Գագիկ Ծառուկյանին վերաբերող քրեական գործը դեռ նախաքննության փուլում էր փլվել, արհեստական շնչառությամբ փորձում էին փրկել․ փաստաբան

-Զարմանալի է, թե կոնկրետ Գագիկ Ծառուկյանի մասով այդ անձինք ինչու են դատակոչվում, այդ մարդկանց տված ցուցմունքները ինչ պետք է ապացուցեին այս դատաքննության ընթացքում։ Մեղադրողն առանձնահատուկ նշանակություն տվեց Վազգեն Պողոսյանի ցուցմունքներին… հանրային մեղադրողը նշում է, որ առերեսումից հետո տված ցուցմունքով Վազգեն Պողոսյանը նշել է՝ հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի հեղինակությունը, նրա հետ առերեսվելը հեշտ չի եղել, իր … Read more

Ավագանու անդամի մանդատը տրվել է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու՝ Սարգիս Տեր-Եսայանին

Մարտ 11,2026 20:55 Share Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 9-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ Երևան քաղաքի ավագանու անդամ Սամվել Հակոբյանի՝ լիազորությունները վաղաժամկետ դադարել են։ ԿԸՀ-ն մարտի 11-ի նիստում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է վերոնշյալ դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ … Read more

«Կասպյան թուրքերը պտտվում, նկարում են մեր երկրում, նկարները տեղադրում են սոցցանցերում, և ոչ մի հետևանք, բայց մենք՝ չգիտես ինչի առանց որևէ հիմքի. հանդիսանում ենք ահաբեկիչ»․ Վազգեն Ոսկանյան

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում (նախագահող դատավոր Ջոն Հայրապետյան) «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեց մեղադրյալ Վազգեն Ոսկանյանը։ Հիշեցնենք՝ 2023-ի նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ … Read more

Խաղաղությունը ո՞րն է. այն, որ ադրբեջանցիները բոլոր սարերի վրա զենքով, զորքով նստած թելադրո՞ւմ են. Գագիկ Ծառուկյան

-Բոլորը հավասար են օրենքի առաջ: Մենակ մի բան գիտեմ՝ 2600 հոգի հարցաքննվել են, 110 քննիչ քննություն է կատարել, ու որևէ մեկը Ծառուկյանի անունը չի տվել: Ծառուկյանը դրա հետ ընդհանրապես կապ չունի: Ես, իհարկե, չէի հավատում, սպասում էի՝ Եվրոպական դատարան պիտի դիմենք, որ լիարժեք լինի: Եթե նման հանձնարարություն չկար, ընտրություն էր, պետք է կատարվեր, շնորհակալ ենք … Read more

Ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փետրվարի 28-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում Իրանից տեղափոխվել են Հայաստանի տարածքով. ՀՀ ԱԳՆ

Մեր կողմից տարածված նախորդ հաղորդագրությունից հետո ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փետրվարի 28-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում Իրանից տեղափոխվել են Հայաստանի տարածքով. այդ երկրների թիվը հասել է 46-ի՝ ներառելով նաև Կանադան, Հունաստանը, Սերբիան, Ֆինլանդիան և Եգիպտոսը: Հարևան երկրներից⤵️ 🇬🇪Վրաստան🇮🇷Իրան🇹🇷Թուրքիա Ամերիկյան մայրցամաքի երկրներից⤵️ 🇺🇸ԱՄՆ🇨🇦Կանադա🇲🇽Մեքսիկա🇺🇾Ուրուգվայ Եվրոպական երկրներից⤵️ 🇦🇹Ավստրիա🇩🇪Գերմանիա🇮🇹Իտալիա🇱🇻Լատվիա🇬🇷Հունաստան🇬🇧Միացյալ Թագավորություն🇳🇱Նիդերլանդներ🇳🇴Նորվեգիա🇸🇪Շվեդիա🇨🇭Շվեյցարիա🇵🇹Պորտուգալիա🇷🇸Սերբիա🇺🇦Ուկրաինա🇫🇮Ֆինլանդիա🇫🇷Ֆրանսիա Եվրասիական և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների երկրներից⤵️ 🇦🇺Ավստրալիա🇧🇾Բելառուս🇹🇲Թուրքմենստան🇮🇳Հնդկաստան🇰🇿Ղազախստան🇰🇬Ղրղզստան🇳🇵Նեպալ🇳🇿Նոր … Read more

Վարչական իրավախախտուների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.16-րդ հոդվածում սահմանված «բարեգործություն» եզրույթի գործածումը հստակ է և չի հանգեցնում որևէ տարաբնույթ ընկալման

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի նիստում անդրադարձել է ԿԸՀ հասցեագրված մի շարք դիմումներով արծարծված՝ ընտրական գործընթացների ժամանակահատվածում բարեգործական գործունեության սահմանափակումների վերաբերյալ հարցին, որը կարգավորվում է Ընտրական օրենսգրքի՝ սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ և 6․1-ին մասերով, որոնց համաձայն՝ «6․ Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6.1-րդ մասի իրավադրույթների վերլուծությամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտել է, որ ընտրությունների կամ հանրաքվեի … Read more

Արմեն Աշոտյան. «Փաշինյանը Եվրոպական միության բարձր ամբիոնից Ալիևի արյունոտ ձեռքերը, արյունոտ երեսը մաքրելու հերթական արարն արեց»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ուղիղ եթերում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ելույթին Եվրոպական խորհրդարանում. «Նախ և առաջ, որպես փաստ, ընդհանուր գնահատական ֆիքսենք, որ Նիկոլ Փաշինյանը գնացել էր Եվրոպական միություն հաշվետու զեկույցով՝ ընտրություններին ընդառաջ, իր որոշ գեոպոլիտիկ տեր հանդիսացող շրջանակների՝ ոչ ամբողջ Եվրոպական միությանը, այլ Եվրոպական միության որոշ շրջանակներին՝ հաշվետու լինելու։ Ու ինչպես աշակերտը գնում է իր … Read more

«Թրամփներ, նաթանյահուներ են եկել-անցել, բայց իրանցիները շարունակել են այս աշխարհում գոյատևել ու իրենց պետությունը պահել». Ձյունիկ Աղաջանյան

Իսրայել-ԱՄՆ-Իրան պատերազմի հետևանքով ստեղծված բարդ իրավիճակի և տարածաշրջանում շահեր ունեցող երկրների հետ կապված իրադարձությունների մասին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում ասաց. «Ժամանակագրական առումով մի քիչ հետ գնանք, որովհետև այս ամենը ճիշտ հասկանալը շատ կարևոր է նաև մեր երկրի տեղը, դերը և մեր իշխանությունների գործելաոճը հասկանալու համար։ Դեռևս անցած տարվա վերջին ես … Read more

«Մենք գիտեինք՝ դաղստանցի են»․ Գյումրու գաստրոտներից մեկում հյուրընկալված ադրբեջանցիները եղել են 3 հոգով, քյալլա են կերել ու հեռացել․ մանրամասնում է գաստրոտան հիմնադիրը

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ օրեր առաջ Ամասիա այցելած ու իրենց տանտիրոջ պես պահած ադրբեջանցիները բարձր տրամադրությամբ կերուխում են անում Գյումրու գաստրոտներից մեկում․ վայելում հայկական երաժշտությունը, նստած պարային շարժումներ անում, հարցեր տալիս մատուցողին, հետաքրքվում են, թե երգը հի՞ն է, ի՞նչ է նշանակում պատի գորգի վրա փակցված «Բարի գալուստ» արտահայտությունը, ուսումնասիրում են գաստրոտան մի անկյունում … Read more

Գագիկ Ծառուկյանը բացառեց ՔՊ-ի հետ համագործակցությունը

Մարտ 11,2026 18:35 Share -Հիմա արդեն 3-ը չէ, 4-ն են դարձել, սաղ կասեմ, բայց ոչ այսօր,- այսօր լրագրողների հարցին, թե ով է ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն, պատասխանեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Հաջորդ հարցին՝ հնարավո՞ր է գործող իշխանության հետ համագործակցեն, ի պատասխան ասաց.-Բացառվում է, ուրիշ բան ունե՞ք հարցնելու,- պատասխանեց Ծառուկյանը։ Նա այլ հարցերի չպատասխանեց։ Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ Համաձայն … Read more