Ղրիմում՝ Ֆեոդոսիայում փլուզվել է Գաբրիել և Միքայել Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու մի հատվածը, հաղորդում է Ղրիմի տեղեկատվական գործակալությունը: Գաբրիել և Միքայել Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին հայ ծխական կաթոլիկ չգործող եկեղեցի է, որը կառուցվել է 1408 թվականին։ Այն մշակութային ժառանգության օբյեկտ է. ունի թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի մշակութային ժառանգության վայրի կարգավիճակ։
Այս տարվա հունվարին փլուզվել էր եկեղեցու զանգակատունը, այժմ՝ շենքի մի անկյունը։ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։
Փետրվարին Թեոդոսիայի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կիմը հայտնել էր, որ քննարկվել են եկեղեցու պահպանման առաջնահերթ միջոցառումները։
Նախատեսվում էր մասնագետների այց տեղանք՝ իրականացնելու ուսումնասիրություն՝ եկեղեցու տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն կազմելու համար։ Եկեղեցու վերջին վերականգնումը կատարվել է 1968 թվականին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: