիր Պոզներին: Միգուցե սա կօգնի նրանց կանխել այն վատ զգացողությունները, որոնք կարող են առաջանալ հասուն տարիքում հայելուն նայելիս։ 1) … Read more

«Դրական արդյունք չի ունենա». խոշորացմանը նույնիսկ ՔՊ-ականներն են դեմ. «Հրապարակ»

Առաջիկայում եւս համայնքների խոշորացման գործընթաց է նախատեսված Հայաստանում։ 9 համայնք` 80 բնակավայրով, կմիավորվեն եւ կդառնան 3 խոշորացված համայնք։  ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, ներկայացնելով հարցը, նշել է, որ 3 խոշորացված համայնքները ձեւավորվելու են 3 մարզում․ Ստեփանավան համայնքը՝ Լոռու մարզում, որը ներառելու է Ստեփանավան, Գյուլագարակ եւ Լոռի բերդ համայնքները, ընդհանուր թվով՝ 20 բնակավայր։ … Read more

«Ֆեդերացիայի նախագահը հայտարարեց՝ պատժողն ինքն է եւ կպատժի»․ Սիսակ Գաբրիելյանը հիշեց Ռուբեն Հայրապետյանին

«Տասը տարի առաջ նման դեպք ունեցանք ֆուտբոլում՝ մրցավարների կողմից պայմանավորված խաղի, ցավոք։ Այն ժամանակ ֆեդերացիայի նախագահը հայտարարեց՝ պատժողն ինքն է եւ կպատժի»,- ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին ակնարկեց հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Սիսակ Գաբրիելյանը։ Քննարկվում էր «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի … Read more

Ղրիմում՝ Թեոդոսիայում փլուզվել է Գաբրիել և Միքայել Սրբոց Հրեշտակապետաց հայկական եկեղեցու մի մասը

Ղրիմում՝ Ֆեոդոսիայում փլուզվել է Գաբրիել և Միքայել Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու մի հատվածը, հաղորդում է Ղրիմի տեղեկատվական գործակալությունը: Գաբրիել և Միքայել Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին հայ ծխական կաթոլիկ չգործող եկեղեցի է, որը կառուցվել է 1408 թվականին։ Այն մշակութային ժառանգության օբյեկտ է. ունի թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի մշակութային ժառանգության վայրի կարգավիճակ։ Այս տարվա հունվարին փլուզվել էր եկեղեցու զանգակատունը, այժմ՝ … Read more

Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Չնայած Վաշինգտոնի տեխնոլոգիական և տնտեսական գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության։ Այդկերպ շարունակվելու դեպքում շուտով կարող է փոխվել նաև հակամարտության դինամիկան և պատերազմի վարման պայմանները: Ավանդաբար ԱՄՆ ռազմավարությունը հենված է եղել կարճ ժամանակում հիմնական արդյունքների հասնելու նպատակով պլանավորված արագ … Read more

Ստացվում է՝ «պետական դավաճանության» մեղադրանքն այնքան հիմնազուրկ է եղել, որ դատարանը բավականին մեղմացրել է խափանման միջոցը, հակառակ դեպքում՝ նա կլիներ բանտում. «Հրապարակ»

Գրել էինք, որ մեր արխիվից ադրբեջանցիներին տեղեկություններ են փոխանցվել տարբեր տարիներին Հայաստանում բնակված ադրբեջանցիների քանակի, տեղաբաշխման մասին, որոնք ծառայեցվելու են իրենց շահերին: Նախաքննությունը տեւել է մեկ տարի եւ արդեն ավարտվել, վարույթն ուղարկվել է դատախազին՝ հաստատման։ Այս քրեական գործում, բացի Սոնյա Միրզոյանից, մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ Անահիտ Քոչարյանը, որին ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել այն բանի համար, … Read more

Իրավիճակը Լիբանանում մտահոգիչ է. արևմտյան առաջնորդների հայտարարությունը

«Ազատություն». Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարները համատեղ հայտարարությամբ «խորը մտահոգություն» են հայտնել «Լիբանանում բռնության սրման կապակցությամբ»: ««Հեզբոլայի» հարձակումները Իսրայելի և քաղաքացիական անձանց վրա պետք է դադարեցվեն, և նրանք պետք է զինաթափվեն: Մենք դատապարտում ենք «Հեզբոլայի» որոշումը՝ միանալ Իրանին ռազմական գործողություններում, ինչն էլ ավելի է վտանգում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը»,- ասված է հայտարարության … Read more

Թող անկեղծորեն ասեն՝ այդ բոլոր աշխատանքներից ո՞ր մասն է իրենց գրպանից, որ մասը՝ արտաքին պարտքից. Սոֆյա Հովսեփյան. «Հրապարակ»

ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՔՊ անդամ Սոֆյա Հովսեփյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով նախընտրական քարոզարշավի եւ ընդդիմության անելիքների մասին՝ մեր զրուցակիցը կարծում է․ «Հետեւում եմ նախընտրական քարոզարշավներին եւ շատ ցավում եմ, քանի որ տպավորություն եմ ստանում, որ ընդդիմությունն էլի մի քանի մանդատի համար է պայքարում, որպեսզի նորից՝ եւս հինգ տարի նստեն ու ոչինչ չանեն, ինչպես 2021-ից … Read more

Կարող է ստեղծվել մի իրավիճակ, որտեղ պետական քաղաքականությունը սկսում է սահմանափակել սեփական քաղաքացիների խոսքի ազատությունը արտաքին քաղաքական պարտավորությունների անվան տակ. «Փաստ»

Հայաստանի հասարակական կյանքում ազգային և պատմական արժեհամակարգը միշտ ունեցել է կարևոր դեր, և այդ համակարգի նկատմամբ վերաբերմունքը հաճախ դիտարկվում է որպես պետական քաղաքականության կարևոր բաղադրիչ։ Սակայն վերջին տարիներին ամենաբարձր մակարդակով ավելի ու ավելի հաճախ է շեշտվում այն գաղափարը, թե խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերանայել ազգային ինքնության որոշ բաղադրիչներ կամ պատմական հիշողության որոշ տարրեր։ Այս … Read more