ԲԴԽ առաջնային առաքելությունը դատարանները գործադիր իշխանության ճնշումներից պաշտպանելն է, ոչ թե դատարանի անկախությունը գրավ դնելու եղանակով սեփական անվտանգության բարձիկները փչելը․ Արթուր Ղամբարյան

Փետրվար 21,2026 19:59 Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան գրառումը Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը` դատավորներին փաստաբանների քննադատելուց պաշտպանելու մասին, չզարմացրեց. որևէ կերպ պետք է արդարացնել սեփական գոյությունը: ԲԴԽ առաջնային առաքելությունը դատարանները գործադիր իշխանության ճնշումներից պաշտպանելն է, ոչ թե դատարանի անկախությունը գրավ դնելու եղանակով սեփական անվտանգության բարձիկները փչելն է, որը, սակայն, ապացուցվեց, որ … Read more

«Եկեք պարզ խոսենք՝ ով իշխանության բերեց Փաշինյանին․․․ Շատ բան գիտենք, բայց էսօր ճիշտ չէ փորփրել»․ զրույց՝ Աղվան Վարդանյանի ու գյումրեցու միջև

Այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունեն Նիկոլ Փաշինյանին իշխանություն բերողների մասին և ինչպե՞ս են պայքարելու դրա դեմ։ «Բոլորս էլ գիտեք, որ Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել 1-ին և 3-րդ նախագահները, եկեք պարզ խոսենք, դրանից խոսենք, դուք ի՞նչ կարծիքի եք դրա մասին և ինչո՞վ … Read more

Հրդեհ է բռնկվել Քասախի գազալցակայաններից մեկի սպասասրահում

Փետրվար 21,2026 18:57 Փետրվարի 21-ին, ժամը 17։16-ին 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քասախ բնակավայրի Գևորգ Չաուշի փողոցում գտնվող գազալցակայաններից մեկի սպասասրահում։ Դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։32-ին, մարվել՝ 17։44-ին։ Այրվել են սպասասրահի կախովի առաստաղը՝  մոտ 15 քմ և … Read more

«Ամասիայի ռայկոմի ադրբեջանցի քարտուղար ենք ուզո՞ւմ, էդ ենք ուզո՞ւմ»․ Արթուր Խաչատրյանը հարցրեց գյումրեցիներին

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում  այս քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսեց իշխանության տնտեսական ձախողումներից։ «Այս իշխանության վարած  տնտեսական քաղաքականությունն ամենալավը երևում է  Գյումրիի օրինակով, գալիս ես քաղաքի կենտրոն, սիրուն սարքած,  գորգը շարած, փոշիները վերցրած, մաքուր, ծառերը կանաչ ներկած, հլը մի հատ գնա հասի Անի կամ Մուշ թաղամաս։ Ես … Read more

«Ամասիայի ռայկոմի ադրբեջանցի քարտուղար ենք ուզո՞ւմ, էդ ենք ուզո՞ւմ»․ Արթուր Խաչատրյանը հարցրեց գյումրեցիներին

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում  այս քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ խոսեց իշխանության տնտեսական ձախողումներից։ «Այս իշխանության վարած  տնտեսական քաղաքականությունն ամենալավը երևում է  Գյումրիի օրինակով, գալիս ես քաղաքի կենտրոն, սիրուն սարքած,  գորգը շարած, փոշիները վերցրած, մաքուր, ծառերը կանաչ ներկած, հլը մի հատ գնա հասի Անի կամ Մուշ թաղամաս։ Ես … Read more

Ի՞նչ է պլանավորել ընդդիմությունը, որի պատճառով իշխանությունն ընկել է «հիստերիայի» մեջ․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ ներկայացրեց գյումրեցիներին

Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավորներն այսօր Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում հանդիպեցին այս քաղաքի բնակիչների հետ՝ խոսելով ներկայիս իշխանության ձախողումների, հեռացման անհրաժեշտության, գերիների, քաղբանտարկյալների, մասնավորապես՝ Միքայել Սրբազանի ու Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյան կալանավորման,  կուտակած պարտքերի, տնտեսության ողբերգական վիճակի  մասին։ Մասնակիցների կողմից հնչեցին տարբեր հարցեր, որոնք Նիկոլ Փաշինյանին իշխանության բերողների անունները բարձրաձայնելու, Արցախի հարցը լուծելու մասին էին։ Հանդիպման սկզբում … Read more

Կարող եք համարել փակում, կարող եք ասել՝ բարելավում, բայց փաստն այն է, որ որոշ գյուղերում դպրոց չի լինելու. Սերոբ Խաչատրյան

Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով «Ազգային կրթության խորհրդի»  նախաձեռնած «Հայաստանի քանդվող ապագան՝ փակվող դպրոցներ»/ 231 դպրոցների փակման մասին հանրային քննարկմանը եւ  հետազոտությանը, ինչպես նաեւ դրանց՝ ԿԳՄՍ նախարարության արձագանքին, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը հետեւյալը նշեց.«Մի կողմից այդ դպրոցների փակումը տրամաբանական է, քանի որ ունենք շատ փոքր դպրոցներ, աշակերտների թիվը փոքր է, նորմալ ուսուցիչներ էլ չկան, ահավոր վատ է կրթության … Read more

Ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության աշխատանքները. պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Սյունիքի մարզի դատախազ Մասիս Պողոսյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, … Read more

«Առանց նոր գաղափարների և համարձակ նորարարական լուծումների հնարավոր չէ հասնել նոր բարձունքների». Մխիթար Հայրապետյանը մասնակցել է Expo Day-ին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ամերիկյան Plug and Play ընկերության ինկուբացիոն ծրագրի շրջանակում փետրվարի 20-ին անցկացվել է Expo Day երկրորդ միջազգային ցուցահանդեսը, որով ամփոփվել է 16-շաբաթյա ինկուբացիոն ծրագիրը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը միջոցառման ընթացքում հանդես է եկել ելույթով, ընդգծել ստարտափների զարգացման և միջազգային շուկաներում հայկական նորարարության ներգրավվածության կարևորությունը։ Նախարարը նշել է, … Read more

Կա մարդկանց մի խումբ, որ պարբերաբար բնականություն է հաստատում բոլոր նախարարների էջերում. Սերոբ Խաչատրյան

Օրերս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ծննդյան օրվա առիթով մի քանի կրթական ու մշակութային հաստատություններ իրենց ֆեյսբուքյան էջերով ջերմ շնորհավորանքներ էին հղել նախարարին: Դրանց թվում էին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 դպրոցը, Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոց,Երեւանի պետական բժշկական համալսարանը: Aravot.am-ը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում կրթական հաստատությունների էջերով պետական պաշտոնյայի … Read more