Ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը և շրջվել․ վարորդը մահացել է

Փետրվարի 22-ին, ժամը 07։31-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը և շրջվել․ վարորդը տեղում մահացել … Read more

Թաթուլ Շեկյան․ Այսօր Ասկերանի Վերածննդի օրն է, և ես ուզում եմ շնորհավորել իմ հաղթանակած ժողովրդին ու հորդորել, որ երբեք չընկճվի, չկորցնի Արցախ վերադարձի հույսը․ «Ապառաժ»

Փետրվարի 22-ը Ասկերան քաղաքի Վերածննդի օրն է: 1988 թվականի հենց այդ օրն ասկերանցիներն ու հարակից բնակավայրերի բնակիչները կարողացան արժանի հակահարված տալ թշնամուն և հետագա հաղթանակների հիմքը դնել: Հետագայում Ասկերանի քաղաքապետարանի որոշմամբ այն հռչակվեց Ասկերան քաղաքի Վերածննդի օր, իսկ քաղաքի կենտրոնական հրապարակը, որտեղ հեռավոր 88-ին առաջին անգամ բռունցքվեցին ասկերանցիները, կոչվեց Փետրվարի 22-ի հրապարակ: Իր հիշողություններն է մեզ … Read more

Չտրվեցին որեւէ խոստումներ՝ երաշխավորելու ՀՀ-ի անվտանգությունը կամ մատակարարելու զենք՝ նույն ծավալով, ինչ Ադրբեջանին. «Հայացք Երեւանից»

Թվում էր՝ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի՝ Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցը, որն ուղեկցվում էր երկու երկրներում էլ շքեղ ելույթներով, երկար ժամանակ կդառնար բազմաթիվ քննարկումների առարկա այս երկրների տարբեր շահագրգիռ կողմերի շրջանում: Հիմնականում բոլորն արդեն խոսել են: Ամենայն հավանականությամբ՝ նրանք Վենսի հայտարարությունները հարմարեցրել են իրենց սեփական երազանքներին կամ մտահոգություններին: Մնում է միայն հետեւել զարգացումներին եւ մեկնաբանել … Read more

Ավելի հեշտ է հավատալ մեկին, ով արդարացնում է թուլությունը, քան մեկին, ում դեպքում պահանջվում է վերընթաց․ «Հայացք Երեւանից»

Շուրջ ութ տարի Հայաստանի Հանրապետությունը վստահված է «Քաղաքացիական պայմանագիր» անվամբ երիտասարդ մի կուսակցության, որի կառավարումից դժվար է գլուխ հանել: Համենայնդեպս՝ միջին վիճակագրական քաղաքացու համար: Ինքը՝ իշխող քաղաքական ուժի առաջնորդը, անկեղծորեն խոստովանում է, որ իրենք, ըստ էության, «տգետների» կառավարություն են՝ «7 տարի նույն դասարանում մնացած»: Սակայն սույն ինքնագնահատականը վերծանելու կարիք ունի, թե ինչպես եղավ, որ «անուսների» … Read more

Հարկ է դատարանների նկատմամբ հանրության վստահության աստիճանը բացահայտելուն և շտկելուն ուղղված առավել գործնական քայլերի դիմել․

Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Դատական իշխանության անկախության հարցում առավել շահագրգռված են հենց փաստաբանները, քանզի դա իրենց գործունեության առանցքային երաշխիքն է։ Երբ փաստաբանի որևէ խոսք ընդհանուր եզրեր չունի դատավորի գործունեությանը միջամտելու կամ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հետ, ապա հարկ է զերծ մնալ որակումներից և ելակետ ընդունել այն, որ … Read more

Սամվել Կարապետյանին համակրելու համար կին են կալանավորո՞ւմ․ չլսված պատմություն՝ Շիրակի մարզում

Անդրադարձել էինք, որ երեկ Շիրակի մարզում կնոջ են ձերբակալել։ Ըստ ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի, նրան ձերբակալել էին քաղաքական դրդապատճառով՝ գրառումներ կատարելու ու իշխանությանը քննադատելու համար։ Կինը մոտ 60 տարեկան է, ճանաչված դեմք չէ, Ախուրյան համայնքից է։ Այսօր Կարապետ Պողոսյանը Շիրակի մարզի քննչական  բաժնի շենքի դիմացից ուղիղ եթեր մտնելով՝ որոշակի մանրամասներ հայտնեց կատարվածից։ … Read more

Արթուր Ավետիսյանը հաղթեց աշխարհի գավաթի փուլում շրջանցելով Ադրբեջանի ներկայացուցչին

Փետրվար 21,2026 23:19 երմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի փուլում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը որակավորման փուլը հաղթահարել էր երկրորդ տեղով։ Նրանից առաջ էր միայն Ադրբեջանի դրոշի ներքո հանդես եկող Նիկիտա Սիմոնովը։ Այսօր կայացած եզրափակչում Արթուր Ավետիսյանը գերազանց ոճով  շրջանցեց հարեւան երկրի ներկայացուցչին ու նվաճեց հաղթողի կոչումը։ Արթուրի թիմակից Մամիկոն  Խաչատրյանն էլ նժույգ-թափերում … Read more

Վաղը նույն հիմքով կփորձեն դատել մեզ, որովհետեւ հայ ենք և ապրում ենք Մարտունիում ու Գյումրիում, Արարատում ու Երևանում․ Արման Թաթոյան

Ադրբեջանում դատեցին Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին և մեր մյուս հայրենակիցներին ու շարունակում են նրանց պահել բանտերում, որովհետև նրանք հայ են, որ ապրում էին Շուշիում և Ստեփանակերտում։ Վաղը նույն հիմքով կփորձեն դատել մեզ, որովհետեւ հայ ենք և ապրում ենք Մարտունիում ու Գյումրիում, Արարատում ու Երևանում։ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի վերաբերյալ դատավճիռները հրապարակվեցին ճիշտ նույն ժամանակ, … Read more

Հայաստանի ՀՆԱ-ն աճել է ավելի քան 2,5 անգամ․ Գեւորգ Պապոյան

Փետրվար 21,2026 22:59 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի ՀՆԱ-ն` 2017թ. 11,5 մլրդ դոլար2025թ. 29,2 մլրդ դոլարԱճել է ավելի քան 2,5 անգամ: Հայաստանի 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն` 2017թ. 3869 դոլար2025թ. 9474 դոլարԱճել է ավելի մոտ 2,5 անգամ: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական … Read more

Կլինի՞ արդյոք քաղաքական կամ թեկուզ անհատական համարձակություն՝ հրապարակավ ասել․ «Սխալվել եմ»։ Ինձ դա անձամբ պետք չէ։ Բայց պետությանը պետք է․ Դավիթ Սանասարյան

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ դատարանը հրապարակեց «իմ գործով» արդարացման վճիռը։ Եվ այդ «իմ գործը» տևեց 7 տարի, թեև սկզբից էլ, կարծում եմ, չկար որևէ բանական արարած, որ ինձ ճանաչելով կասկածեր իմ բացարձակ արդար լինելուն։ Աչքիս առջևով անցնում են որոշ մարդկանց վարքի դրսևորումներ, որ չեն կարող տեղավորվել մարդկայնության մասին իմ պատկերացումներում։Ակամա … Read more